Երևան, 23.Հունվար.2018,
--
:
--
,

Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել անգլերեն

Ամերիկյան հեղինակավոր Յեյլ Յունիվերսիթի պրես/Yale University Press, հրատարակչությունը լույս է ընծայել  Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը անգլերեն թարգմանությամբ, որի պաշտոնական թողարկումը հայտարարված է առաջիկա հոկտեմբերի 24-ին (Varujan Vosganian.The Book of Whispers, Yale University Press, 2017, 360 էջ):

Վեպը ռումիներենից թարգմանել է Ալիսթար Յան Բլիսը/Alistair Ian Blyth: «Շշուկների մատյանը» լույս է տեսել Yale University Press հրատարակչության Margellos Republic of Letters սերիայով, որով հրատարակվում են արդի կարեւոր գրողների գործեր, որոնք դեռեւս թարգմանված չեն անգլերեն լեզվով:

«Շշուկների մատյան» վեպը դարձել է միջազգային երեւույթ», - ասվում է հրատարակչի կողմից վեպի անգլերեն տարբերակի ծանուցման տեքստում, որից ստորեւ մի հատված:

«Դա Հայոց Ցեղասպանության սահմռկեցուցիչ պատումն է այն վերապրողների ու նրանց ժառանգների կողմից, ովքեր հրաժարվում են մոռանալ:

Մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում սանձազերծված զանգվածային կոտորածների վերապրածների թոռ Վարուժան Ոսկանյանը մեծացել է Ռումինիայում` միշտ հիշելով ականատես վկաների ահասարսուռ պատմությունները անգութ կոտորածների, հրո ճարակ դարձած գյուղերի ու զանգվածային տեղահանումների մասին: Հայ ժողովրդի անպատկերացնելի ողբերգության այս հուզիչ ժամանակագրության ելեւջումներում հեղինակը իրական դեպքերը կերպափոխում է գեղարվեստի լեզվի` իր պատումը խարսխելով ականատեսների վկայությունների եւ  պատմական վավերաթղթերի ատաղձին:
 
Սիրիական անապատներում ծվարած փախստականների ճամբարներից մինչեւ ռուսական տունդրա ու ռումինական գյուղեր, գիրքը վավերագրում է անհատների ճակատագրերը` խեղված գաղափարական ու ավտորիտար բռնաճնշումների աքցաններում: Եվ այդուհանդերձ, այս վեպը պատմում է մարդկային առավել լայն չափումների մասին: Վերհանելով 20-րդ դարը ցնցած մեծագույն տառապանքների խճանկարը` համաշխարհային պատերազմներ, համակենտրոնացման ճամբարներ, եղբայրական գերեզմաններ, պետականազրկություն եւ այլն, այս գիրքը պատկանում է բոլոր այն ժողովուրդներին, ում ձայնը կորսվել է: Բովանդակելով վավերական կշռույթ եւ հուզաթաթավ հավաստարժանություն, Ոսկանյանի ստեղծագործությունը դարձել է միջազգային երեւույթ»: 

Ի դեպ, մի քանի օր առաջ, սեպտեմբերի 23-24-ին, Վարուժան Ոսկանյանը, որպես հատուկ հրավիրյալ, իր նշանավոր վեպը ներկայացրեց Լեհաստանի «Զիգմունտ Հաուպտ»/Zygmunt Haupt գրական փառատոնում: Դրանից առաջ, սեպտեմբերի 16-ին, հեղինակի մասնակցությամբ վեպի շուրջ քննարկում էր ծավալվել Բեռլին/Պոտսդամում կազմակերպված «Անցյալ եւ Ներկա. Եվրոպական մոտեցումը Հայոց ցեղասպանությանը» միջազգային կոնֆերանսի շրջանակներում:

loading...
Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին դահուկասպորտ մարզաձևում հանդես կգա 3 մասնակցով Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Միջազգային հետախուզման մեջ է գտնվում ՀՀ-ում հափշտակված 163 ավտոմեքենա Սա մեր հաջողության պատմությունն է. Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ ամբիոնից անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրին Թուրքիայի զինուժը ռմբակոծում է Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքները Պուտինը Գրուշկոյին հանեց ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնից ՊԵԿ նախագահը նախանշել է համակարգի գործունեության առաջնահերթությունները ԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կօտարվեն Հայկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի շախմատի չեմպիոն Պարտադիր սպանդանոցային մորթի ծրագրով 30-40 հոգի ցանկություն է հայտնել ներդրում կատարել ոլորտում «Ելք»-ի պատգամավորները կմասնակցեն գնաճի վերաբերյալ խորհրդարանական լսումներին «Այժմ ամենալավ ժամանակն է Հայաստանում ներդրումներ անելու համար». Կարեն Կարապետյանի հարցազրույցը «ՌԻԱ Նովոստի»-ին ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ի համար ՀՀ նախագահի ընդունելի թեկնածու է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին Վահրամ Բաղդասարյանը բավական բարձր է գնահատում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասնագիտական որակները ՀՀ նախագահի և վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները. ներկայացնում է Արփինե Հովհաննիսյանը ՍԱՊԾ պետը վստահ է՝ Հայաստանում սննդամթերքի անվտանգության համակարգը թևակոխելու է զարգացման նոր փուլ Մխիթարյանը ծննդյան երեկոն անցկացրել է Ռայոլայի և Պոգբայի հետ «Փադինգթոնի արկածները 2»-ը` բոլոր ժամանակների ամենասիրելի ֆիլմ Ստեղծագործական աշխատանքի ժամանակ ուղեղը գործի Է դնում միանգամից մի քանի հատված Թրամփի առաջին տարվա աշխատանքի հավանության վարկանիշը ամենացածրն է ԱՄՆ-ի վերջին նախագահների շարքում Քաղցկեղի վաղ ախտորոշման նոր տեխնոլոգիա են մշակվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan