Երևան, 18.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Վազգեն Սաֆարյան. «Կառավարությունը ներմուծման նոր շուկաներ պետք է որոնի»



Հայաստանում վերջին օրերին կարագի գնի կտրուկ աճ է արձանագրվել: Պետական մարմինները նույնիսկ պարզաբանեցին կարագի թանկացման պատճառները:
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, սակայն առաջիկա օրերին կարագը կրկին 10%–ով թանկանալու է: Թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հետ:

– Պարոն Սաֆարյան, վերջին օրերին կտրուկ բարձրացել է մսի, կարագի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Ինչո՞վ է դա բացատրվում:

– Թանկացումներ նկատվում են նաև Եվրոպական երկրներում, իհարկե, ոչ այս չափերի: Եթե կարագի գնի բարձրացմանն անդրադառնանք, ապա, ըստ մեր վիճակագրական վարչության տվյալների, կարագի գինը Երևանում բարձրացել է 15,6%–ով: Բացատրվում է, որ կարագը բերվում է Նոր Զելանդիայից, այնտեղ նույնպես այդ սննդատեսակի գինը բարձրացել է: Մսի թանկացման վերաբերյալ էլ նշեմ, որ մեզ մոտ խոզի մսի որոշ քանակություն դրսից է բերվում: Ներկրված խոզի միսը ծագման երկրում ևս թանկացել է:

– Բայց միայն ներմուծված կարագը չէ որ թանկացել է: Տեղական արտադրության կաթնամթերքը, մսամթերքն ու բանջարեղենը նույնպես թանկացել են: Դա կարո՞ղ է պայմանավորված լինել այս տարի գյուղոլորտում գրանցված անկմամբ:

– Դա բացատրվում է շուկայական տնտեսության հոգեբանությամբ: Եթե դրսում ինչ– որ բան թանկացել է, մեր տեղական արտադրողներն էլ հավելյալ շահույթ ստանալու համար իրենց ապրանքն ինքնաբերաբար թանկացնում են: Եթե ամեն ինչ թողնվում է մասնավորի հայեցողությանը, նրանք էլ երբեմն արհեստական կերպով գները բարձրացնում են: Եթե դրսից բերված կարագը կամ միսը չթանկանար, մերոնք ինչքան էլ թանկացնեին, նրանց միսը չէին գնի: Բայց, երբ դրսինը թանկացել է, դրան զուգահեռ տեղական արտադրողը ևս իր ապրանքի գինը բարձրացնում է:
Բացի սա, պետք է նաև նկատի ունենալ, որ այս տարի ցրտահարություն, կարկտահարություն, երաշտ է եղել, սա ազդել է բերքատվության ցուցանիշների վրա: Նշեմ, որ մյուս ապրանքների համեմատ բանջարեղենն այդքան էլ չի թանկացել: Այս տարի գյուղմթերքի արտադրությունը նվազել է: Դա նույնպես գնաճի պատճառներից մեկը կարող է լինել: Պետք է ջերմոցային տնտեսությունները զարգացնել, որպեսզի մեր տնտեսությունը կախված չլինի եղանակային պայմաններից: Պետք է նաև ավելացնել գյուղատնտեսական կոոպերատիվների թիվը: Պետք է այս ուղղությամբ պետությունը գործուն քայլեր անի՝ օգնի մթերման կազմակերպումն իրականացնել:

– Ո՛չ թոշակները, ո՛չ աշխատավարձերը չեն բարձրանում: Ֆինանսական առումով հասարակությանը որտե՞ղ կտանի նման թանկացումները:

– Ե՛վ անցյալ տարվա բյուջեում, և՛ այս տարվա բյուջեում չի նախատեսվում թոշակների և աշխատավարձերի բարձրացում: Այս ֆոնի վրա առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը սոցիալական լարվածություն է առաջացնելու: Մեր համոզմամբ՝ դրա համար պետք է արդյունավետ դարձնել պետություն– մասնավոր գործընկերություն գործառույթը: Այսինքն ՝ պետության մասնակցությամբ ստեղծել ֆերմերային խոշոր տնտեսություններ: Եթե դու պետական մասնակցությամբ ունես գյուղատնտեսական արտադրություններ, դու կարող ես այդ ոլորտում գները կարգավորել, հակառակ դեպքում, անմասն ես մնում նաև գնագոյացմանը մասնակցելու քո հնարավորությունից:

– Ի՞նչ կարող է անել կառավարությունն այս ուղղությամբ: Ինչպե՞ս զսպել գնաճը:

– Սննդի ներմուծումն այլ երկրներից միշտ կարող է բերել նման երևույթների: Դրա համար պետք է տեղական արտադրությունը զարգացնել: Պետք է տեղական սննդամթերքի արտադրությունը զարգացնել, որպեսզի չունենանք նման գնային տատանումներ: Իսկ ինչ վերաբերվում է մսին ու ձկնամթերքին, մենք պետք է ընդլայնենք այդ արտադրությունների ծավալները և սա կբերի նրան, որ մենք կախված չենք լինի դրսի շուկաներից: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում գյուղատնտեսությանը 2–3%–ի հասնող վարկեր տրամադրել, հենց սա քայլերից մեկն է: Սա դեռ չի մտել իր գործառույթի մեջ, եթե շուտ արված լիներ, կարող էր արդեն որոշակի ազդեցություն ունենալ: Մեզ դիմում են գյուղատնտեսական ընկերություններ և ասում՝ եթե մեզ վարկ տրամադրեն, մենք կարող ենք խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ զբաղվել: Նրանք ցանկանում են ընդլայնել իրենց ֆերմերային տնտեսությունը և կարագի ու մսի որոշակի քանակություն ապահովել: Առաջին՝ դրա համար պետությունը պետք է կարողանա գտնել այնպիսի շուկաներ, որտեղ էական թանկացումներ չեն եղել և այդտեղից ներմուծումներ կատարել: Եվ երկրորդ՝ կառավարությունը պետք է կարողանա խթանել տեղական արտադրությունը. սա է գնաճը զսպելու ճանապարհը: Պետք չէ Զելանդական կարագի հույսին մնալ: Եթե կառավարությունը նոր ներմուծման շուկաներ չգնի, եթե տեղական արտադրության համար արդյունավետ քայլեր չանի և ամեն ինչ թողնի դրսի շուկաների տատանումներին, թանկացումները կշարունակվեն:

Մանյա Պողոսյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Օրվա պոեզիան. Ժամանակի հետ...
375 մլն մարդ ստիպված կլինի հարկադրաբար փոխել աշխատանքը ավտոմատացման պատճառով Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Տարեկան մինչեւ 650 հազար մարդ Է մահանում գրիպի հետ կապված հիվանդություններից. ԱՀԿ Ամերիկացիների մեծամասնությունը համակրում է Մելանյա Թրամփին Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին Դավթաշենի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը Նորամուծություն ֆեյսբուքում. հնարավոր կլինի թաքցնել օգտատերերի եւ խմբերի գրառումները «Ավստրալական գրիպը»՝ գլխացավանք բրիտանացիների համար Դաղստանում հակաահաբեկչական գործողության ռեժիմը հանվել է Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում Օրվա խաղերի անոնս Ինչպես թալանեցին Ջիգարխանյանին. НТВ-ի ռեպորտաժը Վրաստանում հայտնաբերվել է «Կոնվերսբանկի» ավազակային հարձակման մեջ 3-րդ մեղադրվողը «Թուրքական հոսքը» ռուսական գազը Եվրոպա կհասցնի Բուլղարիայի տարածքով Կասկածելի մսեղիքի մեջ՝ ավանակի և ձիու միս. Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan