Երևան, 24.Հունվար.2018,
--
:
--
,

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալիս Մանրոյի «Պատրանքով տարված» ժողովածուն հանձնվեց ընթերցասերների դատին

Կանադացի գրող Ալիս Մանրոյի արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում: Այդ մասին գրքի շնորհանդեսին լրագրողների հետ զրույցում նշեց  գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Միջոցառումն անցկացվեց սեպտեմբերի  28-ին «Հայ գիրք» գրախանութում:

«Մանրոն երկրորդ անգամ է թարգմանվում հայերեն: Այս ժողովածուում ընդգրկված են  մեր ընկալմամբ նրա լավագույն գործերը: Մանրոյի ամենահատկանշական կողմը նյութը խաղարկելու հմտությունն է. նա կարողանում  է իր պատմվածքներում նոր համատեքստ ստանալ: Երթ այլ գրողները, օրինակ, Ուիլյամ Ֆոլկները համատեքստը միջավայրի,  կերպարային փոխադրումների միջոցով  է արտահայտում, ապա Մանրոն  զգացողությունների ու հոգեբանության գրող է:  Նրա արձակը շատ տեսաբաններ նմանեցնում են խճաքարերի, որոնք հավաքում ես ու խճապատկեր ստանում»,-ասաց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

 Գրքի թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանի խոսքով՝ ինքը մեծ հաճույքով է աշխատել ժողովածուի վրա: «Մանրոն հաճախ է խոստովանել, որ ցանկացած պատմվածք գորղ մարդ երազում է վեպ գրել: Սակայն Մանրոն, Նոբելյան մրցանակի արժանանալով, ապացուցեց, որ պարտադիր չէ վեպ գրել, նոր գնահատվել: Նրա գործերում՝ այդ փոքր պատմվածքներում, հսկայական ասելիք կա»,-ընդգծեց թարգմանիչը:

«Պատրանքով տարված» գրքում ընդգրկված են պատմվածքներ, որոնք վերցված են գրողի տարբեր ժողովածուներից: Պարզ պատմությունները, ներքին անսպասելի հուզական բռնկումները, կերպարներից հորդող տխրությունները Մանրոյի անսեթևեթ ոճի տարերի մեջ են առնում յուրաքանչյուր ընթերցողի:
Գիրքն անգլերենից թարգմանել է Մարո Մադոյան-Ալաջանյանը,
խմբագրել Հասմիկ Ալեքսանդրյանը:

Կանադացի ժամանակակից գրող Ալիս Էն Մանրոն  հայտնի է իր կարճ պատմվածքներով, որոնց համար 2013 թվականին արժանացել է Նոբելյան գրական մրցանակի:

Մանրոյի պատմվածքներում գործողությունները մեծ մասամբ ծավալվում են Օնտարիո նահանգի հարավ-արևմուտքում` Հուրոն շրջանում: Գրողն ուսումնասիրում է մարդկային խճճված պատմություններ` դրանք ներկայացնելով պարզ արձակ ոճով: Նրա բազմաթիվ պատմվածքների շնորհիվ Մանրոն մեր ժամանակների լավագույն գրողներից մեկի համբավն է ձեռք բերել, իսկ Սինթիա Օզիքը նրան անվանել է «մեր Չեխով»: Իր ստեղծագործական երկար տարիների ընթացքում Ալիս Մանրոն արժանացել է բազմաթիվ մրցանակների. 2013 թ. Նոբելյան Գրական մրցանակի` «ժամանակակից կարճ պատմվածքի ժանրում վարպետության համար», 2009-ին` Բուքերյան միջազգային մրցանակի` ստեղծագործական ամբողջ գործունեության համար: Բացի այդ` երեք անգամ արժանացել է Կանադայի Գլխավոր կառավարչի մրցանակին1996 թվականին պարգևատրվել է Կանադայի Գրողների վստահության Մարիան Էնգել մրցանակով, իսկ 2004-ին` Գրողների վստահության Ռոջըրս մրցանակով` «Փախուստի» համար:

loading...
Վահան Բադասյան. «Ռուսաստանը նեյտրալիտետ չի պահպանում». սպառազինության հավասարակշռությունն ինքներս ենք լուծել Պատրա՞ստ է քաղաքական մեր վերնախավը բարեփոխումների Սարդարապատի հերոսների եղբայրական գերեզմանի հետքերով Սարգիս Հացպանյանի մահը, կամ երանի նրանց, ովքեր այս կյանքից հեռանում են ժողովրդի սերը նվաճած Գեներալ–գնդապետների գաղտնի հանդիպում Վարչապետի գլխավոր խորհրդականը կնշանակվի նախարար «Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով Նիլ Դայմոնը դադարեցնում Է համերգային գործունեությունը Պարկինսոնի հիվանդության պատճառով Հայտնի են «Օսկար» մրցանակի հավականորդները Մխիթարյանը չի կարողանա ԵԼ խաղերին մասնակցել 7 համարի մարզաշապիկով Ֆրանսիայի նախագահը սիրով ընդունել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովին մասնակցելու Նախագահ Սարգսյանի հրավերը Մակրոնն ակնկալում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործում երկխոսության վերսկսումը կբերի կոնկրետ արդյունքների ՀՀ վարչապետն ու Շվեյցարիայի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր Երևանի Հրաչյա Ներսիսյան փողոցում նոր արագաչափ կգործարկվի Կարեն Կարապետյանը հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի հետ ՏՄՊՊՀ-ն ամենօրյա ռեժիմում հետևում է գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողների գնային քաղաքականությանը Համշենահայերը դիմել են Գարո Փայլանին Նոբելյան մրցանակի ներկայացնելու համար Ավարտվեց հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի կազմում կկրի «7» համարի մարզաշապիկը Փարիզում մեկնարկել է Սերժ Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Կարեն Կարապետյանը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ Ալեքսանդր Իսկանդարյանը խորհրդարանում չի տեսնում այնպիսի ուժի, որը կարող է ընդդիմանալ Արմեն Սարգսյանի թեկնածությանը Արաբագետն Աֆրինում Թուրքիայի գործողությունները համարում է անուղղակիորեն ԱՄՆ-ի դեմ Արցախի նախագահը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին Մեկ անգամ կարմիր, ընդմիշտ կարմիր. «Յունայթեդ»-ի երկրպագուները շնորհակալություն են հայտնել Մխիթարյանին
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan