Yerevan, 19.October.2017,
--
:
--
,

Ջոն Մալկովիչն ընթերցեց Նարեկացի. մեկնարկեց Խաչատրյանի փառատոնը

 

 

Աննախադեպ ծրագրով տրվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել էին արվեստի հզորագույն ճյուղերը՝ երաժշտությունն ու գրականությունը։ Եվ այս միաձուլումն է՜լ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։

Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին հայերեն թարգմանությամբ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։

Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որևէ հայկական գործ։ Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, և մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի և փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։ Մաեստրո Սմբատյանի խոսքով՝ շատ կարևոր է համերգի ասելիքը։ «Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը։

Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։

Համերգային երեկոյից մեծապես տպավորված էր հանդիսատսը։ Լիլիթ Անտոնյանը նշում է, որ արվեստի տարբեր ճյուղերի այսպիսի սինթեզ առաջին անգամ է տեսնում. «Ուրախալի է, որ Հայաստանում կարողանում ես ներկա գտնվել նման հետաքրքիր նախագծերի։ Հպարտություն է նաև, որ մեր բեմում տեսնում ենք գերաստղի ու հաղորդակից դառնում նրա արվեստին»։

Նշենք, որ Ջոն Մալկովիչի երևանյան բացառիկ համերգի պաշտոնական գործընկերն էր լեգենդար Արարատ հայկական կոնյակը:

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը, որ անցկացվելու է մինչև դեկտեմբերի 11-ը, նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan