Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

«Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյաները կաշառքի դիմաց դատապարտյալներին թույլ են տվել զբաղվել թղթախաղով, օգտագործել թմրանյութ. նոր մանրամասներ

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների բազմաթիվ դրվագներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը, ինչպես նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, նախնական համաձայնությամբ, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ:

Այսպիսով, կաշառք պահանջելու և ստանալու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաև կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 5 ղեկավար պաշտոնատար անձինք և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ վերը նշված կոռուպցիոն հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու, ինչպես նաև հանցավոր շղթայում ներգրավված պաշտոնատար բոլոր անձանց գործողություններին անհրաժեշտ իրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ կատարվում են օպերատիվ-հետախուզական և անհետաձգելի քննչական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...
Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը Քսենիա Սոբչակն իր թեկնածությունը կառաջադրի 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում Կատալոնիան չի ընկրկի «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց ՉԼ. Օրվա խաղերի անոնս Վլադիմիր Ռախմանինը միգրացիան կանխելու համար առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում Լևոն Հայրապետյանի ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan