Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Դմիտրի Խվորոստովսկին հերքել Է իր մահվան մասին հաղորդումները

 



Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հերքել Է իր մահվան մասին հաղորդումները: Facebook-ում երգչի պաշտոնական Էջում հայտնվել Է հետեւյալ գրությունը. «Հակառակ ռուսական ԶԼՄ-ների մի քանի սխալ հաղորդագրությունների, Դմիտրին ողջ Է եւ գտնվում Է տանը: Նա սպասում Է ծնողների ժամանմանը Լոնդոն եւ նրանց հետ իր ծննդյան օրվա տոնակատարությանը»:

Ավելի վաղ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն առանց աղբյուրը նշելու հայտնել Էր, որ Խվորոստովսկին մահացել Է: Դրանից հետո սենատոր Ելենա Միզուլինան եւ երգիչ Սերգեյ Լազարեւը իրենց ցավակցությունն են հայտնել: Դմիտրի Խվորոստովսկու մահվան լուրը հերքել Է նաեւ երգչի տնօրեն Մարկ Խիլդրյուն: Իր հերթին երգչի կինը՝ Ֆլորանս Խվորոստովսկայան ասել Է, որ իր ամուսինը ողջ Է եւ գտնվում Է տանը:

2015 թվականի հունիսին Խվորոստովսկու մոտ հայտնաբերել են ուղեղի ուռուցք: Նա բուժում Է անցել բրիտանական կլինիկայում եւ բեմ վերադարձել: 2016 թվականի աշնանը քիմիաթերապիայի բուժընթաց անցնելու անհրաժեշտության պատճառով երգիչը չեղարկել Էր իր ելույթը «Սիմոն Բոկանեգրա» բեմադրության մեջ Վիեննայի օպերայում: Բուժումից հետո իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 16-ին, նա բեմ Է բարձրացել Մայնի Ֆրանկֆուրտում: 2017 թվականի հունիսին Խվորոստովսկին համերգ Է տվել Կրասնոյարսկում: Մոսկվայի պետական կոնսերվատորիայում սեպտեմբերի 26-ին նշանակված ելույթը չեղյալ Է հայտարարվել:


http://armenpress.am/arm/news/908482/
loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan