Երևան, 21.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,
ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել

Մարդու միջամտությունը բացառվում է. բնությունն ինքը պետք է վերականգնի Խոսրովի արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը


Մեր հյուրն է Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը

– Պարոն Աղասյան, Խոսրովի արգելոցի հրդեհի հետևանքներն էկոլոգիական հավասարակշռության խախտման առումով ինչպիսի՞ ազդեցություններ կարող են ունենալ:

– Հիմնականում ասեմ, որ վնասվել են ասեղնատերև գիհիները: Մոտավորապես 100 հեկտար տարածության վրա: Չնայած այս տվյալը կրկին ճշգրտման կարիք ունի: Քանի որ հաջորդ տարի գարնանը, երբ կսկսվի ծառերի, ընդհանրապես բույսերի ծաղկման շրջանը, այդ ժամանակ արդեն պետք է գնանք ու հաշվարկենք, թե որոնք են կենդանի մնացել, որոնք՝ ոչ: Ասել է թե՝ ծառի, թփի աճը կանգնե՞լ է, թե՝ ոչ:
Որովհետև միամյա և երկամյա խոտաբույսերը հիմնականում չեն վնասվել, քանի որ քամու ուժգնության պատճառով կրակն այնքան արագ է անցել, որ արմատային համակարգը պահպանվել է:
Այսօրվա փաստերը՝ նկարներն էլ վկայում են, որ այդ տարածքներն արդեն վերականգնման ընթացքի մեջ են:

– Իսկ գիհիների անտառի հետ կապված իրավիճակն ինչպիսի՞ն է:

– 1976 թվականին կրկին գիհիների անտառի որոշ հատվածներ հրդեհվեցին: Բայց դրանք սկսեցին վերականգնվել: Ճիշտ է՝ դանդաղ, բայց վերականգնվում են: Արդեն 1–2 մետր են: Իսկ գիհիների բարձրությունը հասնում է հիմնականում 5–6 մետրի, առավելագույնը՝ 10 մետրի:
Գիհին, ընդհանրապես, արժեքավոր ծառատեսակ է, չորային պայմաններում, կարելի է ասել, միակ աճող բույսն է: Բայց բանն այն է, որ մենք գործ չունենք տեսակի կորստի հետ, քանի որ Վայոց ձորի մարզում նույն այդ բազմապտուղ գիհին աճում է և բավականին տարածված է:
Ընդամենը էկոլոգիական հավասարակշռության խախտման մասով է դրանց կորուստը զգալի: Բայց կարծում ենք, որ այն իր նույն տարածքում՝ Խոսրովի արգելոցում, ևս կրկին կվերականգնվի:

– Իսկ մենք չունեցա՞նք որևէ կենդանատեսակի կամ բուսատեսակի կորուստ:

– Որևէ կենդանատեսակի կամ բուսատեսակի կորստի մասին խոսք լինել չի կարող: Որովհետև այն տարածքը, որ ընդգրկել էր հրդեհը՝ մոտ 1500–1700 հեկտար, պարունակում էր բազմաթիվ կղզյակներ: Կրակն անցել է դրանց վրայով, ու ձորակների մեջ եղած այդ կղզյակները չեն բռնկվել: եվ, բարեբախտաբար, այս կղզյակները ապաստարան են հանդիսացել կենդանիների համար, որոնք արգելոցի տարածքից չեն թողել ու փախել: Նաև հետագայում էլ նույն այս կղզյակները կնպաստեն սերմերի տարածմանը, ու վառված խոտաբույսերը կրկին կվերականգնվեն:

– Մեր բնության վրա կամ կլիմայի վրա այս հրդեհն ազդեցություն կարո՞ղ է ունենալ. փոփոխություն չե՞նք նկատի:

– Որևէ ազդեցություն լինել չի կարող:

– Արգելոցի տարածքից դուրս կենդանիներ չե՞ն հայտնվել:

– Նման բան գոյություն չունի: Միակ այրված կենդանիները, որ գտել ենք, ուղղաթևերն են՝ մորեխներն են, ծղրիդներն են: Նույնիսկ քարերի տակ ամբողջությամբ պահպանվել են մրջյունների էկոհամակարգերը: Իսկ սողունները ներկա մոխիրների մեջ արդեն վազվզում են: Հանդիպում ենք հետքերի՝ արջի, գայլի, այլ կենդանիների:
Մի հանգամանք փրկող նշանակություն ունեցավ: Բանն այն է, որ ընդհանրապես ամառվա տևական շոգ ժամանակահատվածում կենդանիները մտնում են էլ ավելի խորը բների մեջ, որպեսզի պաշտպանվեն շոգից: Այսինքն՝ այս հանգամանքը նպաստեց, որպեսզի հրդեհի ժամանակ վերջիններս փրկվեին:

– Մասնագետներն այս ընթացքում լինո՞ւմ են Խոսրովի անտառում, ինչպիսի՞ն է իրավիճակը, ի՞նչ են տեսնում նրանք:

– Անշուշտ, լինում են: Եվ Կենդանաբանության և Բուսաբանության ինստիտուտների, և Վայրի բնության հիմնադրամի աշխատակիցները նախարարության աշխատակիցների հետ միասին անընդհատ մոնիտորինգ են իրականացնում: Հետևում են տարածքների վերականգնման պրոցեսներին:

– Մարդու միջամտությունն անհրաժե՞շտ է, թե բնությունն ինքը պետք է վերականգնի արգելոցի կենդանական ու բուսական աշխարհը:

– Քանի որ արգելոց է, ապա մարդու միջամտությունը բացառվում է այս պարագայում: Պարզապես հսկողությունը պետք է ուժեղացնել, որպեսզի բնական վերականգնողական պրոցեսներն ավելի արագ ընթանան:

– Իսկ բնությունը սեփական ուժերով ե՞րբ կարող է վերականգնել. ինչքա՞ն ժամանակ կպահանջվի դրա համար:

– Եկող տարի արդեն բոլոր–բոլոր բույսերը կվերականգնվեն, բացի գիհու ծառատեսակից, որը պարզապես դանդաղ է աճում:

– Այսինքն՝ շատ հզոր հարված չէր հրդեհը մեր բուսական ու կենդանական աշխարհին:

– Հզոր հարված էր այն իմաստով, որ նման մասշտաբի հրդեհ երբևէ չէր եղել Խոսրովի արգելոցում: Բայց սրանից աղետ սարքել չի կարելի: Կենսաբազմազանության տեսակետից մեծ աղետ չէր մեր բնական էկոհամակարգերի համար, ինչպես որ հաճախ ներկայացվում է:

– Իսկ հայտնի՞ է՝ պատմության մեջ եղե՞լ են այլ հրդեհներ Խոսրովի անտառում:

– 70–ական թվականներին փոքր մասշտաբներով եղել են. մինչև 20 հեկտար տարածության վրա, 50 հեկտարի վրա: Իսկ ավելի վաղ հայտնի չէ:

Գոհար Սարդարյան

«Փաստ» օրաթերթ

loading...
ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը ԵՄ-ի երկրները թերահավատ են միությանը Թուրքիայի անդամակցելու հեռանկարների հարցում. Տուսկ Մադրիդը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը. Մարիանո Ռախոյ Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Օտար երկրներից Հայաստան ժամանած մասնագետները քննարկել են գործազրկության գլոբալ խնդիրներցը Թուրքմենական գազի գինը Հայաստանի համար շահավետ չի լինի. Աշոտ Մանուկյանը` թուրքմենական գազն Իրանի տարածքով ՀՀ հասցնելու մասին Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին Քննարկվել են էլեկտրական շարժիչով ավտոբուսներ փորձարկելու հնարավորությունները ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն ՀՀ Նախագահին հավատարմագրերն է հանձնել Դանիայի նորանշանակ դեսպանը ԱՄՆ-ը պետք Է պատրաստ լինի ԿԺԴՀ-ի «վերջին քայլին». ԿՀՎ-ի ղեկավար Եկեղեցու բարեփոխման խնդիրը երբեք չի արվել հակադրությունների ճանապարհով. Տեր Վահրամը հակադարձել է Հրանտ Բագրատյանին Ապրիլյան պատերազմին մասնակցած եւ բարձր առաջադիմություն ցուցաբերած ԵՊՀ երեք ուսանողի հանձնվեցին կրթաթոշակներ Հայաստան-ԵՄ կնքվելիք համաձայնագրում ատոմակայանի փակման մասին խոսք չկա. Աշոտ Մանուկյան Քիրկուկի մոտ բախումներ են տեղի ունեցել քուրդ զինյալների եւ իրաքցի ուժայինների միջեւ Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan