Երևան, 21.Հուլիս.2018,
--
:
--
,

Ո՛չ ԵԱՏՄ, ո՛չ Եվրամիություն. Սերգեյ Շաքարյանցը՝ երրորդ ճանապարհով գնալու մասին

Քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի կարծիքով Հայաստանը պետք է մտածի, թե որ կառույցին անդամակցելն է իր համար ավելի շահեկան և դրանից ելնելով պետք է հետևություններ անի ու քայլեր ձեռնարկի: Նա համոզված է նաև, որ կգա մի ժամանակ, որ ոչ թե մենք կմտածենք, թե ում դուռը թակենք ու ներս մտնենք, այլ ինքնուրույն որոշում կկայացնենք, թե պատմականորեն կորցրած մեր հողատարածքներից որն ինչպես պետք է վերամիավորենք մեր երկրին: Եվ սա ոչ թե լավատեսական, այլ իրատեսական ցանկություն է, բայց թե երբ այն իրականություն կդառնա, դժվար է ասել:

«Ես միշտ եմ լավատես եղել և իմ նախնիներին պատկանող հողերը մշտապես տեսել եմ Հայաստանի կազմի մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԵԱՏՄ–ին, թե Եվրամիությանն անդամակցելն է ավելի շահեկան հարցին, ապա հայտնի է, որ երկիրը վերպետական ցանկացած կառույցի անդամակցելով՝ որոշակի առումով զրկվում է ինքնիշխանությունից և հայտնվում թակարդի մեջ»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Հայաստանի համար, օրինակ՝ թակարդներից մեկը կարող է լինել այն, որ Եվրամիությունը ԱՄՆ–ի դաշնակիցը լինելով՝ տասնյակ տարիներ է՝ սանկցիաներ է կիրառում Իրանի դեմ: Հայաստանն այդ կառույցին անդամակցելու դեպքում կարող է երկընտրանքի առջև կանգնել և սանկցիաների տակ չընկնելու համար ստիպված լինել ընդունել դաշնակից երկրի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: Ինչ վերաբերում է եվրոպական շուկա մուտք գործելու հեռանկարին, ապա քաղաքական վերլուծաբանի կարծիքով դա նույնպես իրատեսական չէ, քանի որ այսօր Հայաստանը չի կարողանա եվրոպական շուկայի խաղի կանոններին դիմանալ, մյուս կողմից էլ մեծ հարցականի տակ է, թե մոտ ապագայում արդյո՞ք այդ միությունը գոյություն կունենա, թե՝ ոչ:

«Ո՛չ մեր հանքային ջրով, ո՛չ չրերով մենք եվրոպային պետք չենք, որովհետև այդ շուկան գերծանրաբեռնված է, և դաշտը վաղուց բաժանված է մաֆիոզ խմբավորումների միջև: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ–ում մնալ–չմնալուն, ապա սա առանձին հարց է, քանի որ, ցավոք սրտի, մենք արդեն անդամակցում ենք այդ կառույցին, և հարց է ծագում, թե ներկայում ինչքանով է մեզ ձեռնտու այդ գնացքից թռչելը»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով, այսօր Հայաստանի կարգավիճակում գտնվող երկրի համար պետք չեն ո՛չ Լևոն Տեր–Պետրոսյանների, ո՛չ էլ Վազգեն Մանուկյանների նման առաջնորդներ: Նման գործիչներն ավելի լավ կկարողանան ինքնադրսևորվել Լյուքսեմբուրգի նման երկրներում, որտեղ արտաքին քաղաքական կոնֆլիկտային հարցեր չկան: Հայաստանին, որին ամեն անգամ ամենաբարձր ամբիոններից պետք է հաստատել, որ պահանջատեր է, պայքարում է Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման համար և այլն, նման առաջնորդներ պետք չեն: Այսօր կարևոր է ծանր ու թեթև անել, թե մեր երկրի համար կենսական կարևորություն ունեցող հարցերը որ երկրներից են կախված: Եվ պետք է դրանք հաշվի առնելով ընտրել այն ուղղությունը, որով պետք է գնա երկիրը:

«Մենք գազ ստանում ենք առնվազն երկու երկրից՝ Իրանից և Ռուսաստանից: Եվ եթե այսօր նրանք աջակցում են Հայաստանին, ապա կարող է և վաղը փորձեն դրանով շանտաժի ենթարկել: Այս ամենն անտեսելը սխալ է: Մենք մշտապես պետք է գնանք դեպի քաղաքակրթություն արտադրող երկրների կամ միավորումների կողմը, բայց Եվրամիությունը ցավոք սրտի, այդպիսին չէ և տպավորությունն այնպիսին է, թե Եվրոպան իրականում մեռել է»,– համոզված է վերլուծաբանը:

Ս. Շաքարյանցի կարծիքով, Հայաստանի համար այլընտրանքային ուղղություններից մեկը կարող է «Մետաքսի ճանապարհը» դառնալ, որը ամերիկյան նախագիծ չէ: Այնտեղ ներառված են Ռուսաստանը, Իրանը և չի բացառվում, որ Չինաստանի նման հզոր տնտեսություն ունեցող երկիրը վաղը միջազգային արենայում դառնա հսկա ու թելադրող ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ աշխարհի մասշտաբով:

«Օգոստոսի 1–ին Չինաստանն իր առաջին ռազմաբազան տեղակայեց Աֆրիկայում, որը նույնպես շատ կարևոր քայլ էր: Դա խոսում է այն մասին, որ Չինաստանը համաշխարհային թատերաբեմում իր ներկայությունն է փորձում հաստատել: Եվ դժվար է կանխատեսել, թե իր տեղը կայունացնելու և միջազգային հարթակում որոշակի գործոն դառնալու համար առաջիկայում ուրիշ ինչ նոր անակնկալ քայլեր է նախապատրաստել ասիական գերհսկան, բայց այսօր կարելի է ասել, որ կա արդեն երրորդ ուժ, որ կարող է ցույց տալ, որ թքած ունի Եվրոպական բոլոր սահմանումների վրա, որը պետք է օգտագործել»,– ասաց Ս. Շաքարյանցը:

Այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է մտածի, թե ում դրոշի ներքո է պատրաստվում գաղութատիրական հարաբերություններ հաստատել, այլ մտածի իր երկրի շահերից բխող քայլեր ձեռնարկելու և երկիրը հզորացման ուղով տանելու մասին, համոզված է վերլուծաբանը:


Արմինե Գրիգորյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել Որակյալ կահույքի արտադրություն ու մատչելի գներ․սա «Ավելինո»-ն է Մուշավան թաղամասի հրդեհը մարվել է. դեպքի վայրում էր նաև ԱԻ նախարարը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը նոր տնօրեն ունի Քաղցրավենիք, բուսական պահածոներ ու թանապուր. զորամասերում սննդակարգի փոփոխություններ են իրականացվում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Փաշինյանն օգտակար է համարում Տեր-Պետրոսյանի հետ զրույցը և չի բացառում մյուս նախագահների հետ հանդիպելու հնարավորությունը Ռուսաստանն ունի հնարավորություն թույլ չտալու պատերազմի վերսկսումը տարածաշրջանում. Փաշինյան Հայաստանի Հանրապետությունում արտոնյալ գործարարներ չեն լինի. Փաշինյան «Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan