Երևան, 16.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Նախագահն ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի հերթական այցը Հայաստան վկայում է, որ Խորհրդարանական վեհաժողովը հետաքրքրված է Հայաստանի հետ քաղաքական երկխոսության զարգացմամբ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում:

Նախագահը նշել է, որ Հայաստանը ևս շահագրգռված է այդ երկխոսության ակտիվացմամբ և մեծապես կարևորում է խորհրդարանական դիվանագիտության դերը:

Սերժ Սարգսյանի համոզմամբ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը լավ հնարավորություն է մտքեր փոխանակելու Հայաստանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի միջև համագործակցության առկա վիճակի և զարգացման հեռանկարների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հանրապետության Նախագահը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կարևոր հարթակ է համարել ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում անվտանգության խնդիրների քննարկման և երկխոսության համար՝ ժողովուրդների ընտրյալ ներկայացուցիչների առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը համարելով ԵԱՀԿ տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ու հասարակությունների միջև շփումներին նպաստելը՝ այդպիսով նաև բարենպաստ պայմաններ ստեղծելով բարդ խնդիրների, այդ թվում՝ հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման համար: 

Ըստ Նախագահ Սարգսյանի՝ խորհրդարանականները պետք է հնարավորինս զգույշ լինեն այդ առաքելության իրականացման գործում և ջանքերը կենտրոնացնեն երկխոսության հարթակներն օգտագործելու ոչ թե փոխադարձ կշտամբանքներ բարձրաձայնելու, այլ հաշտության եզրեր գտնելու համար՝ նկատելով, որ, ցավոք, այնպես է ստացվում, որ ամենալավ հարթակներն անգամ, որոշ դեպքերում օգտագործվում են այլատյացության խորացման նպատակով, ինչն անթույլատրելի է:

ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ Խորհրդարանական վեհաժողովը շատ լավ հարաբերություններ և համագործակցություն ունի Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ ԵԱՀԿ ԽՎ-ում: Քրիստիան Վիգենինը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տարածաշրջան իր այցի նպատակը և ունեցած հանդիպումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության Նախագահը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

loading...
Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև 14 միլիոն դոլար «տղերքին». Ջորջ Քլունիի անակնկալը ընկերներին Հաջորդ տարվանից գործարար շրջանակներին կներկայացվեն ԵՄ-ի հետ համաձայնագրից բխող հնարավորությունները Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը ԿԸՀ-ն մերժել է Զարուհի Փոստանջյանի դիմումը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Արցախի Հանրապետություն Ռուսական «Զվեզդա»-ի եթերում թուրք լրագրողը փորձել է հարձակվել հայ փորձագետների վրա Նախորդ տարիներին լավագույն մարզչի ընտրությունները սխալ են եղել. Ռուբեն Հայրապետյան
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan