Yerevan, 16.December.2017,
--
:
--
,

Արման Նավասարդյան. «Ադրբեջանին այդքան էլ լավ օրեր չեն սպասվում»


Մեր հյուրն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, Պ. Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նոր նախագահ ընտրվեց Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսը: Հայտնի է, որ Ադրբեջանի պատճառով կոռուպցիոն սկանդալներ էին ծավալվել նաև ԵԽԽՎ–ի շուրջ: Ի՞նչ եք կարծում, նոր նախագահի ընտրությամբ վեհաժողովն իր աշխատանքի նկատմամբ հանրային վստահությունը կարո՞ղ է վերականգնել:

– Նախ՝ Պ. Ագրամունտի հրաժարականն ավելի շատ մենք էինք կապում նրա կոռուպցիոն անձնավորություն լինելու հետ: Նրա հեռացման մոտիվացիան բոլորովին այլ էր՝ քաղաքական խնդիր կար: Նրան մեղադրեցին Սիրիա այցելելու և Բաշար Ալ–Ասադի հետ հանդիպելու մեջ: Պաշտոնապես նա հենց դրա համար է հեռացվել: Այլ բան, որ նա իսկապես շատ կոռումպացված անձնավորություն էր, բոլորը դա գիտեին ու շեշտադրում էին նրա «սև խավիարական» լինելը: Սա լավ երևույթ է, որ հասել են նրա հրաժարականին: Փաստորեն ճնշման տակ է հրաժարական տվել, եթե մնար, ավելի խայտառակ ձևով կարող էր հեռանալ: Իսկ ինչ վերաբերում է նոր նախագահի՝ Ստելլա Կիրիակիդեսի ընտրությանը, ապա այն բարենպաստ որոշում է մեզ համար, որովհետև Կիպրոսի հետ մենք լավ հարաբերություններ ունենք: Այնպես որ՝ հույս ունենանք, որ ԵԽԽՎ–ում իրադրությունն ի նպաստ մեզ կփոխվի: Համենայն դեպս, Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը հրապարակային քննարկման է դրվում ու քննադատության ենթարկվում: Բացի այդ, մարտ ամսից մենք՝ այդ թվում ես, համառ պայքար էինք մղում ՌԴ–ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածության դեմ, ով ներկայացված էր ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվելու համար: Իմ ձեռքի տակ կա Ադրբեջանի պաշտոնական նամակը, որով նրանք հրաժարվում են այդ թեկնածուից: Սա ևս լավ երևույթ է: Ընդհանուր առմամբ՝ կարող է իրադրություն փոխվել: Բացի այդ՝ մեր պատվիրակության նոր ղեկավարի՝ Արփինե Հովհաննիսյանի ունակությունների մասին բարձր կարծիք ունեմ, նա իրավաբան է, և ամենակարևորը՝ անգլերենի է տիրապետում: Սրանք կարևոր հանգամանքներ են, և, կարծում եմ, դրական տեղաշարժեր կլինեն:
Բայց մենք Հայաստանում մի քիչ չափազանցնում ենք ԵԽԽՎ–ի տեղն ու նշանակությունը միջազգային հարաբերություններում: Այն, իհարկե, կարևոր է, բայց այն կազմակերպությունը չէ, որը որոշիչ նշանակություն կարող է ունենալ միջազգային կոնկրետ և որոշիչ հարցերում:

– ԵԽԽՎ–ն խստացրել է իր վարքագծի կանոնագիրքը: Անդամների կողմից էթիկայի խախտումների դեպքում այն հետաքննության, ինչպես նաև խիստ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն է ստեղծում: Փոփոխությունը զերծ կպահի՞ ադրբեջանական պատվերներից, մասնավորապես՝ հակահայկական քարոզչության գործիք հանդիսացող նոր զեկույցներից:

– Այն, որ ադրբեջանական՝ մասնավորապես արտաքին քաղաքականության մեխանիզմը փչացած է, երկու կարծիք լինել չի կարող: Հայտնի է, թե վերջերս ինչպիսի տվյալներ են առաջ քաշվում: Ադրբեջանի կոռումպացվածության մասին է հայտարարվում, վառ օրինակն էլ «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող աղմկահարույց գործն է: Այնպես որ, հույս ունենանք, որ ողջամտությունն ու ազնվությունը երբեմն գոնե կհաղթեն փողին և կոռուպցիային, ինչի օրինակը Բյուլբյուլօղլուի թեկնածության հարցն ու Ագրամունտի հրաժարականն էին:
Ի դեպ՝ ադրբեջանական կոռուպցիոն գործերի հետ կապված ԵԽԽՎ–ում հետաքննություն է սկսվել: Ադրբեջանից պահանջում են գնահատական տալ ու միջոցներ ձեռնարկել: Իսկ եթե Ադրբեջանի պատասխան քայլերը չբավարարեն, կարող են մինչև անգամ ԵԽԽՎ–ից Ադրբեջանին վտարելու հարց դնել: Բացի այդ, հատկանշական է նաև «The Guardian» պարբերականում հրապարակված հոդվածը, որը գրել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան։ Վերջինիս հանդեպ բռնություններ էին կիրառվել, հիմա նա ազատ է և ներկայացրել է Ադրբեջանի կոռուպցիոն պատմությունները: Կարող ենք ասել, որ միջազգային կազմակերպություններում ու հարաբերություններում մերկացվում է Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը: Փաստորեն, այս ընդհանուր վերաբերմունքի հետ կապված Ադրբեջանին կարծես այդքան էլ լավ օրեր չեն սպասվում: Ընդգծված վերաբերմունք կա թե՛ միջազգային մամուլի և թե՛ կազմակերպությունների կողմից: Բացի այդ, ԱՄՆ–ի հետ իրենց հարաբերությունները բավականին սրված են: Ադրբեջանում առկա կոռուպցիոն խնդիրների, մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԱՄՆ–ից այդ երկրին պահանջներ են ներկայացվում:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan