Երևան, 20.Փետրվար.2018,
--
:
--
,

Մենք ու Ադրբեջանը. կամ քաղաքակրթական տրանսֆորմացիաներ



Վերջին շրջանում մեր հասարակությունն աննախադեպ հրճվանք է ապրում: Ադրբեջանը հայտնվել է համաշխարհային հայելու մեջ՝ իր իրական դեմքով ու տեսքով: Բացահայտվել է նրա լվացքատունը, այսպես ասած:

Ու դրսի մարդիկ իմացան արդեն կամ արդեն խոստովանեցին, որ իմացան, այս երկրի արածների մասին: Կաշառք է տալիս, կաշառք է առնում: Մի խոսքով՝ իր հարցերը՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, նաև՝ ազգային հարցերը, լուծում է փողի ուժով: Դե, նավթի փողը բոլ–բոլ կար, ու էլ ի՞նչ պրոբլեմ այս երկրին:
Հետն էլ արևելյան երկիր է, որտեղ կաշառքը լեգիտիմ երևույթ է ոչ միայն պետական քաղաքականության մեջ, այլև ազգային բարքերի բաղկացուցիչ է: Մի խոսքով՝ նրանց քաղաքակրթական համակարգը կաշառքը չի բացառում:

Հիմա այս երևույթները բացահայտվել են աշխարհի առաջ, ու աշխարհը, վա՜յ է անում:
Այնինչ, ես համոզված եմ, որ այս երկրի կաշառային գործունեությունը ոչ մեկի համար էլ մեծ հաշվով անհայտ չի եղել: Ուղղակի բացահայտվեց, ու դե էլ ի՞նչ. եվրոպացիներն արդեն պետք է հիշեին իրենց քաղաքակրթական համակարգի մասին, մտաբերեին ժողովրդավարական արժեքները: Քնից արթնանալու պես պնդեին, որ միջազգային և, ընդհանրապես, հանրային հարաբերություններում հարցերը լուծվում են օրենքների ու սահմանված նորմերի շրջանակներում: Օրե՛նքն է իր խոսքն ասում և ոչ թե արևելյան, տվյալ դեպքում՝ ադրբեջանական բարքերը:

Հիմա լավ եղավ, որ ադրբեջանական լվացքատունը բացահայտվեց: Բայց մեր ոգևորությունն ինձ հասկանալի չէ: Եթե ազգովին ընկնեինք նիհիլիզմի մեջ, ավելի հասկանալի կլիներ: Որովհետև պետք է, ի վերջո, հասկանայինք, որ քաղաքականության մեջ ոչինչ անընդունելի չէ, եթե այն հասցնում է նպատակին: Այդպես է եղել հնում, այդպես է նաև հիմա: Մենք էլ պետք է այլ ձև գտնենք դիմակայելու ադրբեջանական նման դրսևորումներին, որ երևան են գալիս նրա վարած արտաքին քաղաքականության մեջ:
Առաջին հերթին մեզ հենց այ՛ս հարցը պետք է անհանգստացնի: Որովհետև Ադրբեջանը կաշառեց եվրոպական պաշտոնյաներին իր հարցերը լուծելու համար, և էլի՛ կկաշառի: Հենց փողը հերիքեց ու հենց հնարավորություն ընձեռվեց: Մենք ի՞նչ ենք անելու այս պարագաներում, ի՞նչ զենք ունենք հետևներումս պահած:

Թե չէ մեր արածը ասես 17 տարեկան աղջկա ռոմանտիկ դրսևորում լինի: Փոխանակ այս ամենը մեզ մի լավ մտածելու տեղիք տա:
Հիմա մյուս ոչ պակաս կարևոր հարցը:

Լա՛վ, մենք այդ ինչքա՞ն ենք մեր քաղաքակրթական նշաձողն իջեցրել, որ մեզ համեմատում ենք Ադրբեջանի հետ ու հրճվանք ենք ապրում, երբ նկատում ենք մեր կես սանտիմետր բարձր լինելը:

Ախր, մեր ու նրանց դավանած արժեքները պետք է տարբեր չափումներ ունենան: Եվ, իրոք էլ, սա զգայական ոլորտի խոսակցություն չէ, դրանք տարբեր չափումներում են: Ո՛չ միայն քաղաքակրթական դաշտի առումով, այլ հենց նկատի ունենալով նաև այն հանգամանքը, թե մենք ե՞րբ ենք սկսել մեր պատմությունը և ո՞ր հազարամյակից ենք քայլելով հասել այս օրերը: Եվ այդ ճանապարհին ինչե՞ր ենք տեսել, ինչե՞ր ենք ստեղծել ու նաև ինչե՞ր ենք կորցրել:

Մի կողմից խոսում ենք, որ աշխարհի առաջին սահմանադրությունը մենք ենք գրել, եվրոպան ու ամերիկան նրանից են օգտվել իրենց երկրների հիմնական օրենքները մշակելիս: Մի կողմից հիշատակում ենք Վաչագան թագավորին, որի ժամանակ գործում էր երկրի կառավարման ներկայացուցչական մարմինը, մյուս կողմից էլ հրճվում ենք, որ ԵԽԽՎ–ն Ադրբեջանին ասում է՝ ազատ արձակիր քաղբանտարկյալներին, իսկ մեզ չի ասում այդ մասին:

Կամ հազարամյակների դպրություն ունեցող ժողովուրդ ենք, և էլի հրճվանք ենք ապրում, որ եվրոպաներն արձանագրում են, թե Ադրբեջանում խոսքի ազատությունը ճնշվում է, իսկ մեր երկրի համար նույնը չեն անում:

Պա՜հ, պա՜հ, այսքան առաջ գնա՞լ կլինի, որ գնում ենք: Հետևում թողել ենք ո՞ւմ. Ադրբեջանին: Ինչպիսի՜ հաջողություն:

Տխուր է այս ամենը հիշատակելն առավել ևս նրանով, որ փաստացի գործողություններով էլ մենք քիչ ավելին ենք, քան Ադրբեջանը:

Հարցնենք ինքներս մեզ. արդյո՞ք մեր երկրում չկան մարդիկ, ովքեր հայտնվել են բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների պատճառով: Կամ արդյո՞ք մեր երկրում լրագրողն իրեն ազատ ու անկաշկանդ է զգում: Այնքան ազատ ու անկաշկանդ, որ կարողանա, առանց կարգին տուժելու, պաշտոնյային կամ փողավորին ասի՝ աչքիդ վրա ունք կա:

Գոհար Սարդարյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Առաքելական Հայաստան. «Пешком» ծրագրի հերթական թողարկումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում Ստամբուլի վճռաբեկ դատարանը «Սանասարյան հան» կառույցը հայ համայնքին վերադարձնելու վճիռ է կայացրել Իսրայելը եւ ԱՄՆ-ը տիեզերքում հրթիռների կալանման համալիր են փորձարկել ԱՄՆ-ը մտադիր Է մինչեւ 2023-ը տիեզերանավ ուղարկել Լուսնի շուրջը թռիչքի ՍԱՊԾ են հրավիրվել պետական գնումներով ծառայություններ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները Նախնական հաշվարկներով «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղից հափշտակվել է շուրջ 8.5 մլն դրամ գումար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին մեղադրել Է միջուկային սպառազինությունների մրցավազք հրահրելու մեջ Բելգիայում 81 բուհեր կասկածվում են «կեղծ» դիպլոմներ տալու մեջ. Libre Belgique Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրենին Ցածր հասակը՝ ինսուլտի առաջացման ռիսկի գործո՞ն Հայաստանը բանակցում է Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի ստորագրման շուրջ Facebook-ը կկրկնապատկի անվտանգությամբ զբաղվող մասնագետների թիվը Windows 10-ի պաշտպանությունն անառիկ չէ Թրամփ. Ամերիկա՛, խելացի եղիր, Մոսկվան ծիծաղում է մեզ վրա Սքանավորման նոր տեխնիկան բացահայտում է նկարների տակ թաքնված գաղտնիքները Ավստրալիայի կառավարության անդամներին կարգելվի ինտիմ կապեր ունենալ աշխատակիցների հետ Մեծ Բրիտանիայի ընկերությունների ղեկավարները Brexit-ի «փոխզիջումային» տարբերակ են առաջարկել «Հյուսիսային հոսք-2»-ը Էներգետիկական անվտանգության սպառնալիք չԷ. Մերկել Սիրիայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողով՝ ապրիլին Միլանում ուսանողը թռել Է մետրոյի գծերի վրա՝ փրկելու երեխային Victoria՚s Secret-ի մոդելները լուսանկարվել են գրեթե մերկ Մինի-տուն ոչ մեծ ընտանիքի համար. Բելառուսի բնակչի ստեղծագործությունը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan