Երևան, 18.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Տրանսպորտ չլինելու պատճառով երեխաները դպրոց չեն հաճախում


Քանի՞ համայնքի տրանսպորտի հարց է լուծվել վարչապետի հայտարարությունից հետո

Հայաստանում 97 համայնք չի սպասարկվում ներմարզային երթուղիներով: Վայոց ձորի մարզի Հորբատեղի համայնքը դրանցից մեկն է: Շուրջ 250 բնակիչ ունեցող գյուղում անհիշելի ժամանակներից տրանսպորտ չի գործում: Սովետական միության փլուզումից հետո մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում երթուղային տրանսպորտ չկա:

«Ծայրամասային գյուղ ենք, տրանսպորտ չի աշխատում: Մենք չգիտենք` տրանսպորտն ի՞նչ բան է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում գանգատվեցին համայնքի բնակիչները:

Տրանսպորտի բացակայությունը լուրջ խնդիր է հատկապես դպրոցականների համար: Ավագ դպրոց Հորբատեղիում չի գործում: Դպրոցը Հորբատեղիից 5–7 կիլոմետր է հեռու:
Հենց այսքան ճանապարհ են ստիպված ամեն օր ոտքով հաղթահարում այս համայնքի դպրոցականները կրթությունը հարևան` Արտաբույնքում շարունակելու համար:

Բարեկարգ ճանապարհների և կանոնավոր տրանսպորտի բացակայության պայմաններում երեխաների մեծ մասի համար ավագ դպրոցն անհասանելի է:
«Տրանսպորտի պատճառով երեխաները կրթությունը չեն կարողանում շարունակել, գնալ–գալ չկարողանալու պատճառով երեխաները նստում են տանը»,– ասաց համայնքի ղեկավար Գագիկ Սանդրոսյանը: Վերջինս հայտնեց, որ երթուղայինի չաշխատելու հիմնական պատճառը գյուղի քարուքանդ ճանապարհներն են:

«Մեկ է՝ չեն կարողանալու էդ ճամփեքով քշեն, բացի դա էլ՝ ուղևորներն են քիչ, ձեռք չի տալիս գազ ծախսեն, աշխատեն»,– նկատեց Սանդրոսյանը:
Համայնք տանող և գյուղամիջյան ճանապարհներն այստեղ քանդուքարափ վիճակում են: Անմխիթար ճանապարհների պատճառով գյուղացու բերքն այստեղ չի մթերվում: Հորբատեղիի բնակիչները չեն կարողանում խնձորը, ընկույզն ու մսամթերքը վաճառել:

«Ահավոր ճանապարհներ են, դրա համար էլ գյուղում առևտուր չի կատարվում: Այն ժամանակ գալիս էին ու ապրանքափոխանակություն էին անում, բայց հիմա ափսոսում են իրենց մեքենաները բերեն, որովհետև ճանապարհներին փչանում է: Ժողովուրդը ծանր վիճակում է»,– բողոքեցին նրանք:

Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ բնակավայրերի տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ: Նա հանձնարարեց հանրապետությունում երթուղային ցանցի, մասնավորապես՝ ներմարզային ցանցի արդիականացմանն ուղղված անհապաղ աշխատանքներ իրականացնել՝ պնդելով, որ ոչ մի համայնք առանց տրանսպորտ չի մնա:

 Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության ծառայության փոխանցմամբ՝ իրենց կատարած ուսումնասիրություններով պարզվել է, որ 97–ի փոխարեն Հայաստանում 220 համայնք կա, որտեղ տրանսպորտ չի գործում: Երթուղային չունեցող մի շարք համայնքների խնդիրներն արդեն լուծվել են:

«Մշակվել է համապատասխան երթուղայինի հասանելիության ցանց և չսպասարկվող համայնքների շուրջ 47%–ը ներառվել է գործող երթուղային ցանցում: Բացի սա, մշակվել և կառավարություն է ներկայացվել միասնական երթուղային համակարգ ստեղծելու առաջարկը, որպեսզի բոլոր համայնքներում գործեն երթուղայիններ»,– հայտնեցին գերատեսչությունից:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ


loading...
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում Օրվա խաղերի անոնս Ինչպես թալանեցին Ջիգարխանյանին. НТВ-ի ռեպորտաժը Վրաստանում հայտնաբերվել է «Կոնվերսբանկի» ավազակային հարձակման մեջ 3-րդ մեղադրվողը «Թուրքական հոսքը» ռուսական գազը Եվրոպա կհասցնի Բուլղարիայի տարածքով Կասկածելի մսեղիքի մեջ՝ ավանակի և ձիու միս. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan