Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Կարինե Դանիելյանը վտանգավոր է համարում դպրոցների կողքին բազմահարկ շինությունների առկայությունը

 

 «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, ով մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին, իր զեկույցում անդրադարձ կատարեց քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին:


Նա, մասնավորապես, որակեց Երեւանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական  եւ նշեց, որ այն բարձրացրել է աղետների ռիսկերը:

«Ըստ Կառավարության նախնական որոշման՝ Հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է բարձր լինեին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից, բայց այսօր տեսնում ենք, թե ինչ բազմահարկեր են այնտեղ: Կարծես այդ բազմահարկերը հատուկ կառուցվում են հենց դպրոցների կողքին՝ հաճախ մի քանի մետր հեռավորությամբ»,-նշեց բնապահպանը՝ ընդգծելով, որ երկրաշարժերի ժամանակ դրանք անչափ մեծ վտանգ են պարունակում:  

Բնապահպանը խոսեց նաեւ պոչամբարներից՝ նշելով, որ Հայաստանում այսօր կա 21 պոչամբար, որոնցից ոչ մեկը որեւէ ստանդարտի չի համապատասխանում:

«Ախթալայի պոչամբարը, օրինակ, շատ մոտ է դպրոցին, կողքը խմելու ջրի աղբյուրն է»,- ասաց բնապահպանը: 

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan