Yerevan, 17.December.2017,
--
:
--
,

«Գրքի գիշեր»-ը զեղչված գներով սիրելի գրքերը գնելու հնարավորություն կընձեռի

 


Գրքասերներին բազում անակնկալներ խոստացող «Գրքի գիշեր-2017»-ի շրջանակում «Բուկինիստ» գրախանութի բոլոր գրքերը ընթերցասերները կարող են գնել 30 տոկոս զեղչով:  Դրան զուգահեռ գրքին առնչվող մի շարք միջոցառումներ կանցկացվեն նաև հարակից Միսաք Մանուշյանի անվան պուրակում: «Գրքի գիշեր-2017»-ը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երևան-2799» տոնակատարության շրջանակում: Միջոցառման մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչներն ու աջակիցները:

«Պուրակում 19 միջոցառում է իրականացվելու: Հրավիրել ենք գրողների, որոնց հետ մարդիկ կարող են զրուցել և նրանց գրքերը ձեռք բերել ինքնագրերով: Պուրակում տեղակայված կլինեն երկու լուսանկարչական տաղավար, որտեղ երեխաները և մեծահասակները կարող են անվճար լուսանկարվել: Նախատեսվում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա տիկնիկային ներկայացում ցուցադրել: Երեկոյան համերգային ծրագիր կիրականացվի. մեր համաքաղաքացիների տրամադրությունը բարձր կպահեն հեղինակային երգիչները` կատարելով իրենց ստեղծագործությունները: Ներկաները հնարավորություն կունենան դիտել «Ալիսը հրաշքների աշխարհում» կինոնկարը»,- նշեց «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Նա հավելեց, որ վերջին տարիներին գրքերի վաճառքի աճն ավելացել է: «Մենք նախատեսել ենք անակնկալներ նաև գրադարանների համար. հաջորդ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին մեր պահեստներում կսպասենք բոլոր այն գրադարանների ներկայացուցիչներին, որոնք կցանկանան գրքեր նվեր ստանալ»,-շեշտեց Վարդանյանը:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով`անցյալ տարի անցկացված «Գրքի գիշեր»-ը ապացուցեց, որ սին են կարծիքները, թե հասարակությունը հեռացել է գրքից: «Գրքի, գրականության միջոցով մենք մեր երեխաներին ուղղորդում ենք հրաշքների կախարդական աշխարհ, ծանոթացնում մեր պատկերացրած հայրենիքին: Հուսամ`այս միջոցառումը կխթանի գրավաճառության աճին, կնպաստի գրքի հանրահռչակմանը»,- ասաց նախարարը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ «Գրքի գիշեր»-ը ևս մեկ լավ հարթակ  է  դեպի գիրքը և գրականությունը սեր արթնացնելու համար: Այս ծրագիրը կդառնա ավանդույթ և ամեն տարի Երևանի տոնին ավելի խոշոր մասշտաբներով «Գրքի գիշեր» կիրականացվի, հնարավոր է, որ հետագայում նաև մյուս գրախանութները ներգրավվեն»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

 «Գրքի գիշեր»-ն իրականացվում է «Բուկինիստ» ընկերության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan