Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Պետական եկամուտների կոմիտեն ամեն օր պայքարում է ստվերի դեմ. Վարդան Հարությունյան

 Պետական եկամուտների կոմիտեն չի զբաղվում էժան PR-ով:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ ի պատասխան այն հարցին, թե որ գործարարներն են առավել ստվերում գործում:

«Եթե ուզում եք որեւէ գործարարի մասին տեղեկատվություն լսել, ասեմ, որ, ինչպես նախորդ ասուլիսին, այնպես էլ հիմա չեք լսելու: Մեր համակարգը, մենք մեր գործն ենք անում: Ամեն օր էլ պայքարում ենք դրա դեմ, եւ արդյունքներն ակնհայտ են»,-ասաց նա:

2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացվել է շուրջ 2000 միջոցառում և արձանագրվել 2,2 միլիարդ դրամ բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումար: Հարցին, թե արդյոք այս արդյունքը գոհացնո՞ւմ է, թե միգուցե ավելի լավ աշխատանքի դեպքում ավելիին հնարավոր կլիներ հասնել, Վարդան Հարությունյանը պատասխանեց.

«Նախեւառաջ ասեմ, որ միայն 2.2 մլրդ դրամը չէ, որ դուրս է բերվել ստվերից: Դա այն օրինախախտումներն են, որոնք ի հայտ են եկել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնելիս, բայց ոչ միայն դրա արդյունքում է ի հայտ գալիս ստվերը, այլեւ հարկային, մաքսային վարչարարության: Մենք ունենք ամսական 2.8 մլրդ ստվերի գնահատական, որ եթե նայեք նախորդ ասուլիսներում հնչեցված թվերին, դրանք անհամեմատ ավելի մեծ էին»,-եզրափակեց նա:

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan