Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Թուրքիան մանևրում է, Ռուսաստանն՝ ամրապնդում դիրքերը



Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը հայտարարել է, որ դադարեցնում են վիզա տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին: Իր հերթին նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը՝ նշելով, որ ԱՄՆ դեսպանատունը կասեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը երկրում ԱՄՆ բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ ԱՄՆ–ի և Թուրքիայի միջև շարունակական բնույթ կրող դիվանագիտական խնդիրները առնվազն երկու տարվա պատմություն ունեն:
«Կարծում եմ՝ գլխավոր պատճառը Սիրիան է: Ավելի շուտ՝ պատճառը Հյուսիսային Սիրիայի դեմոկրատական ուժերին ԱՄՆ–ի կողմից ցուցաբերած օգնությունն է և այդ ուժերի ինքնիշխանությունը: Նրանք որևէ մեկին չեն ենթարկվում, չհաշված, իհարկե, Վաշինգտոնը: ԱՄՆ–ի աջակցությունը Հյուսիսային Սիրիայի քրդերին դիտարկվում է որպես Թուրքիայի ազգային անվտանգության սպառնալիք: Դրա համար էլ ԱՄՆ–ի հետ հարաբերությունները փչացնում են: Այդ հարաբերությունների համատեքստում՝ Թուրքիան մերձենում է ՌԴ–ի հետ: Այդ կերպ Թուրքիան նաև մանևրում է ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև»–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Հակոբ Չաքրյանը:

Հարցին, թե ՌԴ–Թուրքիա մերձեցումը, զուգահեռ՝ ԱՄՆ–Թուրքիա լարված հարաբերությունները տարածաշրջանում ի՞նչ ազդեցություն կունենան, թուրքագետը պատասխանեց. «Երբ դեռ արաբական գարունը շրջանառության մեջ դրվեց, այդ օրվանից տարածաշրջանում շատ լարված է իրավիճակը: Միայն Սիրիայից 7 միլիարդ բնակչություն արտագաղթեց, քաղաքը թշվառ վիճակում է, իսկ Հալեպը հիմնահատակ ավերվել է՝ մեռյալ քաղաքի տպավորություն է թողնում: Բայց ՌԴ–ի աջակցության շնորհիվ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ– Ասադի զորքերը սկսել են վերահսկել տարածքները: Ի դեպ՝ ՌԴ–ն էլ հենց այնպես չի աջակցում՝ ունի իր շահերը: Բաշար–ալ Ասադին աջակցելով՝ ՌԴ–ն իր ռազմաքաղաքական ներկայությունն է ապահովում և նոր բազաներ է ստեղծում: Իսկ սա նշանակում է, որ ՌԴ–ն իր դիրքերն է ամրապնդում նաև Արևելյան Միջերկրականում»:
Նշենք, որ Էրդողանն ու իր ենթակաները խոսել են Քրդստանի հանրաքվեն կազմակերպած անձանց դեմ պատժիչ գործողությունների իրականացման մասին: Զուգահեռ՝ ԱՄՆ–ում քաղաքական շրջանակները կոչ են անում զորակցել քրդերին:
Անդրադառնալով նշվածին՝ թուրքագետը նախ ընդգծեց, որ այս իրավիճակը հավանաբար ավելի կխորացնի Թուրքիայի և ԱՄՆ–ի միջև առկա լարված հարաբերությունները:
Իսկ թե հանգամանքն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանում, Հակոբ Չաքրյանը նկատեց.

«Թեև լարված հարաբերությունները կխորանան, բայց Թուրքիան այդ առումով դոմինանտ չէ տարածաշրջանում: Թուրքիայից բացի կա Իրաքի կառավարությունը, Իրանի իշխանությունները: Այսինքն՝ նրանք չեն ցանկանում իրենց սահմաններին ազատ ու անկախ Քրդստան տեսնել: Բայց թեև այդ հանրաքվեն վերջերս է անցկացվել, դրանից վեց ամիս առաջ Մոսուդ Բարզանին հայտարարել էր հանրաքվե անցկացնելու մասին: Նրանք նախապես պետք է համաձայնեցրած լինեին թե՛ Եվրամիության, թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ՌԴ–ի հետ: Ի դեպ՝ չնայած տարածաշրջանում ԱՄՆ–ՌԴ մրցակցությանը, ՌԴ–ն Հյուսիսային Իրաքի Քուրդիստան շրջանում 4 միլիարդ ներդրում կատարելու մասին է հայտարարել: Այդ գումարը ներդրվելու է նավթի, բնական գազի արտահանման ու արդյունաբերման համար, որով շատ հարուստ է այդ շրջանը: Ուզում եմ ասել՝ որքան էլ նշված իշխանությունները դիմադրեն՝ հանրաքվեն արդեն իրականացվել է: Եթե որևէ բան անեին, պետք է անեին այն ժամանակ, քանի դեռ հանրաքվեն տեղի չէր ունեցել: Հանրաքվեն ստատուս է տալիս թե՛ ինքնորոշման իրավունքի, և թե՛ այլ առումներով: Ժողովուրդը որոշել է անկախ ապրել, իսկ դրա դեմ պայքարելն ավելի դժվար է, քան կպայքարեին նախքան հանրաքվեի անցկացումը: Կարծում եմ՝ Թուրքիայի այդ հայտարարությունները ներքին օգտագործման համար են: Իսկ ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշմանը, կարծում եմ՝ Իրանի հետ էլ լեզու կգտնեն և այդ երկիրը կմեղմի իր կարծիքը»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ


loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan