Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Լեգենդար Ջոն Մալկովիչը բացեց Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը

 


Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը տրվեց Հոլիվուդի հանրահայտ դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային ծրագրով: Նա հատված ներկայացրեց Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Փառատոնը բացվեց հոկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

 «Շատ ոգևորված ենք ու կարծում եմ` հիանալի համերգ է մեզ սպասվում:  Երկար ենք պատրաստել ծրագիրը, մանրակրկիտ աշխատանք ենք իրականացրել:  Ներկայացնելու ենք հատված Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ից: Սիմֆոնիայի անունը «Խոստովանություն» է: Այն մարդու պայքարն է հանուն բարոյական արժեքների, հավատքի»,-  նշեց Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը:

Նա ընդգծեց, որ փառատոնի համար մեծ ձեռքբերում է Մալկովիչի ներկայությունը: «Երբ նրան առաջարկեցինք Նարեկացի կարդալ, և այն ներկայացնել համերգին,  պարզվեց որ Մալկովիչը ծանոթ է Նարեկացուն: Նա անգամ ասաց, թե որ հատվածն ինչպես է պետք մատուցել»,-ասաց Սմբատյանը:

Անդրադառնալով Ջոն Մալկովիչի ֆիլմերին` նվագախմբի ղեկավարը խոստովանեց, որ դրանք բոլորն էլ լավն են: «Սիրում եմ նրա կինոնկարները և մարմնավորած կերպարները: Ջոնը հավատում է, որ այն, ինչը տեքստային ձևաչափով է տեղի ունենում և  երաժշտության ներքո կարող է մարդուն փոխել: Հուսամ, որ այսօրվա նրա ելույթը, որն ուղղված է համամարդկային արժեքներին, ամենասիրելին կդառնա բոլորիս համար»,-եզրափակեց Սմբատյանը:

Հայաստանում ներկայացված գործով երաժշտությունը գրականության հետ էր մեկտեղվել: Այն պարանոյայի տարրեր էր պարունակում, ինչպես Սաբատոյի տեքստը։ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը:

Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: Դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաև պրեմիերաներ: Համերգներին կներկայացվի Սերժ Թանկյանի «Օրկա» համերգային նախագիծը, ելույթներ կունենան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը եւ այլք:

Փառատոնին համերգներ կանցկացվեն նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան մրցույթի այս տարվա դափնեկիրները:

Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ: Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan