Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Համատեղ ուժերով հայ կինոն դարձնել աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց. Հարություն Խաչատրյան

 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը պետք է միավորի կինոարտադրությամբ զբաղվող մարդկանց և կազմակերպություններին, որոնք համատեղ կնպաստեն հայ կինոյի զարգացմանը: Այս մասին հոկտեմբերի 4-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու Հարություն Խաչատրյանը: Նա ներկայացրեց ընտրվելու դեպքում իր անելիքների ծրագիրը, որը կրում է «Վերջապես պետք է բացվի Կինոյի տան դուռը» խորագիրը.

«Կարծում եմ, որ կինեմատոգրաֆիստներին նախևառաջ իրավաբանական և մասնագիտական պաշտպանվածություն է հարկավոր, քանի որ մեր օրերում մարտահրավերները շատ են: Շատ եմ կարևորում նաև կինոյի մասին օրենքը, որը բավականին հապճեպ է մշակվել, և այս ոլորտի ներկայացուցիչների մեծ մասը դրան կողմ չէ: Ըստ իս` նման օրենք ստեղծելիս պետք է հրավիրել մշակույթի համաշխարհային փորձագետների: Կինոռեժիսորներն ու դերասանները պարզապես չեն կարող իրավաբանական տեսանկյունից համապատասխան օրենքներ մշակել, քանի որ նրանք ստեղծագործողներ են ու զգացմունքային մարդիկ»,- ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ կինոարտադրության համար գումարներ տրվում են, սակայն հայկական կինոն առաջ չի շարժվում: Հայաստանում դեռ չկա հայկական կինոտեսակ: «Մենք ստեղծեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որի նպատակն այդ տեսակը ստեղծելն էր. առաջ քաշել հայկական կինոյի խնդիրներն ու փորձել լուծել դրանք: Մենք կարողացանք հաջողությունների հասնել. ստեղծեցինք մթնոլորտ, կարողացանք վարպետության դասեր անցկացնել, Հայաստանում լավագույն ֆիլմերը ցուցադրեցինք, բայց կինոտեսակ չստեղծվեց: Հավանաբար, չկա ճիշտ քաղաքականություն: Դա ինձ շատ է անհանգստացնում, քանի որ ես ապրում եմ կինոյով, մտածում եմ կինոյով, և իմ լեզուն կինոլեզուն է»,- ասաց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունն իրեն հետաքրքրել է, քանի որ այն կարող է մեկ հարկի տակ միավորել բոլոր կինոարտադրողներին: Դա հնարավորություն կտա համատեղ ուժերով հայ կինոն դարձնել աշխարհի հետ հաղորդակցվելու միջոց:

Հարություն Խաչատրյանի խոսքով` ընտրվելու դեպքում իրենք մշակելու են հայկական կինոարտադրանքը պատշաճ կերպով համաշխարհային կինոշուկայում, կինոփառատոններում, այլ հարթակներում ներկայացնելու պարզեցված համակարգ, որից կարողանան օգտվել բոլորը:

«Առաջարկելու եմ շատ կարճ ժամանակում լուրջ փոփոխություններ կատարել միության կանոնադրությունում, որպեսզի ամիսներ հետո խորհրդարանական կառավարման անցնող Հայաստանում միության ազդեցությունը կինոարվեստում կատարվող իրադարձությունների վրա դառնա ավելի ազդեցիկ և որոշիչ: Սերտորեն աշխատելու ենք կինոբնագավառի այլ կառույցների` կինոկենտրոնի, նոր ստեղծվող ֆիլմի հանձնակատարի ինստիտուտի, Հայաստանում գործող կինոփառատոնների գրասենյակների, ՀՀ մշակույթի նախարարության հետ»,-ընդգծեց Հարությունյանը:

Նախատեսվում է նաև մասնակցություն ունենալ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի, կինոկառույցների կանոնադրությունների մշակմանը, կինոյի ֆինանսավորման մեխանիզմները հստակեցնելուն, կանոնակարգելուն:

Ստեղծվելու են կինոգործիչների` ռեժիսորների, պրոդյուսերների և այլոց միջազգային հարթակներ դուրս գալուն օգնող մշտապես գործող խումբ: Օգտագործելով միջազգային հիմնադրամների, տնօրենների, կազմակերպիչների և կինոյի ոլորտում մեծ ճանաչում ու հեղինակություն, ազդեցություն ունեցող մարդկանց հետ իր սերտ հարաբերությունները, վերջին տասը տարիների իր աշխատանքի փորձառությունը Հարություն Խաչատրյանը օգնելու է կինոյի մարդկանց՝ գտնել համաֆինանսավորումներ:

Նրա խոսքով` կինեմատոգրաֆիստների միությունը կարող է հզոր խորհրդատվական կենտրոն լինել: Բացառապես բարերարների, հիմնադրամների աջակցությամբ միջազգային բարձր չափանիշներին համապատասխան նորոգվելու է միության դահլիճը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին: Այդ օրը ընտրվելու է Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահը:

 

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan