Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Հայ գործարարներն իրանցիների հետ շփվելու մշակույթ պետք է ձևավորեն


Մեր հյուրն է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

– Պարո՛ն Մանասերյան, Իրան–Հայաստան տնտեսական հարաբերությունների առաջընթացի համատեքստում վարչապետ Կ.Կարապետյանի գլխավորած պատվիրակության այցն Իրան հուսադր՞ող է:

– Ես առաջընթաց տեսնում եմ: Ցանկացած այցելություն միայն դրական կարելի է գնահատել: Կարծում եմ՝ գյուղատնտեսության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտները հենց այն ճյուղերն են, որտեղ մեր համագործակցությունն այս պահին կարող է արդյունավետ լինել: Իհարկե այլ ոլորտներ էլ կան: Եվ այդ իմաստով մենք պետք է փորձենք անել այն, ինչ իրանցիներն արել են տարիներ շարունակ. մենք պետք է ընդունենք, որ այս տարիների ընթացքում նախաձեռնողը մեր գործընկերներն են եղել: Մենք դա պնդելու համար բազմաթիվ հիմքեր ունենք, թեպետ ներկայիս կառավարության օրոք որոշակի առաջխաղացում կա: Ես կարևորում եմ հատկապես Հայաստան–Իրան ազատ տնտեսական գոտու գործարկումը, օր առաջ այն կյանքի կոչելը: Այն ոչ միայն երկու պետությունների համագործակցության առումով է դրական, այլև կարևորվում է ԵՏՄ անդամ երկրների համագործակցությամբ: Որպես սահմանակից երկիր՝ 80 միլիոնանոց Իրանը շատ կարևոր է Հայաստանի համար: Իրանի համար էլ Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որի հետ սահման ունի: Այս առումով չկա մի ոլորտ, որտեղ համագործակցության արգելքներ կամ լուրջ խնդիրներ լինեն, իսկ նման այցելությունները պետք է շարունակականություն ունենան:

– Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է, որ իրանական բիզնեսը և կապիտալը Հայաստան գան: Հայաստանն այս առումով ի՞նչ նախադրյալներ է ստեղծել: Իրանի նպատակադրվածությունն ինչպիսի՞ն է այս հարցում:

– Իրանական կապիտալը Հայաստան բերելու համար բոլոր հիմքերը կան: Իհարկե, մենք բավականին աշխատանք պետք է անենք: Առաջին հայացքից թվում է, թե գործ ունենք բարեկամ երկրի հետ, և այդ փաստն իր դերն ունի, բայց իրականում հայ գործարարները իրանցիների հետ շփվելու որոշակի մշակույթ պետք է ձևավորեն, ինչն առայժմ բացակայում է: Չպետք է իրանցիներին միայն միակողմանի շահույթի առարկա դիտարկել: Պետք է տեսնել, թե մենք մեր կողմից ինչ կարող ենք տալ և ինչքանով ենք բավարարում իրենց սպասելիքները: Բացի այդ, Իրանից Հայաստան են գալիս տարբեր մարդիկ: Հատկապես կարևոր են նրանք, ովքեր իրենց պետության երաշխավորությունն ունեն և հուսալիության մասով շատ կարևոր են: Իրանը Հայաստանի հետ համագործակցելու կարիք ունի ոչ միայն ելք դեպի ԵՏՄ կոնտեքստում, այլև այլ առումներով: Հայաստանը հետխորհրդային տարածքում միակ երկիրն է, որ լուրջ հաջողություններ է արձանագրել ինստիտուցիոնալ բարեփոխումների կտրվածքով: Չմոռանանք, որ նոյեմբերին մեզ ԵՄ–ի հետ համաձայնագրի ստորագրում է սպասվում: ԵՄ–ի հետ կապերը սերտացնելու առումով Իրանի համար Հայաստանը շատ կարևոր դաշնակից կարող է դիտարկվել:

– ԱՄՆ–ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացման քաղաքականությանը չեն վնասի՞:

– Չեմ կարծում, որ կվնասեն: Բարեբախտաբար ԱՄՆ–ն ըմբռնումով է մոտենում երկու երկրների համագործակցությանը: Եթե որևէ երկրի և Հայաստանի հարաբերություններում սպառնալիք լինի, և՛ ԱՄՆ–ն, և՛ Արևմուտքի երկրները, բնականաբար, մտահոգություններ կունենան: Բայց Հայաստանը և Իրանը համագործակցում են տնտեսական դաշտում, որը ոչ միայն որևէ սպառնալիք չի ներկայացնում, այլ՝ ընդհակառակը, տարածաշրջանային կայունության, խաղաղության և զարգացման առումով բավականին կարևոր է:

 

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan