Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ ավելի ճիշտ ուղու վրա կդնի. Կիրո Մանոյան

 

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելն ամեն ինչ շատ ավելի ճիշտ ուղու վրա կդնի: Հոկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Կիրո Մանոյանն ընդգծեց, որ Թուրքիան արդեն իսկ ցույց է տվել, որ առանց նախապայմանների պատրաստ չէ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Նա նաև  կարծիք հայտնեց, որ Թուրքիան մինչև ապրիլ ևս այդ ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չի անի` հիշեցնելով ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ մինչև գարուն Թուրքիայի կողմից որևէ դրական տեղաշարժ չլինելու պարագայում Հայաստանն առ ոչինչ կհամարի հայ-թուրքական արձանագրությունները:

Մանոյանն այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից 8 տարի անց Հայաստան-Թուրքիա-հարաբերություններում մթնոլորտն ավելի վատն է, քան կար մինչ արձանագրությունների ստորագրումը: «Արդեն 8 տարի է` այդ արձանագրությունները չեն վավերացվում առաջին հերթին Թուրքիայի պատճառով: Եվ սա իսկապես ավելի է վատացրել մթնոլորտը, քան կար արձանագրությունների ստորագրումից  առաջ»,- նկատեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Կիրո Մանոյանի խոսքով՝ այս հարցում փոփոխություններ են նկատվում նաև միջազգային հանրության` հատկապես Արևմուտքի դիրքորոշման մեջ: Նրա խոսքով` եթե արձանագրությունների ստորագրումից հետո 1-2 տարվա ընթացքում ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարում էին, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», ապա վերջին տարիներին հայտարարում են, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, երբ լուծվի արցախյան հիմնահարցը: Այս պարագայում Կիրո Մանոյանը շեշտում է, որ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը ամեն ինչ ավելի ճիշտ ուղու վրա կդնի:

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan