Երևան, 18.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Գրականության ու քյաբաբի բուրմունքով գրախոսությունների մասին


Մեր հյուրն է արձակագիր Արա Նազարեթյանը

– Պարոն Նազարեթյան, այսօր մեր երկրում կարո՞ղ է գրողն իր գրչով ինքն իրեն ու իր ընտանիքը պահել:

– Բացառվում է: Նախ հայոց լեզվի գրական շուկան շատ փոքր շուկա է: Այսօր եթե մի 400–500 օրինակ գիրք մեր երկրում տպվում ու վաճառվում է, համարում են բեսթսելլեր: Բայց այդ 500 օրինակի վաճառքը նույնիսկ իր թղթի ծախսը չի հանի: Բա մյուս գրքերի պարագայում ո՞նց կլինի:
Նվիրատվություն է լինում. բան–ման: Կամ՝ պետպատվերն էր, բայց պետպատվերն էլ ոնց որ թե արանքից դուրս եկավ: Ու այս դեպքում վիճակն էլ ավելի է վատանում:
Անձամբ ես, որ արդեն վեց գիրք ունեմ, չեմ մտածում, որ յոթերորդ գիրքս կտպվի: Անշուշտ կգրվի: Բայց կդրվի համացանցում, կամ ինչ–որ հատվածներ ամսագրում, թերթում կհրապարակվեն: Սակայն գրքի տեսքով չեմ կարծում, որ լույս տեսնի: Ես որտեղի՞ց պետք է այդքան փող ճարեմ: Հետո դուրս կգա սրանից, որ մե՞նք պետք է կերակրենք գրականությանը: Այս դեպքում էլ ո՞ւր մնաց, որ գրականությունը կերակրի մեզ:

– Այսինքն՝ պետպատվերը վերացվեց, և արդեն գրողը մնաց իր գրքի՝ մի քանի օրինակ վաճառքից ստացված գումարի հույսին:

– Դա ծիծաղելի էլ է արդեն:
Նախ հիմա գիրք ընդհանրապես չեն գնում: Եվ դա նրանից չէ, որ լավ հեղինակներ չունենք, ու կարգին գրականություն չի ստեղծվում:

– Միայն Հայաստանում չէ, որ այդպես է. ինչո՞ւ ժամանակակից մարդը գիրք չի գնում ու կարդում:

– Նայած՝ որ երկրում: Օրինակ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում գրականությունը ևս բիզնես է: Կան գործակալներ, մենեջերներ, ովքեր նաև փող ունեն, հոտառությամբ զգում են, որ այս մարդը, ով դեռևս անանուն մեկն է, կարող է հեռանկար ունենալ: Ու նրա գովազդն են կազմակերպում, ընդհանրապես փող են ներդնում ու արդյունքն էլ քաղում են:

– Իսկ մեզ մոտ համառորեն չի զարգանում գրական գործակալի ինստիտուտը: Մենք կարող էինք, չէ՞, գոնե մեկ քայլ անել այդ ուղղությամբ:

– Ինչ–որ բաներ ուզում են անել. առանձին ակումբներ են ստեղծում: Բայց դե շուկան փոքր է, է՜, փոքր:
Եվ մի բան էլ կա. քանակը որակ է բերում: Իսկ մենք որպես փոքրաքանակ ժողովուրդ, չենք կարողանում այնպիսի քանակություն ապահովել, որ հասնի որոշակի սահմանի ու նոր որակ ապահովի:
Ռուսաստանի օրինակով՝ որ ահռելի մեծության երկիր է: Սանկտ Պետերբուրգն ունի իր առանձին գրական կազմակերպությունը, Մոսկվան՝ իր, Ռոստովը՝ իր: Ու այսպես՝ շարունակ: Եվ մեծ պայքար է ընթանում այս տարածքների գրական կազմակերպությունների միջև: Ոչ ոք էլ չի զարմանում, որ այս գրողը մյուսին քննադատեց: Բաց, ազատ գրական խոսակցություն է ընթանում: Ու արդյունքն էլ չի ուշանում. ստեղծվում է որակյալ գրականություն:
Ի վերջո, անաչառ քննադատությունը միայն գրական նշաձողն է բարձրացնում: Իսկ մեզ մոտ հլա թող փորձի մեկը մեկին քննադատի. պապական թշնամի են դառնում:
Սա էլ մի կողմ. եթե մեզ մոտ մի լավ գրախոսություն էլ տպվում է, դրանից քյաբաբի բուրմունք է գալիս: Որովհետև գրաքննադատները խոպանչի են դարձել. մի լավ հոդվածն արժե 50 դոլար, 100 դոլար:

– Դուք ասում եք՝ շուկան է պատճառը: Բայց սովետական ժամանակներում լավ էլ քննադատում էին, լավ էլ գրաքննադատություն կար: Էլի նույն փոքր գրական շուկան էր:

– Նախ չմոռանանք՝ կային հեղինակներ, որ տպագրվում էին 50–100 հազար տպաքանակներով: Ու ժողովուրդը գրքեր կարդում էր: Նաև պակաս դերակատարություն չուներ պետական աջակցությունը. պետությունը տեր էր կանգնում գրողին: Ճիշտ է, այն ժամանակ շատ դժվար էր մտնել գրական ասպարեզ, բայց եթե մտար, ապա որևէ խնդիր չէիր կարող ունենալ: Ապահովված էիր արդեն և՛ ֆինանսապես, և՛ ունենալու էիր բարոյական աջակցություն: Եվ քո քարոզչությունն էր տեղը տեղին արվելու:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, երբ մեր վարչապետն ամեն առիթով ասում է, որ մշակույթի, արվեստի ոլորտները նաև պետք է կապիտալիզացվեն, այսինքն՝ դառնան փող բերող:

– Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է արվեստի բնագավառը դառնալ փող բերող՝ այս փոքր շուկայի պայմաններում:
Փող բերողը, ասենք, Արմենչիկն է, նրա նման այլ մարդիկ, որ դահլիճներ են լցնում: Բայց հիմա դո՛ւք ինձ ասեք՝ նրանք արվե՞ստ էլ են բերում, նրանց բերածն արվե՞ստ է: Այդ դեպքում, եթե փող բերելու խնդիր դրվի, ապա պետք է բոլորն անցնեն արմենչիկային մշակույթին: Եվ ոչ թե ստեղծեն բարձր արվեստ ու մշակույթ:

– Բա ինչպե՞ս եք տեսնում մեր գրականության ապագան. շատ անմխիթար ներկայացրեցիք ամեն ինչ:

– Չգիտեմ: Պետությո՞ւնը գուցե պետք է տիրություն անի: Բայց դրա մեջ էլ վտանգ կա: Անմիջապես կկիրառվեն խնամի–ծանոթ–բարեկամ լծակները: Ու նա, ով ոտքով, գլխով նվիրված է իր գրականությանը, էլի շվաքում կմնա:

– Վերջը՞:

– Վերջը՝ չգիտեմ…

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում Օրվա խաղերի անոնս Ինչպես թալանեցին Ջիգարխանյանին. НТВ-ի ռեպորտաժը Վրաստանում հայտնաբերվել է «Կոնվերսբանկի» ավազակային հարձակման մեջ 3-րդ մեղադրվողը «Թուրքական հոսքը» ռուսական գազը Եվրոպա կհասցնի Բուլղարիայի տարածքով Կասկածելի մսեղիքի մեջ՝ ավանակի և ձիու միս. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan