Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Հնդիկ գործարարը զբոսաշրջային Հայաստանն իր երկրում ներկայանալի դարձնելու ծրագրեր ունի

 Հնդիկ գործարարը Հայաստանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով ներդրումներ կատարելու հավակնոտ ծրագրեր ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց “Prememedia Group” ընկերության գործադիր տնօրեն Անիշ Գանդհին, ով Հայաստանում է հայ-հնդկական գործարար համաժողովի շրջանակում:

«Հայաստան այցելելու մեր հիմնական նպատակն է փնտրել գաղափարներ, որոնց համար մենք կարող ենք ներդրումներ կատարել: Մենք ուզում ենք օգնել Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեին՝ զբոսաշրջային Հայաստանը Հնդկաստանում ներկայանալի դարձնելու համար: Ընկերության առաջին քայլը կլինի Զբոսաշրջության պետական կոմիտեին առաջարկել զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով հիմնել գրասենյակներ Հնդկաստանում»,-ասաց հնդիկ գործարարը:

Անիշ Գանդհիի խոսքով՝ իր ընկերությունը կօգնի գրասենյակներ հիմնել Հնդկաստանի տարբեր հատվածներում: Կնպաստեն, որ տուրիստական օպերատորները Հնդկաստանում ճանաչեն Հայաստանը, երկրի հետաքրքիր վայրերը:

«1.3 միլիարդ բնակչությամբ Հնդկաստանում քչերը գիտեն Հայաստանի մասին: Եվ մենք փորձում ենք զբոսաշրջության ոլորտում անել ավելին, ներդրումներ կատարել նաև Հայաստանի հյուրատներում, հյուրանոցներում»,-ասաց գործարարը:

Նրա կարծիքով՝ հնդիկները սիրում են պատմություն, և, հետևաբար, Հայաստանում նրանց կարող է հետաքրքրել պատմական, թանգարանային զբոսաշրջությունը: «Դուք ունենք առևտրի շատ կենտրոններ, ակումբներ, ժամանցի այլ վայրեր: Հայաստանը հնդիկ զբոսաշրջիկների համար լավագույն վայրն է»,-նշեց ընկերության տնօրենը:

Անիշ Գանդհիի խոսքով՝ իր ընկերությունը  հետաքրքրված է ավիացիայի ոլորտով: «Ոչ առևտուրը, ոչ տուրիզմը չեն կարող գոյություն ունենալ առանց կապի, հաղորդակցության: Մենք պետք է ավելի շատ չվերթներ իրականացնենք: Այսպիսով, ցանկանում ենք հանդիպել նաև ավիաընկերությունների հետ, հաստատել հետաքրքիր համագործակցություններ»,-եզրափակեց հնդիկ գործարարը:

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan