Երևան, 19.Սեպտեմբեր.2018,
--
:
--
,
Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ

Լևոն Շիրինյան. «Ադրբեջանը ցայտնոտային վիճակում է»



Թեև դեռ հստակ չէ, թե որտեղ և երբ է տեղի ունենալու Սարգսյան–Ալիև հանդիպումը, բայց հանդիպման բովանդակության, սպասելիքների և հնարավոր արդյունքների մասին քննարկումները դեռ շարունակում են օրակարգում մնալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե միջազգային միջնորդները հանդիպման գնալու համար ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա, քանի որ ՀՀ–ն իբրև չի կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած ինչ–ինչ պարտավորություններ: Ալիևը նաև ասել էր, որ Բաքվի համար Արցախի հարցի կարգավորման գործընթացում նախապայմաններ չեն կարող լինել:

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը անդրադարձել էր այդ հայտարարություններին: Նա ընդգծել էր, որ Սարգսյան–Ալիև սպասվող հանդիպման բովանդակությունն, ակնհայտորեն, Բաքվին ձեռք չի տալիս: Նա նշել է, որ այդ տեսակետից պատահական չէ Ալիևի վերոնշյալ սադրիչ հայտարարությունը, որով փորձել է խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ առաջիկա հանդիպման բովանդակությունն արդեն նշմարվում է: Ըստ նրա՝ օրակարգում շփման գծի կայունացման վերաբերյալ հարցեր են լինելու:

«Այն աղմուկը, որ ոչ միայն մեր, այլև տարբեր երկրների լրատվամիջոցներում է առկա, մի բան է հուշում. առաջիկա հանդիպման ժամանակ օրակարգում հավանաբար շփման գծում դիտորդ սարքերի տեղադրման հարցն է լինելու: Երկրորդ հարցը դիպուկահարների և նման վտանգավոր միջոցների հեռացումն է լինելու, ինչն էլ ձեռք չի տալիս Բաքվին: Եվ հենց այս պատճառով է, որ այս կոնֆլիկտի դրվածքն այդ իմաստով կաթվածահար վիճակում է: Ալիևը մտածում է, որ եթե դիպուկահարներին հեռացնի, ուրեմն մեր կողմը զոհեր չի ունենա: Իրենք էլ չեն ունենա, բայց ի տարբերություն մեզ, իրենք թքած ունեն իրենց զինվորի կյանքի վրա: Հպատակ ժողովրդին՝ թալիշներին ու լեզգիներին են բերում ու կոտորում, դրա համար ցավալի ոչինչ չկա: Իսկ եթե Ադրբեջանը գնա այդ քայլերին՝ հեռացնի դիպուկահարներին, մյուս պահանջները կատարի, պարապ կմնա, դրա համար էլ չի համաձայնվում »,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Լևոն Շիրինյանը՝ հավելելով, որ եթե դիպուկահարների հեռացման և դիտորդ սարքերի հարցը լուծվի՝ շփման գիծ կոչվածը կդառնա պետությունների սահման:

Քաղաքագետի խոսքով՝ քաղաքական գործընթացն ընդհանուր առմամբ ևս կաթվածահար վիճակում է:

«Չենք կարողանում ճանաչման հարց լուծել, հայտնի էլ չէ՝ ինչքանով ենք ձգտում, որ այդ հարցը լուծվի: Ադրբեջանական կողմն էլ ոչ մի հաջողություն չունի: Ունենալով ՌԴ–ի ցայտուն և Թուրքիայի բացահայտ աջակցությունը՝ 2016 թ. ապրիլին սանձազերծեցին, բայց ռազմավարական իմաստով հաջողություն չգրանցեցին: Հիմա Ադրբեջանը ցայտնոտային վիճակում է, դրա համար էլ Արցախն իբրև թե Ադրբեջանի մաս են ներկայացնում: Ադրբեջանի մաս Արցախը ոչ եղել է, ոչ կա, և ոչ էլ կլինի: Դա միանշանակ է, և այդ հարցը մեր կողմից լուծված է: Խնդիրը միջազգային «քամին» է, որը գալիս է աջից ու ձախից, տարբեր մայրաքաղաքներից: Բայց ժողովուրդը պետք է իմանա, որ հարցը լուծվել է: Այնպես չէ՝ ինչ–որ քննարկում պետք է անեն, որ Արցախի խնդիրը լուծվի: Խոսքը «բազարի», «խնամիների» ու «խնամախոսության» մասին է: Իրականում օրենքի ու իրավական իմաստով ինքնորոշման իրավունքը կիրառվել ու վերջացել է»,–ասաց քաղաքագետը:

Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարություններին, Լևոն Շիրինյանը մեկ նախադասությամբ մեկնաբանեց. «Իրենք Արցախի հարցը տանուլ են տվել: Իսկ ընդհանուր գործընթացն այսպիսին է ՝ շունը հաչում է, քարավանը՝ գնում»:

Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում. Աշոտյան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցը պարունակում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին տվյալներ. ՔԿ Իրադարձություններն անարյուն եղան, քանի որ իշխանությունները չգործադրեցին այն միջոցները, որոնք կարող էին գործադրել. Ռոբերտ Քոչարյան Նպատակը «փակելն» է բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել Մարտի 1-ին. Փաշինյանը հակադարձել է Քոչարյանի հայտարարությանը ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատել է Հայ-ամերիկյան թանգարանի նախագիծը ՌԴ-ի հատուկ ծառայությունների գործակալն ավելի քան 10 տարի աշխատել Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում. Guardian Հումորիստներ Պետրոսյանը եւ Ստեպանենկոն դատարանում կկիսեն ունեցվածքը Շիրակի մարզի դատախազության նախաձեռնությամբ վերսկսվել են չբացահայտված սպանությունների գործերով կասեցված 12 վարույթներ Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Բացահայտվել է բնակարանային գողությունը, հայտնաբերվել գողոնը. կասկածյալները ձերբակալվել են Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 1 միլիոն դոլարի դրամաշնորհ Մեկ անձի կարծիքը կուսակցության համար չի կարող որոշիչ լինել. ԲՀԿ մամուլի խոսնակն անդրադարձել է Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը Վարչապետը կարևորել է դպրոցների սեյսմակայունության ապահովման շինաշխատանքների որակյալ իրականացումը Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր Հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն տեղում չեզոքացվում է. Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին Արման Նավասարդյանը Լավրովի հայտարարությունը որակում է իրավիճակի մասին ոչ ճշգրիտ տեղեկացվածության հետևանք ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը Սիրիա է վերադարձել 574 հազար 960 ընտանիք Սյուզի Կենտիկյանը վերադառնում է մեծ բռնցքամարտ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը կարող է ներկայացնել Հայաստանը «Շիրակը» երկու նոր աֆրիկացի ֆուտբոլիստներ ունի ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է Ադրբեջանի նախագահը հերթական անգամ փակուղի է մտցնում հակամարտության խաղաղ կարգավորումը Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan