Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետ Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները

Հայկական հախճապակին յուրահատուկ է. արվեստաբան Յոլանդ Քրոյին

Լոնդոնից ժամանած արվեստաբան Յոլանդ Քրոյինը կարծում է, որ հայկական հախճապակին յուրահատուկ է: Նա հոկտեմբերի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում դասախոսություն կարդաց` նվիրված Կոմիտասի ծննդավայր Կուտինայի հայ վարպետներին և 18-րդ դարի հախճապակուն։

«Ուսումնասիրում էի 17-18-րդ դարերի Պարսկաստանը: Պատկերագրքերից մեկում զետեղված էին հախճապակու 500 նմուշ, որոնցից երեքի վրա հայերեն տառեր կային: Դրանք սպիտակ և կապույտ ծաղիկներով էին: Ուզում էի հասկանալ, թե ինչպե՞ս են հայերեն տառերը հայտնվել պարսկական հախճապակու վրա: Երկար փնտրտուքներն ու ուսումնասիրություններն ի վերջո ինձ տարան Կուտինա»,- նշեց Յոլանդ Քրոյինը:

Նա շեշտեց, որ 18-րդ դարի սկզբին Պարսկաստանում հայերի կյանքը բավականին բարդ է եղել, և նրանցից շատերը, այդ թվում բրուտագործները, հավանաբար, գնացել են Կուտինա, որտեղ քրիստոնյաների կեցության համար ավելի բարենպաստ պայմաններ էին: «Կուտինայում ապրել են հայեր, հույներ ու մահմեդականներ: Նրանք միասին են ստեղծագործել, գուցե դա է պատճառը, որ հաճախ հախճապակու հայկական լինելու վերաբերյալ բանավեճեր են լինում: Երբ նոր էի սկսում ուսումնասիրել այդ ամենը, կարծում էի, որ տեղի բոլոր բրուտագործները հայեր են, բայց տեսա, որ նաև արաբական տառերով գործեր կան:

Նա ընդգծեց, որ երկու կամ երեք տարուց նոր մասնավոր հավաքածուի պատկերագիրք է հրատարակելու: «Հուսամ, որ դրանից հետո ամեն բան իր տեղը կընկնի»,- եզրափակեց արվեստաբանը:

Կուտինայի հայկական հախճապակու արվեստը (16-րդ դարի սկզբից մինչև  20-րդ դարի սկիզբ) առանձնանում է գեղարվեստական և ստեղծագործական ինքնատիպությամբ: Կուտինայի հախճապակու արդյունաբերությունը ծաղկել է ավելի քան չորս դարի ընթացքում: Մեր օրերում Կուտինայի հախճապակու բազմաթիվ նմուշներ պահվում են աշխարհի մասնավոր և հանրային հավաքածուներում:

Դասախոսությունն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և Muscari ընկերության հետ համատեղ:

loading...
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել Համայնքային զարգացման կենտրոն հիմնելու համար կառավարությունը Տեղ գյուղին կտրամադրի կառույց ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ը հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետ Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan