Երևան, 21.Հունվար.2018,
--
:
--
,

«Մի պատառիկ Կողբից»՝ Երևանում (ֆոտոշարք)

 

Կողբի գեղարվեստի դպրոցի նախկին սաներ Մարիամ Աղաբաբյանը և Իրինա Ղուլիջանյանը Կողբից մի պատառիկ են տեղափոխել: Բերել են Երևան՝ «Նարեկացի» արվեստի միություն, որտեղ և տեղի ունեցավ նրանց «Մի պատառիկ Կողբից» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը: Այդ ընթացքում մարդիկ կարող են տեսնել Կողբի ավանդույթները, կենցաղն ու գույներն արտացոլող գեղանկարներ, գործվածքներ և կերամիկական աշխատանքներ:

Երիտասարդ ստեղծագործողներին ոգեշնչել է Կողբիառանձնահատուկ բնությունը, կտավներում վառ և ջերմ գույներ են արտացոլված: Մարիամ Աղաբաբյանը սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում: Այժմ Մուղդուսյան արվեստի կենտրոնում կարպետագործություն է դասավանդում:

«Մեր ստեղծագործական հիմքը Կողբի գեղարվեստի դպրոցում է դրվել: Կողբափոր գետի ձայների ներքո ենք մեծացել: Կողբի տված սերը, լույսը և ոգին մենք այսօր մեր գույների, նկարների, գործվածքների ու կերամիկայի շնորհիվ ուզում ենք ներկայացնել մարդկանց, որ ծանոթանան Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկին»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց Մ. Աղաբաբյանը:

Ուսանողուհին գյուղ վերադառնալու և այնտեղ իր գործունեությունը շարունակելու մտադրություն ունի:

«Համալսարանն ավարտելուց հետո ուզում եմ գյուղ վերադառնալ, քանի որ չեմ ուզում մտածել միայն իմ հաջողությունների մասին: Իմ հաջողությունն այն կլինի, որ հետ վերադառնամ գյուղ ու Կողբի երեխաներին փոխանցեմ իմ գիտելիքները»,-ասաց Մ. Աղաբաբյանը:

Իրինա Ղուլիջանյանը սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում:

«Մենք ընդամենը Կողբի փոքրիկ մասնիկն ենք ներկայացրել, որպեսզի մարդիկ հետաքրքրվեն, գնան ու հենց իրենք տեսնեն՝ ի՞նչ է Կողբի հրաշքը: Ներկայացվածն ընդամենը մեր տեսածն ու մեր պատկերացրածն է»,-ասաց Իրինան:

Ուսանողուհիներն ընդգծեցին՝ ճիշտ է՝ սա իրենց առաջին անհատական ցուցահանդեսն է, բայց այն շարունակական է լինելու: Աղջիկները դեռ մեծ հաջողությունների կհասնեն, քանի որ իրենց ներշնչողների և ոգևորողների մեծ բանակ ունեն: Նրանց ողջունելու էին եկել ընկերները, մտերիմները, բարեկամներն ու արվեստով հետաքրքրված մարդիկ: Ներկաներն իրենց ողջույնի խոսքերն ասացին՝ բարձր գնահատական տալով արվեստի ուղին բռնած երիտասարդների գործերին:

Հյուրերի շարքում էր նաև հայտնի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը, ով նախ մաղթեց, որ աղջիկների ստեղծագործական աշխատանքն անպայման շարունակություն ունենա:

«Շատ լավն է, շատ սիրուն ու ամեն ինչ շատ անուշիկ էսթետիկայով է արված: Շնորհքն ու տաղանդը նկատելի է: Ուսանողուհիներ են դեռ, վարպետության պակասն անընդհատ լրացնել է պետք, բայց սկիզբը շատ ճիշտ է դրված: Համոզված եմ, որ լավ արդյունքներ են ունենալու ու բոլորիս դեռ կզարմացնեն: Երիտասարդ սերնդին ուզում եմ ասել, որ ինչ էլ պատահի՝ չհուսահատվեն: Յուրաքանչյուրը պետք է մինչև վերջ գնա, որովհետև հայի ոգին կոտրելն անհնար է: Ժամանակներ են՝ կգան ու կանցնեն, բայց Հայաստանը հզոր երկիր է լինելու և իր զավակին տիրություն է անելու»,-մեզ հետ զրույցում ասաց Ն. Աղաբաբյանը:

Աննա Բադալյան

 

 

 

 

loading...
Ֆրանսիան կոչ է անում Սիրիայում իրավիճակի հարցով ՄԱԿ-ի ԱԽ շտապ նիստ գումարել Կիևում 2017 նոյեմբերին առևանգված երկու ՀՀ քաղաքացիները ազատության մեջ են Ֆրանսիայի 2018 թվականի ռազմական բյուջեն կկազմի 34,2 մլրդ եվրո Թերեզա Մեյը բացառել է «Brexit»-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի հնարավորությունը Նոր Զելանդիայի վարչապետը հղի Է եւ սպասում Է առաջնեկին Կիմ Չեն Ընը ազգի բոլոր խնդիրները կլուծի կորեացիների ուժերով Իրանական բանտում կտրել են գողության համար դատապարտված տղամարդու ձեռքը Ադրբեջանն Արցախի դեմ տնայնագործական զինամթերք է կիրառել Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 10-հազարանոց Էքսպեդիցիոն կորպուս կստեղծեն Պատգամավորը քնել Է Brexit-ի շուրջ քննարկումների ժամանակ Կոնգրեսականները կոչ են արել Թրամփին վերականգնել շփումները ԿԺԴՀ-ի զինվորականների հետ Հանցավոր համագործակցություն ստեղծելու, սպանություններ կազմակերպելու և նախապատրաստելու համար մեղադրանքներ են առաջադրվել Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արկ է արձակել անօդաչու թռչող սարքից Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն Բորիս Ջոնսոնը կարեւորել Է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կամրջի կառուցումը Լարսում կուտակվել է 280 բեռնատար Նենադ Ինյացը հեռացել է «Բանանց»-ից Լավագույն դիրքապահը. Սարմեն Բլբուլյան ԱՄՆ կողմից Սիրիայում անվտանգության ուժերի ստեղծումը Թուրքիայի դեմ ուղղված վտանգ չի պարունակում. Պետդեպ Լաս Պալմաս-Վալենսիա. ուղիղ հեռարձակում Վլադիվոստոկում Շտիռլիցին նվիրված արտ-օբյեկտ է բացվել ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը ֆինանսավորման բացակայության պատճառով Մահացել է Սարգիս Հացպանյանը
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan