Երևան, 19.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Ձկան արտադրությունը նվազել է, գինն էլ՝ կտրուկ աճել



Շուկայում թանկացած ապրանքների շարքում է նաև ձկնամթերքը:
Այսօր մեծածախ շուկայում իշխան տեսակի ձկան մեկ կիլոգրամը 2100 դրամով է վաճառվում, իսկ թառափի գինը 3500–ի է հասնում: Ձկնամթերքի գինը բարձրացել է, քանի որ արտադրության ծավալներն այս տարի նվազել է:

«Նախորդ տարի շատ էին արտադրել, շուկայում լճացում էր, այս տարի քիչ են արտադրել, դրա համար գինը բարձրացել է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը:

Որպեսզի ձկնամթերքի շուկայում լճացում չլինի, արտադրողն այս տարի ռիսկի չի գնացել: Ձկնաբուծարանները մոտ 30%–ով են արտադրություն իրականացրել:

«Ապրանքային ձուկ հիմա չկա, նորաձկները փոքր են, մոտ 3 ամսից դեռ շուկա կհանեն: Երբ շուկան լցվի, այդ ժամանակ կրկին ձկան գինը կնվազի, այսինքն՝ հիմա գործ ունենք շուկայի զարգացման տարերայնության հետ»,– նկատեց Արթուր Աթոյանը:

Ձկնամթերքի շուկայում արտահանման ուղղությամբ էլ ցածր ցուցանիշներ են գրանցվել:
«Արտահանումը մի կերպ է կատարվում: Նույնիսկ շատ դեպքերում ձուկն արտահանվում է առանց շահույթի, արտահանվում է նրա համար, որպեսզի արտահանող տնտեսությունն իր շուկան չկորցնի»,– ասաց մեր զրուցակիցը:

Նա նաև հավելեց, որ արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ կտրուկ նվազել են:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ սեպտեմբեր ամսին ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1,6% գնաճ: Իսկ 2017 թ. սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձկնամթերքը թանկացել է 27,5%–ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2017թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0,2–2,6%–ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում), մեկում գրանցվել է 0,1% գնանկում, իսկ մյուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում ձկնամթերքի գներն աճել են 1,9%–ով:

Ձկնամթերքի շուկան կարգավորելու և արտադրությունը խթանելու համար «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահը մեկ ելք է տեսնում՝ պետության աջակցությունը: Նրա խոսքով՝ ոլորտը կարգավորելու համար պետությունը որևէ ծրագիր չի իրականացնում: Ցածր տոկոսով վարկեր են անհրաժեշտ ոլորտը ճգնաժամից դուրս բելու համար:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Գյուղական բնակչության թիվը նվազել է Երևանում հակասրճարան այցելելը մոդայիկ է, մարզում՝ ավելորդ ծա՞խս Թանկացումներ դիզվառելիքի շուկայում. ինչո՞ւ ոլորտը չի կարգավորվում Լարիսա Ալավերդյան. «Եթե այս օրենքը դրսի պահանջ է, ապա մեզ համար ամոթ է» Պատմական էքսպերիմենտ՝ Հայաստանի դեպքում Կընկնենք քարե դար. ատոմակայանի փակման հետևանքները Ի՞նչ գաղափարի շուրջ է պետք բանակցել Սերգո Կարապետյանի ժամանակ 1,5 միլիոն դոլարի վնաս է հասցվել պետությանը. նոր քրեական գործ Մարդասիրությունն ու այն կրողները՝ «Փրկության քարտեզ»–ում Ֆիլմ, որտեղ խոսում են միայն օտարները Կաննում կայացել Է «Տրոցկի» ռուսական սերիալի համաշխարհային պրեմիերան Ռաֆայել Նադալը բաց կթողնի Բազելի մրցաշարը «Բարսելոնա»-«Օլիմպիակոս». ուղիղ միացում Միջխորհրդարանական միությունը գլխավորել Է մեքսիկացի Գաբրիելա Կուեւաս Բարոնը Քսենիա Սոբչակն իր թեկնածությունը կառաջադրի 2018թ-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններում Կատալոնիան չի ընկրկի «Կոնվերս բանկ»-ից հափշտակության գործով մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Մխիթարյանը և Ղազարյանը հանդիպել են Լիսաբոնում Սիրիայում գեներալ Է զոհվել, որը պատասխանատու Էր Դեյր Զորի պաշտպանության համար Մոսկվայում տաքսու հայազգի վարորդը թունավորել է ուղևորներին և թալանել նրանց ՉԼ. Օրվա խաղերի անոնս Վլադիմիր Ռախմանինը միգրացիան կանխելու համար առաջարկում է խթանել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում Լևոն Հայրապետյանի ոսկե տառերով է գրվել բոլորիս սրտերում. Արցախի պետնախարար Նախագահն ընդունել է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներին ՖԻԴԵ-ն Հայկ Մարտիրոսյանին, Մանուէլ Պետրոսյանին և Արման Միքայելյանին շնորհել է գրոսմայստերի տիտղոս
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan