Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետ Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները

ԼՂ հարցում հայկական կողմի դիրքորոշումը երբեք չի փոխվի. Շարմազանովը՝ նախագահների հանդիպման հավանականության մասին

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամության մասին կհայտնի ՀՀ Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, սակայն ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը երբեք չի փոխվի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ընդգծեց, որ նախագահների հանդիպման հավանականության վերաբերյալ խոսելը իր լիազորությունների շրջանակներում չէ, սակայն շեշտեց, որ մի բան հստակ է՝ հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում երբեք չի փոխվի:

«Հայկական կողմի դիրքորոշումը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա տարածքային վեճ չէ, ուստի Ադրբեջանի նախագահի մտորումները տարածքային ամբողջականության մասին ոչ այլ ինչ են, քան ֆարս»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ սա ուղղակի մարդու իրավունքների պաշտպանության հարց է, որտեղ Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը կենսական անհրաժեշտություն Է։ «Առանց այդ իրավունքի ամբողջական իրացման, մենք չենք կարող այլ խնդիրներից խոսել։ Խնդիրների խնդիրն Արցախի քաղաքացիների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումն է։ Մնացած խնդիրներն ածանցյալ են»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:   

«Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը համապատասխան կողմերը կներկայացնեն մոտակա ապագայում»,- ասված է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

loading...
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակին այս տարի կարժանանա iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելը Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների Հայաստանի քաղաքացիները կկարողանան հանրաքվե պահանջել Համայնքային զարգացման կենտրոն հիմնելու համար կառավարությունը Տեղ գյուղին կտրամադրի կառույց ԼՂ գոտում ռազմական գործողությունները բացառելու համար կողմերը պետք է կյանքի կոչեն պայմանավորվածությունները. Քերի Քեվինո Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում ԱՄՆ-ը հայտարարել են, որ ահաբեկիչները նոր «սեպտեմբերի 11» են պատրաստում Առողջապահական 2 հիմնարկների միավորման արդյունքում կտնտեսվի 9 մլն դրամ Վարչապետը հանձնարարեց տրամաբանական չափով ազատականացնել անտառահատումներն ու իրականացնել կոշտ վերահսկողություն Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Բոլորիս առաջ է մղում մի նպատակ՝ ունենալ առաջադեմ ազգ․ վարչապետ Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan