Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Խոսրովի անտառի վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատական ստանալուց հետո. Դավիթ Տոնոյան

 

Հրդեհի հետեւանքով Խոսրովի անտառին հասցված վնասների չափի գնահատման գործընթացը դեռեւս ընթացքում է, եւ  դա կպահանջի որոշակի ժամանակ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում այս մասին ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք գնահատվե՞լ է Խոսրովի անտառի հրդեհի վնասի չափը, եւ ե՞րբ են սկսվելու վերականգնողական աշխատանքները:

«ՀՀ բնապահպանության նախարարությանը ամերիկյան կողմից աջակցություն է տրամադրվել, իսկ Միացյալ Նահանգներից ժամանած փորձագիտական խումբը պետք է աշխատի վերականգնողական ծրագրի շուրջ։ Խումբն այցելելու է նոյեմբերին, և ստանալու ենք առաջին միջազգայնացված աջակցությունն այդ ոլորտում», - ասաց նախարարը՝ ընդգծելով, որ վերականգնողական աշխատանքները կսկսվեն մասնագիտական գնահատականը ստանալուց անմիջապես հետո:

Դավիթ Տոնոյանը նաեւ ընդգծեց, որ նախարարության կողմից ավելի շատ ուշադրություն է դարձվելու նման աղետների կանխարգելման պայմաններին:

Օգոստոսի 12-ին լայնածավալ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպքի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ: Հրդեհի դեմ պայքարում էին ՀՀ բնապահպանության նախարարության 150 աշխատակից: Աշխատանքներին ներգրավվել էր նաեւ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը: Օգոստոսի 16-ի երեկոյան միայն հնարավոր եղավ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարել, հրդեհը մեկուսացնել և վերցնել վերահսկողության տակ:

loading...
Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan