Երևան, 25.Հունիս.2018,
--
:
--
,
YouTube-ը ժողովրդականություն վայելող ալիքների վճարովի բաժանորդագրություն Է սահմանում Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Մունդիալ-2018. խմբային փուլում կկայանան երկրորդ տուրի վերջին խաղերը Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում ՊԵԿ քննչականի նոր բացահայտումները. «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ

Ճոճվող կամուրջ, սանդուղքներ, իսկ շուտով նաև ֆունիկուլյոր



Խնձորեսկ գյուղում «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից նախատեսվում է ֆունիկուլյորի կառուցում:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, հոկտեմբերի 8–ին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» շվեյցարական ընկերության միջև ստորագրվել էր պայմանագիր։ Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծով տնօրեն Թոմաս Կուրտը:

Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։ Սուրեն Կարայանը պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը համարում է Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման նախադրյալներից մեկը:

Ֆունիկուլյորը ճոպանաքարշով ռելսուղի է՝ նախատեսված կտրուկ վերելքով ուղևորների և բեռների փոխադրման համար։ Կիրառվում է քաղաքներում, առողջարանային կենտրոններում, ինչպես նաև լեռնային շրջաններում, արդյունաբերական ձեռնարկություններում։ Ֆունիկուլյորը կարող է լինել մեկ կամ երկու վագոններով: Անվտանգության համար վագոնները հանդերձվում են արգելակման վթարային հարմարանքներով, ինչպես նաև ազդանշանման, կապի և բլոկավորման միջոցներով։ Ֆունիկուլյորի թողունակությունը չի անցնում ժամում 600 մարդուց։ Ֆունիկուլյորը՝ որպես ուղևորային տրանսպորտ, առաջին անգամ օգտագործվել է Իտալիայում և Ավստրիայում։ ԽՍՀՄ–ում ֆունիկուլյորներ են եղել Կիևում, Թբիլիսիում, Բաքվում, Սոչիում, Կաունասում, Վլադիվոստոկում։ Շատ շուտով Սյունիքի տարածաշրջանի գեղեցկուհի Խնձորեսկը կհամալրի այս շարքը:

Մեկ տարի է անցել Խնձորեսկ համայնքի խոշորացումից: Խնձորեսկի նախկին գյուղապետ, այժմյան վարչական ղեկավար Սերյոժա Հայրապետյանի ներկայացմամբ, ֆունիկուլյորը ուղղված է տարածաշրջանում զբոսաշրջության զարգացմանը: Ասում է, թե մոտավորապես երևում է՝ որտեղ պիտի կառուցվի:

«Նախագիծ էլ կա, բայց դեռ լուրջ քննարկումներ չեն եղել: Ամեն դեպքում նպատակը տուրիզմի զարգացումն է: Այստեղ է նաև ճոճվող կամուրջը, սանդուղքները, զոհվածների հուշահամալիրը»,– նշեց նա:

Հարցին՝ հայտնի է, թե երբ կլինի կառուցումը, պատասխանեց, որ դեռ պարզ չէ, դա չի քննարկվել, սակայն նախագծային աշխատանքներ են տարվում: Վարչական ղեկավարի ներկայացմամբ՝ ֆունիկուլյորը կառուցելու գաղափարը պատկանում է իրենց համագյուղացի, երիտասարդ գործարար Սենիկ Ջուլհակյանին: Հայրապետյանը կարծում է, որ հենց նա է ներգրավել պատկան մարմիններին նման նախագիծը կյանքի կոչելու:
«Փաստը» համայնքի վարչական ղեկավարից նաև հետաքրքրվեց, թե ինչպես է ընթանում խոշորացված գյուղում կյանքը, արդյո՞ք համամիտ է այն գյուղապետերի հետ, ովքեր նշում են, թե խոշորացվող համայնքները կարող են անտեսվել: Հայրապետյանը դժվարացավ հստակ պատասխան տալ, բայց ընդգծեց, որ խոշորացումից անցել է ընդամենը մեկ տարի. «Սկզբանական շրջանն է, տարբեր նախընտրական փուլերում ենք եղել, դեռ չեմ զգացել միանգամից վատ է, թե լավ է: Ժամանակը ցույց կտա»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
YouTube-ը ժողովրդականություն վայելող ալիքների վճարովի բաժանորդագրություն Է սահմանում Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են Toshiba-ն հետ Է կանչում 3,4 մլն համակարգիչների ադապտերները Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել Մունդիալ-2018. խմբային փուլում կկայանան երկրորդ տուրի վերջին խաղերը Փորձագետները կանխատեսում են Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում ՊԵԿ քննչականի նոր բացահայտումները. «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ն պետությանը պատճառել է 300 միլիոն դրամի վնաս Պատմական ընտրություններ, որոնք կկանխորոշեն երկրի ապագան. Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ են Արփինե Հովհաննիսյանը մտահոգություն է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսականներին ամերիկյան արտադրության ուղղաթիռների՝ Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ Պուտինը շնորհավորել է Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ Վստահ եմ՝ Ձեր փորձն ու բարձր կարողությունները ծառայեցնելու եք ի շահ Հայաստանի. Արա Բաբլոյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ Ցիկլոնի հետևանքով անապատում հազարավոր լճեր են հայտնվել ԵՀ-ն պատրաստ Է օգնել ԵՄ-ի երկրներին Հունաստանի եւ Իտալիայի տարածքից փախստականների ընդունելու համար Արոնյանը 5-րդ տեղում է կայծակնային շախմատի 9 տուրերից հետո Մեսին Մունդիալից հետո կարող է հեռանալ Արգենտինայի հավաքականից Hyundai Motor-ը եւ Audi-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել Ներկայացվել են Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման պահանջները Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը Մեղադրանք է առաջադրվել «օրենքով գող» համարվող Ալեքսանդր Մակարյանին խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար Երևանի Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ. տնօրենն էլ պարզաբանում է՝ ծախսերն են շատացել Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մասնակցել են ԱլԳ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարը աշխատանքային լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan