Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Հայաստանում ներկայացվելիք գործով փորձել ենք մեկտեղել երաժշտությունը գրականության հետ. Ջոն Մալկովիչ

 Հայաստանում ներկայացվելիք գործով  փորձ է արվել մեկտեղելու երաժշտությունը գրականության հետ։  Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հոլիվուդյան լեգենդար դերասան Ջոն Մալկովիչը: Մալկովիչը Հայաստանում է Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես գալու նպատակով:

«Այն համերգները, որոնցում մեկտեղվում են տեքստն ու երաժշտությունը, անասելի ապրումներ են պարգևում: Դասական երաժիշտների հետ մի քանի կատարումներ արդեն ունեցել եմ: Սա իմ 8-րդ փորձն է: Հիանալի զգացողություններ ունեմ։ Երաժշտությունը համամարդկային ուժ է պարունակում, հատկապես, երբ դասական երաժշտություն ես կատարում»,-ասաց Ջոն Մալկովիչն ու հավելեց, որ  վայելում է երաժիշտների հետ ելույթ ունենալը: 

Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: «Հայաստանում ներկայացվելիք գործով մենք մեկտեղել ենք երաժշտությունը գրականության հետ։  Երաժշտությունը պարանոյայի տարրեր է պարունակում, ինչպես Սաբատոյի տեքստը։ Սաբատոյի հիմնական ասելիքն այն է, որ աշխարհը կառավարում են կույրերը»,- ասաց նա  ու հավելեց՝ Սաբատոյի ստեղծագործությունն արժեքավոր գործ է, որին միշտ կարող ես վերադառնալ, ինչպես արվեստի մեծ գործերին:

Լեգենդար դերասանի կարծիքով՝ արվեստի յուրաքանչյուր գործ այնպիսին է, ինչպիսին զգում է մարդը, այլ  ոչ այնպիսին, ինչպիսին ներկայացնում է հեղինակը:

«Երաժշտությունը, որի ներքո պետք է հնչի գրական գործ, դժվարությամբ եմ ընտրում: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, այն պետք է սահի ու իր տեղը գտնի երաժշտության մեջ, լրացուցիչ տեղեկություն հաղորդի»,-ասաց նա:

Ինչպես նշեց Մալկովիչը՝ Հայաստան գալուն շատ էր սպասել:

Հոկտեմբերի 11-ին Ջոն Մալկովիչի մասնակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի միջազգային 5-րդ փառատոնը:

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan