Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը

Հովսեփ Խուրշուդյան. «Պետության կառավարման ղեկին ոչ համապատասխան մարդիկ են»



Օրերս «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար, նախկին «Ժառանգական» Հովսեփ Խուրշուդյանը, մամուլում հրապարակած մի հոդվածում միտք էր հայտնել, որ եթե ցանկանում ենք ճիշտ գնահատել, թե Հայաստանի համար որ ուղղությունով շարժվելն է ավելի շահեկան, պետք է նախ ուսումնասիրել երկու միությունների կողմից տրվող արտոնություններն ու թերությունները: Ու եթե ԵԱՏՄ–ի դեպքում որոշ առումով արդեն պարզ է, թե ինչ կարող ենք շահել կամ կորցնել, ապա Եվրամիության դեպքում ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Մի կողմից լեզվական խոչընդոտը, մյուս կողմից ընկալումների տարբերությունները, երրորդ կողմից՝ եվրոպական կոչվող երկակի, եռակի կամ քառակի ստանդարտներն այնքան էլ թույլ չեն տալիս լավ պատկերացնել այդ կառույցի դրական ու բացասական կողմերը: Եվ այս պայմաններում այդքան էլ պարզ չէ, թե ինչպես հնարավոր կլինի համեմատել երկու կառույցների կողմից հրամցվող դրական և բացասական կողմերն ու եզրակացություն անել:

«Փաստը» Հովսեփ Խուրշուդյանից փորձեց պարզել, թե այս պայմաններում ինչպե՞ս պետք է հասկանալ, թե որ ուղղությունից ինչ կշահենք, երբ գերտերությունները հիմնականում առաջ են շարժվում եռակի, քառակի ստանդարտներով և դժվար է կանխատեսել, թե երբ որ «դարակից» ինչ թակարդ կարող են հանել ու հրամցնել:

Մեր հարցին ի պատասխան կազմակերպության ղեկավարը նշեց, որ իր հայտնի հոդվածի մեջ այս կամ այն ուղղությունով շարժվել ասելով հասկացել է նախևառաջ մեր ներուժը ճիշտ գնահատելը, հետո միայն դա անելը:

«Մենք շատ ենք կենտրոնանում արտաքին աշխարհի վրա, թերագնահատելով ազգային, պետական ներհայեցողության կարևորությունը: Ինչպիսի՞ պետական ֆորմացիան է, որ կարող է առավել արդյունավետ բացահայտել մեր ներքին ուժը. ահա թե ինչի մասին է խոսքը: Ինչպիսի՞ ներպետական կառուցվածք, տնտեսական ու քաղաքական հարաբերություններ պետք է ունենանք Հայաստանի ներսում, որ առավել հզորանանք` նախևառաջ ներքին ռեսուրսների վրա հենվելով»,– ասաց Հ. Խուրշուդյանը:

Հասարակական–քաղաքական գործչի կարծիքով՝ ներքին արդյունավետության հարցն ապահովելուց հետո միայն, կկարողանանք նաև առավել ճիշտ, սթափ ու համարժեք ճանաչել ու գնահատել մեզ շրջապատող աշխարհը, նույն գերտերությունների քաղաքականությունը:

«Անհնարին ոչինչ չկա: Պետք է միայն, որ պետությունը ղեկավարեն պետական գործիչները, այլ ոչ թե ջեպկիրներն ու զոռբաները»,– ասաց Հ. Խուրշուդյանը:
Ինչ վերաբերում է շահելուն կամ կորցնելուն, ապա պատմությունը ցույց է տալիս, որ միջազգային հարթակներում մենք ավելի շատ պարտվել ենք, քան՝շահել: Եվ հաշվի առնելով այս իրողությունը հետաքրքիր էր իմանալ, թե կազմակերպության ղեկավարի կարծիքով մենք արդյո՞ք սերտել ենք պատմության դասերը և արդյո՞ք շատ հարցերում չենք շարունակում պարտվել մեր մեծամտության, դրա հետևանքով նաև՝ անգործության, դանդաղկոտության և անհեռատեսության պատճառով:

«Խնդիրը ոչ թե դանդաղկոտությունն ու անհեռատեսությունն է, այլ, ինչպես արդեն նշեցի, այն, որ պետության կառավարման ղեկին ոչ համապատասխան մարդիկ են, որոնք ոչ թե ներդնում են սեփական գիտելիքներն ու ներուժը պետական խնդիրներ լուծելու համար, այլ օգտագործում են պետության ներուժը` հիմնականում սեփական հարստացման և իշխանության պահպանման համար: Այսինքն, այնպես չէ, որ նրանք դանդաղկոտ են կամ անհեռատես, պարզապես արագաշարժությունն ու հեռատեսությունն իրենք օգտագործում են բոլորովին այլ խնդիրներ լուծելու, ոչ թե պետության համար անհրաժեշտ խնդիրները լուծելու համար, որի արդյունքում ունենք այն՝ ինչ ունենք»,– ասաց Հ. Խուրշուդյանը:


Արմինե Գրիգորյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակել ՀՀ վարչապետն ԱՄՆ կմեկնի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո Թրամփը և Բոլթոնը ոտնահարում են Միջազգային քրեական դատարանի իրավունքները Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan