Երևան, 20.Փետրվար.2018,
--
:
--
,

Իգիթ–ջիգիթները


Մեզանից շատերը թերևս գիտեն, իսկ ավելի ավագ սերնդի ներկայացուցիչները նաև տեսել են ԽՄԿԿ համագումարում Խորհրդային Հայաստանի պատվիրակության անդամ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ելույթը։ Համարձակ գործչի ելույթ, որում նա ուղղակիորեն, հրապարակավ և առանց լղոզումների ԽՍՀՄ փաստացի ղեկավար Միխայիլ Գորբաչովին դավաճան է անվանում, իսկ ելույթն էլ ավարտում հայկական ժողովրդական ասացվածքով, որն ուղղակիորեն մեջբերում ենք՝ «Բոզին՝ բոզություն է հասնում»։ Այս դեպքում արտահայտությունը հասնում էր Գորբաչովին։ Չմոռանանք` Իգիթյանի ելույթի պահին Խորհրդային Միությունն իր ամբողջատիրական ռեժիմով դեռ կար, Գորբաչովն այդ հսկա կայսրության ղեկավարն էր, խորհրդային տրամաբանությամբ Հենրիկ Իգիթյանը ձեռնոց էր նետում ոչ միայն Միխայիլ Գորբաչովին, այլ հենց պետությանը, ԽՍՀՄ–ին, քանի որ խորհրդային համակարգի պայմաններում երկրի ղեկավարը երկրի խորհրդանիշն էր։

Պարզվում է սակայն, որ հայտնի արվեստաբանի և հասարակական գործչի եղբայրը նույնպես փորձում է հետ չմնալ, սակայն ինչպիսի փոքրոգությամբ ու ցինիզմով։ Լևոն Իգիթյանի դեպքում իրադարձությունների վայրը Երևանի ավագանին է, իսկ հայհոյանքի թիրախը` ավագանու անդամ մի կին։

Այստեղ բոլորովին էլ էական չէ, թե ինչպիսի աբսուրդ կամ անադեկվատ ելույթի և արտահայտությունների արդյունքում է հիշյալ ավագանու անդամն արժանանում Լևոն Իգիթյանի գնահատականին։ Այստեղ էական է, թե ինչպես է իրեն ներկայացնում հենց Լևոն Իգիթյանը։

Տարբեր լեզուներ ասում էին ժամանակին, թե Հենրիկ Իգիթյանի հարաբերությունները եղբոր հետ բավականին անկայուն են եղել։ Սա թերևս մեր գործը չէ, և չենք էլ փորձի մտնել ընտանեկան հարաբերությունների դաշտ։ Սակայն նման լուրերի իսկությունը ավելի ու ավելի ստույգ է դառնում, երբ փորձում ես համեմատել երկու ոչ թե տարբեր, այլ միանգամայն ուրիշ աշխարհներից եկած եղբայրներին, որովհետև տեսնում ենք, որ չնայած պատկառելի տարիքին և ոչ պակաս պատկառելի ճարտարապետի մասնագիտությանը, Լևոն Իգիթյանը չգիտես ինչու սովորական «քյառթուի» դերի մեջ է։ Արդյոք սա սազական է Երևանի ավագանուն, չմանրանանք, քանի որ և՛ ավագանիում, և՛ Ազգային ժողովում մենք հանդիպում ենք իրողությունների ու երևույթների, որոնք սազական չեն ոչ թե այդ ինստիտուտներին, այլ տարրական էթիկային ու դաստիարակությանը։

Ասվածն, ի դեպ, չի վերաբերում միայն Իգիթյան Լևոնին, այլ հավասարապես նրանց, ովքեր Տարոն Մարգարյանին կամ մյուս մյուսներին հանցագործ են անվանում։ Այս դեպքում է որ վերանում է գնահատականների սահմանը, քանի որ հանցագործության հաղորդումների համար կա համապատասխան վայր, այնքանով, ինչքանով կա հայհոյանքների համար համապատասխան վայր։ Սակայն մենք պարզապես տեսնում ենք, որ եղելության երկու կողմերի մակարդակը կամ մակարդակի բացակայությունը հավասարաչափ է, ուստի թողնենք այդ ամենը, քանի որ շատ ավելի կարևոր ու էական գործընթացները կատարվում են լռության մեջ, ու առանց պատշաճ արձագանքի։

Հակոբ Եսայան
«Փաստ» օրաթերթ

loading...
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ցածր հասակը՝ ինսուլտի առաջացման ռիսկի գործո՞ն Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Facebook-ը կկրկնապատկի անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Windows 10-ի պաշտպանությունն անառիկ չէ Թրամփ. Ամերիկա՛, խելացի եղիր, Մոսկվան ծիծաղում է մեզ վրա Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի ինտիմ կապեր ունենալ աշխատակիցների հետ Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել «Հյուսիսային հոսք-2»-ը Էներգետիկական անվտանգության սպառնալիք չԷ. Մերկել Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողով՝ ապրիլին Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan