Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

«Գրեմմիի» մրցանակակիր Ռենե Ֆլեմինգը հետաքրքիր ծրագիր կներկայացնի երևանյան մենահամերգին

 



Հանրահայտ օպերային երգչուհի, «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր Ռենե Ֆլեմինգն օպերային արվեստում իր երկարակեցության գաղտնիքն է համարում ձայնային տեխնիկային տիրապետելն ու նվիրվածությունն այդ արվեստին:

 Սոպրանոն «Երևանյան hեռանկարներ» փառատոնի մենահամերգով հանդես կգա հոկտեմբերի 7-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այս մասին երգչուհին և օպերային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը հոկտեմբերի 6-ին պատմեցին լրագրողներին:

«Մեծագույն երջանկություն է Ռենե Ֆլեմինգին մեզ մոտ հյուրընկալելը: Նրա հետ վաղուց ենք համագործակցել: Մեր առաջին համատեղ ելույթը կայացել է 2006 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Դա հիանալի միջոցառում  էր: Վաղվա համերգային ծրագիրը հագեցած կլինի հետաքրքիր ստեղծագործություններով: Այս համերգով նա շնորհավորում է մեր օպերային թատրոնի 85-ամյակը»,- նշեց Կոնստանտին Օրբելյանը:

Ռենե Ֆլեմինգի խոսքով` ինքը երջանիկ է, որ Հայաստանում է, քանի որ բազմաթիվ հայ ընկերներ ունի, ովքեր սերտ կապված են իրենց ազգի ժառանգությանը: Ֆլեմինգն ասաց, որ իր համար հաճելի է կրկին աշխատել Կոնստանտին Օրբելյանի հետ, ով հիանալի մարդ և դիրիժոր է:

«Երեկ հատվածներ եմ դիտել «Անուշ» օպերայից: Իսկապես հավանել եմ ու կցանկանայի ամբողջությամբ նայել, ինձ ապշեցրել, տպավորել է Արարատ լեռան գեղեցկությունը»,-նշեց երգչուհին:

Նա խոսեց նաև երիտասարդ հայ օպերային երգիչների մասին, ում հետ վարպետության դաս էր անցկացրել: Ըստ Ֆլեմինգի` նրանք հիանալի ձայներ ունեն, շատ կրթված են, տաղանդավոր ու հեռանկարային:

Ռենե Ֆլեմինգը երգել է ինչպես հանրահայտ օպերային երգիչներ Լուչանո Պավարոտիի և Պլասիդո Դոմինգոյի, այնպես էլ` երաժշտական այլ ժանրերում ստեղծագործող երգիչներ Էլթոն Ջոնի, Սթինգի, Մայքլ Բոլթոնի և այլոց հետ: «Բազմիցս համագործակցել եմ ջազ, ռոք և այլ ժանրերում ստեղծագործող աստղերի հետ, քանի որ սիրում եմ նաև այդ երաժշտությունն ու մեծ բավականություն ստանում դրանից: Պետք է շեշտեմ, որ ռոք ժանրում ձայնագրված սկավառակս ավելին էր, քան պարզապես փորձը»,-ասաց նա:

   Անդրադառնալով դասական օպերաների նորանոր լուծումներով բեմադրություններին` նա նշեց, որ դրանք իրեն հոգեհարազատ չեն, սակայն լավ ռեժիսորի վառ երևակայության դեպքում կարող են և հաջողված լինել:

Ֆլեմինգը խոսեց նաև այն դերերգերի մասին, որոնցից երբեք չի կարող բաժանվել և շեշտեց, որ դրանք տասն են: «Դրանցից մեկը Դեզդեմոնան է, Տատյանան, Շտրաուսի երեք հերոսուհիներ և մի քանի դերեր մերօրյա ամերիկյան օպերաներից»,-ընդգծեց սոպրանոն:

Նա ասաց, որ բարձր տրամադրություն ունի ու անհամբերությամբ է սպասում վաղվա համերգին:

Ռենե Ֆլեմինգը ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն օպերային բեմերում,  երգել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունների, Պեկինի 2008 թվականի օլիմպիական խաղերի, բեռլինյան պատի անկման 25-րդ տարելիցի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության և այլ նշանակալի միջոցառումների ժամանակ:

Նրա ձայնը հնչում է «Մատանիների տիրակալը. թագավորի վերադարձը» ֆիլմում: Շուտով էկրան կբարձրանա Էն Պատչետի լավագույն վաճառք ունեցած Bel Kantօ նովելի հիման վրա ստեղծված կինոնկարը: Նա ձայնագրել է «Դեռ երազում եմ» երգը` «Երազների պահապանները» ֆիլմի համար: Ֆլեմինգի ձայնն է լսվում նաև 2017-ի Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» մրցանակակիր Գվիլեմո Տորոյի «Ջրի ձևը» ֆիլմում:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan