Yerevan, 16.December.2017,
--
:
--
,

Եվրոպան այլևս կույր չի ձևանում. երկու բանաձև՝ ընդդեմ Ադրբեջանի


Երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ընդդեմ Ադրբեջանի երկու զեկույց է ընդունվել:

114 կողմ և 24 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ադրբեջանի նախագահություն. ինչ հետևանքներ կան» զեկույցը, իսկ 117 կողմ 18 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» զեկույցը:

ԵԽԽՎ–ն մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Ադրբեջանում կաշկանդում են խոսքի ազատությունը՝ քրեական իրավունքի կամայական կիրառմամբ, և կոչ է արել անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիարժեք իրականացումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և ստեղծել պայմաններ, որոնք թույլ կտան լրագրողներին իրենց աշխատանքը կատարել ազատ և անկաշկանդ:

Վեհաժողովը նաև շեշտել է Ադրբեջանի իրավական դաշտում անհապաղ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի այն լիարժեք համապատասխանի Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Հիշեցնենք, որ նպատակ ունենալով վերականգնել իր աշխատանքի նկատմամբ հանրային վստահությունը, կապված տարածված կոռուպցիոն մեղադրանքների հետ, վեհաժողովը օրերս միաձայն ընդունել էր ԵԽԽՎ խստացված Վարքագծի կանոնակարգ, հաստատելով Իան Լիդել–Գրենջերի զեկույցը։

Իսկ կոռուպցիոն սկանդալի մեջ ԵԽԽՎ–ն հայտնվել էր Ադրբեջանի պատճառով, երբ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ նախկին անդամ, իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն ի նպաստ Ադրբեջանի գործելու համար 2,4 մլն եվրո է ստացել: Վոլոնտեի գործին հաջորդեցին մի շարք այլ բացահայտումներ «Ադրբեջանական լվացքատնից», որով պարզ դարձավ. Ադրբեջանը կաշառել էր եվրոպացի քաղաքական գործիչներին։

Երեկվանից Ադրբեջանում հիստերիայի հերթական ալիքն է բարձրացել, թե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Յագլանդի անմիջական մասնակցությամբ արշավ է ընթանում ընդդեմ «Եվրոպայի Խորհրդի անդամ» Ադրբեջանի:

Ադրբեջանական ԶԼՄ–ները շտապել են իրենց ընթերցողներին ևս մեկ անգամ հիշեցնել, թե «ԵԽԽՎ բանաձևերը միմիայն առաջարկություններ են» և Ադրբեջանի կառավարությունն այդ որոշումները «իրականությունից հեռու սուբյեկտիվ մոտեցումներ» է որակում:

loading...
Four men took own lives after webcam blackmail Katy Perry gets charity award for her work with children from Hillary Clinton Philip Morris could stop making conventional cigarettes Trump eyes ex-Goldman banker Steve Mnuchin for Treasury CIA chief warns Trump: Scrapping Iran deal 'height of folly' Thousands 'miss out on stroke treatment' Samsung Electronics considers splitting firm in two South Korea's President Park 'willing to resign' Brazil Chapecoense football team in Colombia plane crash Bird flu: Netherlands culls 190,000 ducks Trump dismisses Wisconsin recount drive as 'scam' Fidel Castro death: Cubans mourn ex-leader Women in science pledge to combat hate Black Friday and Cyber Monday: Five tips for spotting a bargain Lung cancer cells spread like unanchored tents, study says Abducted California woman Sherri Papini found after three weeks Brazil president Michel Temer accused of corruption Predatory bacteria can wipe out superbugs, says study Catherine Zeta-Jones takes aim at paparazzi with 'better' bikini photos Colombia signs new peace deal with Farc Israel fires: Tens of thousands flee as fires hit Haifa Shia pilgrims among more than 80 killed in IS attack in Iraq Climate changing 'too fast' for species
Today For week For Month
website by Sargssyan