Yerevan, 21.October.2017,
--
:
--
,

Սթրեսներն ու անորոշությունը շատացել են. հոգեկան առողջության խնդիրները Հայաստանում



Հայաստանում 2017 թ. դրությամբ շուրջ 51167 հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ կա, որոնցից 3826–ը` դեպրեսիվ տագնապային խառը խանգարումներով:
Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ թեև այս ցուցանիշը Հայաստանի բնակչության թվի համեմատ մի քիչ շատ է, բայց ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում հոգեկան հիվանդությունների աճ է գրանցվում: Նա նկատեց՝ թեև վատ ցուցանիշ չէ, բայց նշված թվից հազարավոր մարդիկ մասնավոր ձևով են դիմում հոգեբանների, ինչը չի գրանցվում:
Խոսելով Հայաստանում գրանցված ցուցանիշի հնարավոր պատճառների մասին, հոգեբանն ընդգծեց հատկապես նևրոզների հանգամանքը:

«Նևրոզների աճի պատճառն այն է, որ կյանքի սթրեսներն ու անորոշությունը շատացել են: Բայց նևրոզները հոգեկան հիվանդություն չեն համարվում՝ սահմանային վիճակներ են: Իսկ հոգեկան բուն հիվանդությունների քանակը սովորաբար չի փոխվում, թեև նևրոզների հաշվին հնարավոր է շատանա: ԽՍՀՄ–ում նևրոզները շատ քիչ էին, որովհետև ամեն ինչ որոշակի էր: Կյանքի վախերը ևս շատ չէին, բայց հիմա հակառակն է: Միայն նևրոտիկ, սթրեսային բնույթի խանգարումների դեպքում պատճառները կարելի է կապել նաև տնտեսական, սոցիալական վիճակների հետ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց հոգեբանը՝ միաժամանակ ընգծելով, որ ֆինանսական կայունությունն ամենևին չի կարող նման խնդիրներից խուսափելու հիմք լինել:

«Ֆինանսական լավ վիճակում գտնվող մարդն էլ կարող է նման վիճակում հայտնվել: Պատճառը ոչ այդքան ֆինանսական վիճակն է, որքան անորոշությունը: Ի դեպ՝ աղքատ ընտանիքներում ավելի քիչ են նևրոզները, իսկ պատճառն այն է, որ մարդը կլանված է կյանքի խնդիրներով և այսպես ասած՝ նևրոզի ժամանակ չունի: Ընդհանրապես բարեկեցիկ երկրներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն ավելի շատ է, իսկ աղքատ կամ ցածր կենսամակարդակ երկրներում՝ ավելի քիչ: Մեզ մոտ այդ աճը մասնավորապես աշխատանք չունենալու հետ կարող է կապվել: Մարդը չգիտի՝ ի՞նչ կլինի վաղը: Հենց սա է նպաստող պատճառներից մեկը»,– նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե այսօր հոգեբանին դիմելու ի՞նչ մշակույթ ունենք, Ս. Խուդոյանը պատասխանեց.

«Հիմա կարծես ավելի հաճախ են դիմում: Հատկապես 1988 թ. երկրաշարժից հետո դիմողների ցուցանիշը գնալով ավելանում է: Եվ դիմում են ոչ միայն հոգեկան խնդիրների, հոգեկան առողջության, այլև ամենատարբեր հարցերով: Օրինակ՝ երեխայի դաստիարակության, միջանձնային հարաբերությունների, անգամ հասարակ վախերի համար են դիմում: Բացի այդ, դիմում են նաև սթրեսից և ծանր կորուստներից հետո: Դիմում են անգամ այն սիրահարվածության դեպքում, երբ չեն կարողանում ազատվել դրանից: Առաջ պետք է նևրոզ լիներ, դանակը ոսկորին հասներ, նոր դիմեին, բայց հիմա այդ մշակույթը փոխվել է»:

Սամվել Խուդոյանի խոսքով՝ Հայաստանում հոգեկան առողջությանն ուղղված միջոցառումները երկու–երեք տարվա կտրվածքով ավելի ինտենսիվ են իրականացվում:
«Բազմաթիվ թրեյնինգներ են անցկացնում, որոնց մասնակցում են նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հոգեբանական կենտրոններ են բացվել: Մեծ հաշվով՝ այս ոլորտը շատ ինտենսիվ է զարգանում Հայաստանում: Ուրիշ հարց է, որ բուժումը ավելի արդյունավետ պետք է դարձնել:

Վերոնշյալ թվի նվազեցմանն ուղղված քայլերից մեկն էլ հոգեբանական պրոֆիլակտիկան կարող է լինել: Այն ճիշտ դաստիարակության քարոզն է, վաղ տարիքից սթրեսների հաղթահարման ուսուցումը: Դպրոցներում հոգեբանական ծառայություններ պետք է մտցնել, որտեղ երեխային կսովորեցնեն, թե ինչպես պետք է հաղթահարել խնդիրները:
Նման քայլերով պետք է անձի սթրեսադիմակայությունը բարձրացնել»,– եզրափակեց հոգեբանը:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan