Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Ստեփան Գրիգորյան. «ՀԱՊԿ–ն ցանկանում է մեղմել Հայաստանում իր նկատմամբ առկա բացասական տրամադրվածությունը»



ՀԱՊԿ արագ արձագանքման 20–հազարանոց զորամիավորումը պատրաստ կլինի ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, եթե նման որոշում կայացնի կազմակերպության բարձրագույն մարմինը՝ խորհուրդը: Երևանում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

 Հայտարարությունն ուղղված էր Հայաստանում ՀԱՊԿ–ի նկատմամբ առկա քննադատական տրամադրություններին. «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը: Ըստ քաղաքագետի՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը ցանկանում է ցույց տալ, որ իրենք մեր կողքին են և դրանով մեղմել իրենց նկատմամբ Հայաստանում առկա բացասական վերաբերմունքը:
«Դրան պետք է վերաբերվել որպես զուտ ֆորմալ հայտարարություն, որը նպատակ ունի ցրել Հայաստանում առկա բացասական տրամադրվածությունները ՀԱՊԿ–ի և Ռուսաստանի նկատմամբ: Հայաստանում այս օրերին լուրջ քննարկումներ են գնում՝ կապված ԵԱՏՄ–ի և «ՀՀ զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորում» ստեղծելու օրենքի հետ: Դրանց դեմ շատ քննադատական խոսքեր են հնչում: Նրանք ցանկանում են ցրել այդ բացասական տրամադրվածությունները: Իսկ մեր երկրում և՛ ՀԱՊԿ–ի, և՛ Ռուսաստանի նկատմամբ քննդատությունները լայնամասշտաբ են: Հայտարարությունն արվում է միայն նրա համար, որ քննադատությունը գնալով ուժեղանում է»,– ասաց Ստեփան Գրիգորյանը:

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» անցկացրած հարցումներից պարզվում է, որ քաղաքացիների 58%–ը պրոեվրոպական տրամադրություններ են արտահայտել: Քաղաքագետի խոսքով՝ այս մասին ՀԱՊԿ–ում ևս տեղյակ են: Ուստի՝ միացյալ շտաբի պետի հայտարարությունը պրոեվրոպական տրամադրվածությունների դեմ ուղղված քայլ է:

«Բավականին ցածր էր Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի վարկանիշը: Այն, որ քաղաքագետները և մյուսները բարձրաձայնում են, որ մեր մասնակցությունը ԵԱՏՄ–ին անարդյունք է և այլ հարցեր, նրանք այդ տրամադրվածությունները շատ լավ գիտեն և ուզում են մեղմացնել այն»,– նշեց նա:

Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին և Թուրքիային:

«Ապրիլյան դեպքերի ժամանակ էլ ՀԱՊԿ–ի հայտարարությունը չափազանց ուշացած էր: Կարևոր է, թե երբ ես դու այդ հայտարարությունն անում, այն պետք է ժամանակին լիներ: Այն պահին, երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը և ՀԱՊԿ–ի խոսքը պետք է առավոտյան լիներ: Եթե հայտարարությունը մեկ, երկու օր ուշ է լինում, ես չեմ համարում, որ դա հայտարարություն էր, որն ի օգուտ մեզ կամ խաղաղության էր: Այն միայն «գալչկայի» համար էր»,– նկատեց քաղաքագետը:

Իսկ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ գեներալ–գնդապետ Սիդորովը Հայաստանում է՝ մասնակցելու դաշինքի զորավարժությանը: «Բաղրամյան» զորավարժարանում արդեն ավարտվեցին ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական հետախուզության ուժերի «Որոնում–2017» համատեղ վարժանքները, որոնց շրջանակում խաղարկվեցին կազմակերպության անդամ երկրների հետախուզական և հատուկ ստորաբաժանումների գործողությունները:

 

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan