Yerevan, 16.December.2017,
--
:
--
,

Տեսողության համաշխարհային օրն է. կատարակտը, գլաուկոման Հայաստանում ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են

 



 Հայաստանում մեծահասակների մոտ աչքի ամենահաճախ հանդիպող հիվանդությունները կատարակտը, գլաուկոման եւ դիաբետիկ ռետինոպատիան են: Երեխաների մոտ հիմնականում գերակշռում են շլությունը, կարճատեսությունն ու հեռատեսությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ի ակնաբույժ,  Աչքի Բանկի տնօրեն Անի Համբարձումյանն ասաց, որ կատարակտն այսօր 100 տոկոս բուժելի հիվանդություն է: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կուրության կանխարգելման նպատակով Երեւանում եւ մարզերում տեղակայված 8 բժշկական կազմակերպություններում անվճար իրականացվել է  3000 վիրահատություն: «Գլաուկոման հիմնականում ժառանգականորեն է փոխանցվում, իսկ դիաբետիկ ռետինոպատիան հանդիպում է շաքարային դիաբետ ունեցողների մոտ»,-ասաց նա:

Ակնաբույժը խորհուրդ տվեց աչքի հիվանդություններից հնարավորինս խուսափելու համար բոլորին տարեկան մեկ կամ, ցանկալի է, երկու անգամ պրոֆիլակտիկ ստուգում անցնել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի երկրորդ հինգշաբթին նշվում է որպես Տեսողության համաշխարհային օր (World Sight Day): Օրացույցում այս օրը ներառվել է՝ կուրության, տեսողության խանգարումների եւ նման խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման ուղղությամբ գլոբալ ուշադրություն հրավիրելու նպատակով: Այս օրը նաեւ «2020-ի տեսլական. տեսողության իրավունք» կուրության կանխարգելման գլոբալ նախաձեռնությունների հիմնական իրադարձությունն է, որը ստեղծել են ԱՀԿ-ն ու Կուրության կանխարգելման միջազգային գործակալությունը:

Քրոնիկ կուրության առաջատար պատճառներից են կատարակտը, գլաուկոման, դեղին բծի տարիքային դեգեներացիան, ոսպնյակի մթագնումը, տրախոման եւ երեխաների աչքերի հիվանդությունները (օրինակ՝ պայմանավորված A վիտամինի դեֆիցիտով): Աշխարհում ավելի ու ավելի լայն տարածում է ստանում տարիքի հետ, ինչպես նաեւ չվերահսկվող դիաբետի հետեւանքով առաջացող կուրությունը:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ շուրջ 284 մլն մարդ տեսողության հետ կապված խնդիրներ ունի, նրանցից 39 մլն-ն ընդհանրապես չի տեսնում: Աչքերի հիվանդություններ ունեն ավելի քան 19 մլն երեխա: Ժամանակին բուժվելու դեպքում կուրության դեպքերի շուրջ 80%-ից հնարավոր է խուսափել:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan