Գեթ մեկ ակնթարթ՝ ճիշտ ժամանակին. Կաձուո Իսիգուրո

Ես այն զգացողությունն ունեմ, թե այն ամենն, ինչ անհրաժեշտ է, գեթ մեկ ակնթարթ է, մեկ կարճատև ակնթարթ՝ ճիշտ ժամանակին: Ինչպես լարն է հանկարծակի ցնցվում և ծանր վայագույրն իջնում է հատակին, ցույց տալու՝ ամբողջովին նոր աշխարհ:
Աշխարհ, որ լի է լույսով և ջերմությամբ:
Կաձուո Իսիգուրո, «Անմխիթարը»
Գուցե հինգ կամ վեց տարի հետո ինչ-որ բան քո գլխում մեղմ կշշնջա. «Երբևէ, իսկ հնարավոր է նաև շուտով, դու կհասկանաս, թե ինչ բան է դա»:
Եվ դու սպասում ես, եթե նույնիսկ դա լիովին չես գիտակցում, սպասում ես այն պահին, երբ քեզ համար պարզ կլինի, որ դու իսկապես տարբերվում ես նրանցից, որ այնտեղ` ներսում կան մարդիկ, ովքեր քո հանդեպ ատելություն չունեն և քեզ չարիք չեն ցանկանում, բայց և այնպես ցնցվում են սոսկ քո մասին մտքից:
Ակնթարթը, երբ դու առաջին անգամ ինքդ քեզ կնայես այդ մարդու աչքերով, սթափեցնող է: Նույնն է, թե անցնես հայելու կողքով, որի մոտով անցել ես ամեն օր և հանկարծ նրա մեջ տեսնես ուրիշ մի բան, ինչ-որ տարօրինակ ու տագնապալի բան…
Կաձուո Իսիգուրո, «Բաց մի թող ինձ»