Yerevan, 19.October.2017,
--
:
--
,

ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում առաջընթացի դրական որևէ միտում չկա. Շավարշ Քոչարյան

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում որևէ դրական միտում չկա, որը թույլ կտար խոսել առաջընթացի մասին: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Հարցին՝ արդյոք նախագահների հանդիպման համար միջազգային հանրությունից հայկական կողմը ստացել է ռազմական գործողություններ չսկսելու երաշխիքներ՝ փոխնախարարն ասաց, որ հանդիպումն ու երաշխիքը միմյանց հետ չի կարելի կապել: «Հիշեցնեմ մի բան, որն այսօր շատ է շահարկվում, խոսքը վերաբերում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին: Իրականում կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմն ամրապնդելու մասին կա 1995 թվականի եռակողմ համաձայնագիր՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև, և դա ըստ էության Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է: Տրամաբանությունը շատ պարզ է, 1994-ին ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման համաձայնագիր՝ այն ակնկալիքով, որ պետք է լինի համապարփակ կարգավորում: Եվ կա շատ պարզ տրամաբանություն, դրա համար պետք է լինի փոխվստահություն: Այն հանգամանքը, որ անցել է 20 տարուց ավելի և բանակցային գործընթացում առաջընթաց չկա՝ պայմանավորված է հենց դրանով: Նույնը մենք տեսանք ապրիլին, երբ Ադրբեջանը փորձեց վերսկսել ռազմական գործողությունները»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, հրադադարի ռեժիմի ամրապնդումը հայկական կողմի նախապայմանը չէ, դա մի կողմից Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից՝ համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը:  «Ի՞նչպես կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջև չկա վստահություն: Ավելին, ինքնին այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից՝ արդեն հարցականի տակ է դնում ապագա ցանկացած համաձայնություն: Նա կարող է ստորագրությունը դնել համաձայնության տակ և վաղը չկատարել, ինչի ապացույցն են հենց այդ նույն համաձայնագրերի խախտումները»,- ասաց փոխնախարարը:

Հարցին, ունե՞նք երաշխիք, որ ադրբեջանական կողմը բանակցելով ռազմական գործողությունները չի վերսկսի, Շավարշ Քոչարյանը նշեց. «Իհարկե չունենք, ավելին, բանակցային գործընթացի տեղում դոփելը պայմանավորված է այն հանգամանքով, որ ի սկզբանե Բաքուն ընտրել էր ուժային քաղաքականություն՝ ի պատասխան ինքնորոշմանը, և առ այսօր դրանից չի հրաժարվում»:

Հարցին, այդ պարագայում ո՞րքանով է նպատակահարմար գնալ բանակցությունների՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ միշտ պետք է գիտակցել, երբ խոսքը վերաբերում է բանակցային գործընթացին, ապա կա երկու հարթություն՝ մեկը վերաբերում է նրան, որպեսզի չվերսկսվեն ռազմական գործողությունները, դա նաև եռանախագահների առաքելությունն է, մյուսը՝ ապահովել առաջընթաց բանակցային գործընթացում: «Այս երկու հարթությունները միմյանց հետ սերտ կապված են ու հաշվի առնելով նաև ապրիլյան պատերազմը, ակնհայտ է, որ եռանախագահները շեշտադրումն առաջին հերթին դնում են վստահության մթնոլորտի վրա: Այդ տեսակետից, պետք է հստակ գիտակցենք, քանի որ շատ անգամ մոտեցումն այսպիսին, թե գնում են հանդիպման՝ կարգավորման հարցում առաջընթաց արձանագրելու: Ցավոք դա դեռևս այդպես չէ և առաջնային խնդիրը վստահության մթնոլորտն է, որն իր հերթին նշանակում է վերջ տալ սադրանքներին: Ադրբեջանը պետք է բերվի կառուցողական դաշտ, ավելին՝ պետք է լինեն երաշխիքներ, որ կբացառվեն ստորագրությունից հրաժարվելու իրավիճակները, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել առաջընթացի մասին: Ակնհայտ է, որ այսօր չկա որևէ դրական միտում, որը թույլ կտա խոսել առաջընթացի մասին բանակցային գործընթացում»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարարը:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan