Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացել է


Կարտոֆիլի բերքահավաքի 70%–ն արդեն ավարտված է Շիրակի մարզի Գետք համայնքում: Գյուղացին, սակայն, գոհ չէ բերքի քանակից:

«Խոշոր կարտոֆիլը քիչ է: Բերքի մոտ 60%–ը մանր է, որը վաճառքի ենթակա չէ, կարող ենք միայն անասնակեր դարձնել»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին Գետք համայնքի բնակիչները:

Իսկ կարտոֆիլի բերքն այս տարի Գետքում լավը չէ՝ երաշտի պատճառով:
«Երաշտ եղավ, բերքը չկարողացավ մեծանալ: Էնքան շոգ էր, որ կարտոֆիլը հողում թոշնեց»,– ասացին նրանք:

Գետքում կարտոֆիլի ցանքատարածություններն այս տարի պակասել են:
Այստեղ միայն 28 հեկտար են կարտոֆիլ ցանել: Նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունն այս համայնքում 43 հեկտար էր զբաղեցրել: Գետքի բնակիչները կարտոֆիլ քիչ են ցանել իրացման պատճառով:

«Նախորդ տարի աշնանը գյուղացիները չկարողացան կարտոֆիլը ռեալիզացնել: Կարտոֆիլի կիլոն 50–60 դրամ էր, մարդիկ չկարողացան ծախել, հիասթափվեցին ու այս տարի էլ չմշակեցին»,– պատմեցին հողագործները:

Չկարողանալով բերքն իրացնել՝ Գետքի բնակիչները մնացին բանկերին պարտք: Շուրջ 60 տնտեսություն «սև» ցուցակում էին հայտնվել: Համայնքի մի մասը խրվել է վարկային պարտավորությունների մեջ:

Դեռևս անցյալ տարի գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար նրանք վարկեր են վերցրել, բայց չեն կարողացել վարկերը մարել: Այս տարի էլ հույս չունեն, որ կմարեն՝ բերքն է քիչ:

Բերքի պակասն ու ցածր բերքատվությունն ազդել են գնի վրա: Այսօր Շիրակի մարզում անմիջապես դաշտից գյուղացին մեկ կիլոգրամ կարտոֆիլը 140–150 դրամով է վաճառում:

Ազատան համայնքի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը երեկ 140 դրամով է կարտոֆիլը վաճառել: Նրա խոսքով՝ գինն այդքան էլ բարձր չէ՝ հաշվի առնելով ներդրած ծախսերը:
«600–700 դրամով սերմացուն ենք գնում ու 140 դրամով բերք վաճառում: Ինքնարժեքն է դա: Եթե ուզում եք, որ Հայաստանում տնտեսություն զարգանա, ապա 140–ից ցածր պետք է կարտոֆիլ չվաճառվի, հակառակ դեպքում՝ ֆերմերը անեկամուտ կաշխատի»,– նշեց ֆերմերը:

Ի տարբերության տեղական շուկայում սահմանված գնի՝ կարտոֆիլն այստեղից 130 դրամով է արտահանվել: Վրաստանում այս տարի նույնպես կարտոֆիլի բերքը քիչ է: Ֆերմեր Գևորգ Աբրահամյանի վրացի գործընկերն օրեր առաջ Ազատան է եկել և 50 տոննա կարտոֆիլ տարել:

«10 օր առաջ 130 դրամով է կարտոֆիլն արտահանվել, հիմա, որ գան, ավելի թանկ կտանեն: Շուկայում էլ 100–120 դրամ էր կարտոֆիլի գինը, այսօր մեծածախ գինն արդեն 150 դրամ է դարձել: Օրական շուկան ուրիշ գին է թելադրում»,– ասաց ֆերմերը: Ազատանում բերքի 20%–ն է առայժմ հողում մնացել:

Կարտոֆիլագործությամբ հայտնի Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի ցանքսը 600 հեկտարով նվազել է՝ իր հերթին փոխանցեց մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

«Այս տարի մոտ 10000 տոննա բերք պակաս կլինի: Մտածում էինք, որ երաշտի պատճառով բերքը շատ պակաս կլինի, բայց այդքան էլ քիչ չէ»,– վստահեցրեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:

Նրա կանխատեսմամբ՝ կարտոֆլի գինը դեռ կբարձրանա՝ հատկապես ձմռան և գարնան շրջանում:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը Քսենիա Սոբչակն իր թեկնածությունը կառաջադրի 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում Կատալոնիան չի ընկրկի «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց ՉԼ. Օրվա խաղերի անոնս Վլադիմիր Ռախմանինը միգրացիան կանխելու համար առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում Լևոն Հայրապետյանի ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan