Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Ստյոպա Սաֆարյան. «Ալիևը ցանկանում է հանդիպման տապալման ամբողջ պատասխանատվությունը թողնել հայկական կողմի վրա»



Ադրբեջանի նախագահը ցանկանում է տապալել առաջիկա օրերին կայանալիք Սարգսյան–Ալիև հանդիպումը: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

Նախօրեին Ալիևը, խոսելով Սերժ Սարգսյանի հետ կայանալիք հանդիպման մասին, նշել էր. «Ղարաբաղյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն այսօր վերսկսվում է առանց որևէ նախապայմանի: Հայաստանը տարբեր տեսակի նախապայմաններ առաջ քաշելով՝ ցանկանում էր խափանել բանակցությունների վերսկսումը, բայց այժմ ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»:

Քաղաքագետը հարևան երկրի առաջնորդի նման հայտարարությունը սադրիչ համարեց:
«Հայտարարելով, իբրև Հայաստանը հրաժարվել է իր նախկին դիրքորոշումից, նա ցանկանում է հանդիպման տապալման ամբողջ պատասխանատվությունը թողնել հայկական կողմի վրա: Ալիևն առանձնապես ոգևորված չէ այս հանդիպումով: Նրան պետք է, որ այդ հանդիպումը տապալվի»,– համոզված է Ստյոպա Սաֆարյանը:

Բանակցություններից առաջ, ըստ վերլուծաբանի, Ալիևը տպավորություն է ստեղծում, թե նախկին օրակարգը, որի վրա հիմնվում էր Հայաստանը, այլևս չկա: Մյուս կողմից, նա փորձում է ցանկալին իրականության տեղ օգտագործել՝ ցույց տալով, թե բանակցությունները զրոյից են վերսկսվում:

«Ադրբեջանն այս մեկ տարվա ընթացում խնդիր էր դնում, իբրև բանակցությունները կարող են սկսվել միայն հայկական կողմի զորքերի դուրս բերումից հետո: Հետևաբար, հարց է, թե ով ինչից է հրաժարվում»,– նկատեց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» նախագահը:

Քաղաքական վերլուծաբանն առանձնապես սպասելիքներ չունի Սարգսյան–Ալիև հանդիպումից:

«Որևէ գործոն` ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ո՛չ հակամարտող կողմերի չկա, որը թույլ կտա ասել, որ հնարավոր են լուրջ համաձայնություններ»,– շեշտեց նա:

Ի դեպ, Ալիևի հայտարարության վերաբերյալ չուշացավ նաև հայկական կողմի պատասխանը: Բաղրամյան 26–ն ի պատասխան հայտնեց, որ բոլորին վաղուց հայտնի է՝ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan