Երևան, 20.Փետրվար.2018,
--
:
--
,

Վարչապետը ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 13-ին այցելել է «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում բացված ամենամյա «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը: 
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն:

loading...
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ցածր հասակը՝ ինսուլտի առաջացման ռիսկի գործո՞ն Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Facebook-ը կկրկնապատկի անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Windows 10-ի պաշտպանությունն անառիկ չէ Թրամփ. Ամերիկա՛, խելացի եղիր, Մոսկվան ծիծաղում է մեզ վրա Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի ինտիմ կապեր ունենալ աշխատակիցների հետ Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել «Հյուսիսային հոսք-2»-ը Էներգետիկական անվտանգության սպառնալիք չԷ. Մերկել Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողով՝ ապրիլին Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan