Երևան, 15.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,
Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. Ոողիղ Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» «Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը. ինչպե՞ս խմբագրվեց պաշտոնական հիմնավորումը «Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել»

Ծուխը ու նավթի հոտը լցվում են դասասենյակները. դժգոհություն



Լոռու մարզի 149 դպրոցից միայն 62–ն է ապահովված կենտրոնացված ջեռուցման համակարգերով, մյուս դպրոցները ձմռանը տաքացվում են էլեկտրականությամբ, փայտով, գազի վառարաններով և անգամ հեղուկ վառելիքով:

Կապույտ վառելիքով տաքացվում է ընդհանուր առմամբ 110 դպրոց, որից 28–ն ունեն կաթսայատուն, 36–ը՝ փոքր հզորությամբ կաթսաներ, մնացած դպրոցները ջեռուցվում են գազի վառարաններով:

Իսկ մարզի Ձյունաշողի միջնակարգ դպրոցը դիզվառելիքով է տաքացվում:
Հիմնադրման օրվանից Ձյունաշողի դպրոցի ջեռուցման կարգը չի փոխվել: Նավթի վառարաններն այստեղ նոյեմբեր ամսից արդեն գործի են դրվում: Ծնողներն ու դպրոցի անձնակազմը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում դժգոհեցին, որ հեղուկ վառելիքի հոտից հաճախ գլխապտույտ ու սրտխառնոց են ունենում:

«Մեզ մոտ քամիներ շատ են լինում: Քամիների ու բքի ժամանակ ծուխը հետ է փչում և ծխի, նավթի հոտը լցվում է դասասենյակները: Քամու ժամանակ է հիմնականում այդ խնդիրներն առաջանում»,– պարզաբանեց Ձյունաշողի միջնակարգ դպրոցի տնօրեն Արթուր Սարկիսովը:

 Ծովի մակարդակից 1580 մետր բարձրության վրա գտնվող համայնքում ձմեռը երկարատև է ու ցրտաշունչ: Դպրոցի տնօրենն անկեղծանում է՝ հնարավոր չէ դասասենյակները բարձր ջերմաստիճանով ապահովել: 2016 թվականին դպրոցն իր բյուջեով վերանորոգման աշխատանքներ է կատարել՝ ամրացնելով դռներն ու պատուհանները:

«Ես երկու տարվա մեջ մի քիչ վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, ջերմաստիճանն արդեն նորմալ է: Դասասենյակների հատակն ենք նորոգել, դրանք սաղ քանդված էին ու շատ ցուրտ էր»,– ներկայացրեց Արթուր Սարկիսովը:
Թեև կատարած մասնակի վերանորոգումներին՝ համայնքի հիմնախնդիրների մեջ տեղացիները կարևորում են դպրոցի հիմնանորոգումը: Ձյունաշողի միջնակարգ դպրոց հաճախում են 20 աշակերտ: Համայնքի բնակչության թիվը մեծ չէ՝ շուրջ 37 տնտեսություն:  Ձյունաշողի բնակչությունը 1988–1989 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված հայերն են:


Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան Բանակցություններ են տարվում Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների հարցի վերաբերյալ. ԱԳ փոխնախարար Կիրո Մանոյանը առաջիկա տարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում լուրջ փոփոխություններ չի կանխատեսում Վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ Սյունիքի մարզում բացվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտին Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ Հայաստանը 2018 թ. առաջին կեսին ԵՄ-ի հետ կսկսի վիզայի ազատականացման հարցի շուրջ երկխոսությունը ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը ԵՄ առաջնորդները համաձայնեցրել են զարգացման առաջնահերթությունները ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. Ոողիղ Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Տավարի միսը շուրջ 20% թանկացել է Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը «Վրիպակն» ու ՌԴ սահմանապահ զորամասը. ինչպե՞ս խմբագրվեց պաշտոնական հիմնավորումը «Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի կարող առաջադրել» ԱԱԾ–ի հայտարարության հետքերով Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ «Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել»։ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստատեսությանը Թուրքիան Արևելյան Երուսաղեմում դեսպանատուն կբացի «Գրեմմի» մրցանակին առաջադրվելը Մանսուրյանի և Օրբելյանի ստեղծագործական նվաճումների ընդհանրացումն է Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan