Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

«Պլանները» կատարելու մեթոդներն ու հանգամանքների բերումով գրանցված տնտեսական աճը


Մեր հյուրն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը

– Պարոն Խաչատրյան, Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց 2018 թ. պետական բյուջեի նախագիծը, որտեղ 4,5% տնտեսական աճ է կանխատեսվում: Այդ ցուցանիշն ապահովելու հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

– Տեսականորեն հնարավոր է: Բայց ինձ համար ավելի կարևոր է, թե ինչ գնով են դա ուզում անել: Հիմա էլ ուզում են ցույց տալ, թե 2017թ.–ի համար 4,3% աճ պետք է ապահովեն: Բայց միայն թիվը ոչինչ չի ասում, պետք է հասկանալ, թե կառավարությունն ինչ լծակներ է օգտագործում այդ ցուցանիշն ունենալու համար: Աճը կառավարության գործունեությա՞ն, թե հանգամանքների բերումով է:
Հանգամանքներ ասելով նկատի ունեմ հետևյալը: Համաշխարհային շուկայում պղնձի գների աննախադեպ աճ է գրանցվել, տրանսֆերտների 17% աճ էլ է գրանցվել: Մեծ հաշվով՝ կա աճ, որը պայմանավորված չէ կառավարության գործունեությամբ: Հիմա ինչի՞ց ելնելով են վստահ, որ 4,3 կամ 4,8% աճ ունենալու կանխատեսումները կիրականանան: Մեզ մոտ արդեն պրակտիկա է՝ երբ աճ է լինում, իրենց են վերագրում, իսկ երբ չի լինում՝ տարբեր պատճառներ են գտնում: Օրինակ՝ եղանակային պայմաններ, ՌԴ տնտեսության, համաշխարհային շուկայի իրավիճակ և այլն:
Բացի այդ, շատ ավելի վտանգավոր երևույթ կա՝ այդ աճն ապահովելու գործիքակազմի մեջ ինչի՞ց է օգտվում կառավարությունը: Խոսքը պետական պարտքի մասին է, որն արդեն անցնում է ամենավերջին եզրագիծը: Կառավարությունն արդեն համոզված է, որ չի կարող ներքին և արտաքին ռեսուրսներն օգտագործելով տնտեսական աճ ապահովել: Այդ պատճառով դիմում է պետական պարտքի մեծացմանը, ինչն այս պայմաններում անընդունելի է:

– Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարեց, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկայում 5,5% է: Ի՞նչ են փաստում ճյուղային զարգացումները, ինչի՞ հաշվին է նման ցուցանիշ գրանցվել:

– 2017–ի՝ վերոնշյալ առանձնահատկությունները հնարավորություն են տվել որոշակի տնտեսական ակտիվություն ապահովել: Իրականում Կառավարությունը կարող էր ոչինչ չանել և տնտեսական աճն ուղղակի կապահովվեր: Չեմ կարծում, թե կառավարությունն ինչ–որ արտակարգ քայլեր է արել, որը տնտեսական աճ կապահովեր: Մի մոռացեք, որ 2016 թ. ընդամենը «0»–ական աճ ունեինք: Իրականում աճ չենք ունեցել, իսկ եթե ավելի ռեալ նայենք՝ բացասական աճ ենք ունեցել: Ըստ այդմ՝ հասարակությանը մատուցել, թե 5,5% տնտեսական ակտիվություն ունենք, մեղմ ասած՝ ճիշտ մոտեցում չէ:

– Բացի այդ, 2018 թ.–ի համար ընդհանուր եկամուտների՝ շուրջ 100 միլիարդ դրամի աճ է նախատեսվում: Ծրագրված են 1 տրիլիոն 307 միլիարդի ընդհանուր եկամուտներ:

– Խնդիր կա՝ իրենք չեն կարողանում ապահովել այս տարվա եկամուտների հավաքագրումը: Այն, ինչ–որ նախատեսված է, առաջիկա չորս ամիսների ընթացքում լուրջ խնդիրներ է առաջացնելու հավաքագրումներն իրականացնելու համար:

– Իսկ եկամուտների նշված աճն արհեստականորեն ունենալու հնարավորություն չկա՞:

– Կա: Եթե հիմա դուք վերցնեք պաշտոնական հայտարարությունը, կտեսնեք, որ Հայաստանում կուտակվել է 267 միլիարդ դրամի գերավճար: Սա խոսում է այն մասին, որ տարիներ շարունակ մեզ մոտ ուղղակի հարկահավաքությունն օրենքից դուրս է կիրառվում, և այդ պրակտիկան շարունակվում է: Շատ գործարարներ բացահայտ ասում են, որ հարկահավաքությամբ զբաղվող անձինք ուղղակի անթույլատրելի մեթոդներ են կիրառում իրենց «պլանները» կատարելու համար: Ես երբևիցե չեմ ոգևորվում, երբ հայտարարվում է, թե կարողացել են հարկահավաքության այսքան կամ այնքան հաջողություններ ունենալ: Երբ մենք՝ մասնագետներս, խորանում ենք այդ թվերի մեջ, հասկանում ենք, որ այդ թվերն իրական աճի հետ կապ չունեցող գումարներ են: Դրանք գանձվում են կանխավճարների կամ գերավճարների ձևով: Տնտեսվարողներին զրկում են շրջանառվող միջոցներից, որոնք հաջողությամբ կարող էին տնտեսության մեջ դրվել, եկամուտներն ապահովել: Բայց ցանկացած իշխանություն իր այսօրվա խնդիրն է լուծում, իսկ այդ մոտեցումը բերել է նրան, ինչն ունենք այսօր:



Աննա Բադալյան

«Փաստ» օրաթերթ

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan