Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Գագիկ Մակարյան. «Եթե ներդրումները աղքատության վրա չազդեն, տնտեսական մեծ աճ չենք ունենա»

Մինչև տարեվերջ կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ՝ ամփոփելով գործունեության մեկ տարին հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2%–ի փոխարեն կունենանք 4,3% տնտեսական իրական աճ»,– ասել էր ֆինանսների նախարարը:

Հայաստանի Գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը նախ նկատեց, որ մեր երկրում հոգեբանական բարդույթ կա, ըստ որի, չեն կարող ունենալ տնտեսական աճի բարձր ցուցանիշներ: Նա հիշեցրեց՝ 2006–2007 թվականներին տնտեսական բարձր ցուցանիշներ են եղել, նույնը կարող է լինել նաև այսօր:
Տնտեսագետի կարծիքով՝ հնարավոր է ավելի բարձր տնտեսական աճ գրանցել, եթե պետությունը հետևյալ երկու պայմանը կատարի:

«Մենք պետք է այդ հոգեբանական շեմն անցնենք: Տնտեսական բարձր ցուցանիշի կարող ենք հասնել, քանի որ կառավարությունը լուրջ ջանքեր է ներդրել՝ հարկային ու աշխատանքային օրենսգրքերը բարելավելով: Տարբեր օրենքներով խթանում են զբաղվածությունը: Շատ տարբեր մոդելներով կառավարությունը փորձում է օրենսդրական դաշտը լավացնել հատկապես բիզնեսի համար»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գործատուների միության նախագահը:

 Գագիկ Մակարյանը տնտեսականի աճի տեմպերը բարելավելու ուղղությամբ կատարվող աշխատանքներում հատկապես կարևորում է ներդրումների ճիշտ ուղղվածությունը:
«Ներդրումները պետք է ավելի շատ լինեն աշխատատեղերի բացման ուղղությամբ: Մենք պետք է գնանք այն ուղղությամբ, որ տնտեսական աճը գրանցվի աղքատության ու գործազրկության կրճատմամբ: Եթե ներդրումները աղքատության վրա չազդեն ու ժողովուրդը շարունակի մնալ աղքատ, տնտեսական մեծ աճ չենք ունենա, որովհետև գնողունակությունը կմնա ցածր մակարդակի և փոքր բիզնեսն էլ տնտեսական աճին մասնակցություն չի ունենա»,– նշեց նա:

Մակարյանի խոսքով՝ տնտեսական աճը պետք է զգան բիզնեսն ու ժողովուրդը: Բացի այս ամենից, տնտեսագետը մեկ կարևոր հանգամանք է մատնանշում, որը նույնպես կխթանի տնտեսական աճը: Ըստ նրա՝ հանգստյան օրերը պետք է կրճատել և շատ աշխատել:
«Եթե հաշվում ենք բոլոր տոները՝ Ամանորի հետ միասին, մենք համարյա մեկ ամիս չենք աշխատում: Պետությունը 12 ամիս աշխատելով ապահովում է 10, 5 միլիարդ ՀՆԱ, ապա եթե դա մենք բաժանենք 12 ամսվա վրա, մեկ ամսվա ընթացքում մենք մոտ 900 միլիոն դոլարի ՀՆԱ ենք ստեղծում: Եթե մենք մեկ ամիս չենք աշխատում, այդ 900 միլիոն ՀՆԱ–ն չենք ստեղծում, մենք այդ գումարը կորցնում ենք: Մենք ՀՆԱ–ն կարգավորելու բավականին ռեզերվ ունենք: Դրան կարող ենք հասնել, եթե մեր տոները կարգավորենք»,– շեշտեց Գործատուների միության նախագահը:

 Նա բիզնեսի զարգացման համար կարևորեց նաև պետության կողմից տրամադրվող ֆինանսների հասանելիությունը:

Մանյա Պողոսյան
«Փաստ» օրաթերթ

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan