Երևան, 27.Ապրիլ.2018,
--
:
--
,
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով

Իշխանությանը անհաճո մարդկանց գործերը չեղարկվելո՞ւ են



Զվարթնոց տաճարում սեպտեմբերի 29–ին պետք է տեղի ունենար կոմպոզիտոր Վահան Արծրունու «Մաշտոց Կոմիտաս» համերգը, որը սակայն չեղարկվեց չգիտես եղանակային պայմանների, թե Մշակույթի նախարարության հետ չհամաձայնեցնելու պատճառով: Ամեն դեպքում անձրևի պատճառով համերգի օրը տեղափոխելու մասին պատասխան էր հնչեցրել «Շարմ հոլդինգ» ընկերությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ Երևանում ուրբաթ օրվա համար իսկապես կանխատեսվում էր անձրև ու ամպրոպ: Սակայն մի՞թե այս համերգի չեղարկումը միայն եղանակի հետ էր պայմանավորված, հաշվի առնելով, որ համերգից ընդամենը չորս օր առաջ Արծրունուն զանգահարել էին «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ից ՝ և ասել, թե դուք մեր տարածքում համերգ եք կազմակերպում, սակայն այդ մասին ոչ մի պայմանավորվածություն չկա: Զանգի հաջորդ օրը «Շարմի» ներկայացուցիչը հայտնել էր Արծրունուն, որ համերգը չի կայանա։

Համերգին ընդամենը մի քանի օր էր մնում, իսկ պայմանագիր կնքված չի եղել: Մի՞թե շաբաթներ շարունակ «Շարմը» ժամանակ չի ունեցել տեղյակ պահելու կայանալիք համերգի մասին: Հարց է ծագում, այստեղ ո՞վ է ավելի լավ իր դերը խաղում: ՊՈԱԿ–ը, «Շարմ հոլդինգը», թե Մշակույթի նախարարությունը:

Ու այս ամենը որքան էլ տարօրինակ չթվա, սկսում է հիշեցնել Հովհաննես Թումանյանի թանգարանում չեղարկված մեկ այլ միջոցառում՝ «Խավարում» ցուցահանդեսը: Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, ինչպես հայտնի է, միշտ առանձնացել է իր՝ իշխանությունների նկատմամբ արտահայտած կարծիքով, նա միշտ պարզ խոսել է, եթե ինչ–որ բանում բացասական երևույթ է տեսել: Եվ Վահան Արծրունին նույնպես այդպիսի արվեստագետ է՝ մշտապես պարզ խոսացող ու իշխանությունների վարքի գովաբանմամբ չի առանձնացել:

Իհարկե, պետք չէ շտապել հետևություններ անելու պարագայում, սակայն ինքնաբուխ պատասխաններին էլ վստահել նույնպես պետք չէ:

Իսկ ահա թե ինչ են կարծում համերգի չեղարկման հետ կապված երգահան Գուսան Հայկազունն ու ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:     

Գուսան Հայկազունը թեև նշեց, որ տեղյակ չէր համերգի մասին զբաղվածության պատճառով, սակայն ըստ նրա՝ ցանկացած նման բան անօրինականություն է. «Պետություն ենք վերջապես, օրենքներ ունենք, ի՞նչ է, խեղճացնո՞ւմ են մարդկանց»:
Դիտարկմանը, թե Արծրունին միշտ ազատ խոսել է իշխանությունների թերությունների մասին, ինչը կարող է այսօր նման հաշվեհարդարի պատճառ լինել, Գուսան Հայկազունը պատասխանեց, որ պետությունը, իշխանությունները նման մարդկանց հակառակը՝ պիտի տեղ տան, որովհետև եթե չքննադատես իշխանություններին, չմատնանշես բացասական կողմերը, սխալները, իշխանությունը կդառնա անվերահսկելի:

«Պիտի նպաստեն, որ այս մարդիկ մնան, որպեսզի այս ազգը չդառնա իշխանությանը քծնվողների, կոշիկ սրբողների երկիր»,– հավելեց նա:

Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն էլ ասաց, որ կարդացել է «Շարմի» հաղորդագրությունը, որտեղ ասված էր, թե եղանակի հետ է կապված չեղարկումը: Նա նշեց, որ չի շտապում կարծիք հայտնել, քանի դեռ բոլորի մեկնաբանությունները չեն հնչել: Հարցին՝ որքանո՞վ է տրամաբանական համարում այդ պատասխանը, ասաց.«Եթե բացօթյա համերգ էր լինելու ու անձրև կարող էր գալ, անշուշտ տրամաբանական է: Ես չեմ կարծում, որ Վահանի հանդեպ ցենզուրա կիրառվի, իսկ եթե այդպես է՝ ուրեմն մառազմ է: Համերգի ցենզուրան ո՞րն է, ես չեմ հասկանում, քաղաքական ելո՞ւյթ է, դեբատնե՞ր են, համերգ է ընդամենը:

Չի կարելի նման արվեստագետների նկատմամբ ցենզուրա կիրառել, անկախ նրանից սիրում են ձեզ, թե ոչ ու ինչ ելույթներ են ունենում: Դա իրենց գործը չի»,– ասաց նա:
Բաղդասարյանը իր խոսքում նաև նշեց, որ Հովհ.Թումանյանի տուն թանգարանում բացված ցուցահանդեսի փակման պատճառն էլ չի հասկանում, սակայն չի էլ ցանկանում իրար հետ կապել այս երկու միջոցառումները.«Եթե սրանց միջև կապ կա, ուրեմն սա վատ տենդենց է, որ պիտի արմատախիլ արվի, հակառակ դեպքում մենք կգնանք 1937 թ.»:
Ի վերջո, հարց է առաջանում: Իշխանություններին անհաճո կամ նրանց չպաշտպանող արվեստագետներին պիտի մշտապես խանգարե՞ն: Հուսանք, որ 20–րդ դարի դառը փորձը չէ օրինակ ծառայում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

loading...
Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիան պլանավորում Է Կա-32 եւս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից Արմեն Սարգսյանը չի պատկերացնում, որ այսօր հրապարակում կանգնած մարդը վաղը կարող է կաշառք տալ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով. ՌԴ ԱԳՆ Որոշումը, թե ով է կառավարելու Հայաստանը, պետք է ընդունվի երկրի ներսում. Զախարովա Պատմությունը կգնահատի Սերժ Սարգսյանի բարձր քաղաքացիական և քաղաքական քայլը. Արմեն Սարգսյան Կարեն Կարապետյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է օրը, երբ ՀՀԿ խմբակցությունը կքննարկի վարչապետի թեկնածուի հարցը ՀՀԿ-ն Կարեն Կարապետյանին տվել է այլ քաղաքական ուժերի հետ բանակցություններ վարելու մանդատ. Շարմազանով Ուղիղ միացում Հանրապետության հրապարակից Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա Նապոլեոն Բոնապարտը կզորակցեր թավշյա հեղափոխությանը ՀՅԴ նախարարներն ու մարզպետները հրաժարական են ներկայացրել Հայտնի է Ազգային ժողովում վարչապետի ընտրության օրը Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առժամանակ դադարեցնել փողոցների փակումը Սերժ Սարգսյանը սթափ գնահատականով բացեց Նոր Հայաստան տանող դարպասը. ՀՀ նախագահի ուղերձը ՌԴ դեսպանատունը Փաշինյանի հետ հանդիպմանը կոչ է արել խնդիրը լուծել բացառապես սահմանադրական դաշտում Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների Մանվել Եղիազարյան. «Այսպիսի իշխանավորները կամավոր չեն հանձնում իշխանությունը» Պետրոս Մակեյան. «Սերժ Սարգսյանի քայլը պետք է շարունակություն ունենա» «Այսպիսի արդյունք ապահոված ուժը պետք է հեռանա». տնտեսագետ Երկրում մթնոլորտ է փոխվել. ՀՀԿ-ի ռեսուրսները չեն աշխատելու Ռուբեն Հախվերդյան. «Քրեաօլիգարխիկ համակարգի վրա հիմնված իշխանությունները կսկսեն անհանգիստ շարժումներ անել» Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan