Երևան, 20.Փետրվար.2018,
--
:
--
,

Մանուել Թամազյան. «Հասարակության վերաբերմունքը փոխվել է սահմանափակ կարողություններով անձանց հանդեպ»



Մանուելը պատմությունից հայտնի է որպես ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ, ով նաև Վասպուրականի միջնադարյան ճարտարապետական դպրոցի հիմնադիրն է, Արծրունյաց իշխանական տան գլխավոր ճարտարապետը: Բայց, մեր ակնարկը մեկ այլ Մանուելի մասին է, ով իր կյանքի ճարտարապետը լինելով, արդեն 20 տարի է պայքարում է բժիշկների սխալի պատճառով ձեռք բերած հիվանդության հետևանքները չեզոքացնելու և որպես հասարակության լիարժեք անդամ իր ապագան կերտելու համար: Նա համոզված է, որ իր լուսավոր ապագայի ճարտարապետը միայն ինքն է ու չի դադարելու պայքարել, տեսնելու նաև այն օրը, երբ մի կողմ կդնի հենակներն ու ողջ աշխարհին կասի՝ ես կարող եմ և ես հասա իմ երազանքին:

Անկեղծ ասած՝ իմ գործընկեր Մանուել Թամազյանի հետ ես անձամբ չեմ շփվել, բայց ուշադրությունս մշտապես գրավել է նրա աշխատասիրությունն ու ապագայի հանդեպ ունեցած ձգտումը: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոկում կատարած գրառումից հետո, սակայն որոշեցի զրուցել Մանուելի հետ ու նրա օրինակով հանրությանը ներկայացնել ծնված օրից մանկական ուղեղային կաթվածի հետևանքների դեմ պայքարող մարդու ապրումները:

Մանուելը գրել էր՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հասարակության վերաբերմունքը վերջին տարիներին փոխվել է դեպի լավը: Առաջ մարդիկ խուսափում էին հաշմանդամություն ունեցող մարդու հետ շփումից, երբ տեսնում էին՝ կիլոմետրերով հեռու էին փախչում. այսօր լրիվ հակառակ պատկերն է: Մարդիկ ամեն կերպ փորձում են աջակցել սահմանափակ կարողություններով մարդկանց: Հիշեք, հաշմանդամությունը դատավճիռ չէ, դա ընդամենը տեղաշարժվելու ֆունկցիայի սահմանափակում է»:
«Փաստի» հետ զրույցում Մանուել Թամազյանն ասաց, որ ծնվելուց հետո ինքը չի լացել: Բժիշկները փորձել են միջամտել ու ինչ–որ սրսկում են արել, որից հետո փոքրիկի մոտ նման հիվանդություն է հայտնաբերվել: 15 տարի բուժվելուց հետո, տեսնելով, որ այդպես էլ չի կարողանում առանց հենակների, ինքնուրույն քայլել, Մանուելը որոշել է հրաժարվել բուժում ստանալուց և սկսել է ուսմանը զուգահեռ ինքնուրույն պայքարել կյանքի դժվարությունների դեմ:

«Երբ նախկինում դուրս էի գալիս փողոց, անցորդները այնպես էին նայում, կարծես մարդ չէին տեսել, քմծիծաղ էին տալիս, ռեպլիկներ անում, նոր անցնում: Բայց ես երբեք էլ նման բաներից չեմ հիասթափվել կամ ընկճվել: Փոխարենը ես փորձեցի հասարակությանն իմ օրինակով ցույց տալ, որ՝ կարող եմ: Այսինքն, ուզում եմ բոլորն ընդունեն, որ սահմանափակ կարողություններ ունեցող մարդիկ բոլորի նման կարող են անկաշկանդ ապրել, արարել ու երջանիկ լինել: Եվ ամենևին էլ պետք չէ նրանց մեկուսացնել հասարակությունից, քանի որ հաշմանդամությունը դատավճիռ չէ: Հարկավոր է առաջ նայել ու փորձել ազատ ապրել»,– ասաց Մանուելը:

Ի դեպ, նա սովորում է Վանաձորի պետական Պոլիտեխնիկական քոլեջի ոսկերչական բաժնի երրորդ կուրսում: Այնտեղ էլ նա շատ ընկերներ ունի: Բոլորը սիրում ու աջակցում են Մանուելին, իսկ նրա երեք վարպետներն էլ հենց առաջին օրից այնքան ջերմ են ընդունել իրեն, որ երբեք էլ չի զգացել, որ խնդիրներ ունի:

«Ճիշտն ասած, սկզբից չէի ցանկանում քոլեջ գնալ, բայց հիմա տեսնելով այդքան ջերմ վերաբերմունք իմ հանդեպ, արդեն ես չեմ ցանկանում տանը մնալ: Հաշմանդամություն ունեցող մարդիկ նախկինում ավելի շատ էին տանը մնում, դուրս չէին գալիս: Նույնիսկ կան ծնողներ, ովքեր իրենք թույլ չեն տալիս, որ իրենց հաշմանդամություն ունեցող երեխան հասարակության հետ շփվի: Ես դա չեմ ընդունում: Ես և իմ ծնողները ոչ մի սահմանափակում չենք դրել իմ առջև: Բացի այդ, տեսնելով հասարակության ջերմ վերաբերմունքը իմ հանդեպ, դա նպաստել է նաև, որ ընկերական շրջապատ ձեռք բերեմ ու լիարժեք կյանքով ապրեմ»,– ասաց Մանուելը:

Նա նաև սահմանափակ կարողություններով անձանց կոչ արեց չընկճվել մարդկանց տարօրինակ հայացքներից, արագ հաղթահարել այդօրինակ բոլոր բարդույթները և մտածել իրենց ապագան սեփական ձեռքերով կառուցելու մասին:

 

Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ցածր հասակը՝ ինսուլտի առաջացման ռիսկի գործո՞ն Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Facebook-ը կկրկնապատկի անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Windows 10-ի պաշտպանությունն անառիկ չէ Թրամփ. Ամերիկա՛, խելացի եղիր, Մոսկվան ծիծաղում է մեզ վրա Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի ինտիմ կապեր ունենալ աշխատակիցների հետ Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել «Հյուսիսային հոսք-2»-ը Էներգետիկական անվտանգության սպառնալիք չԷ. Մերկել Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողով՝ ապրիլին Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan