Երևան, 20.Հուլիս.2018,
--
:
--
,
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ժիրայր Սեֆիլյանի կոչը, միջանձնային խնդիրներն ու գաղափարը



«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ–ից հասարակական և քաղաքական մի շարք գործիչների հասցեական դիմում է ներկայացրել: Նա կոչ է արել ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ:

Հասարակական–քաղաքական գործիչների այդ ցանկում են նաև «Հոգևոր Հայաստան»–ի անդամ, երգիչ–երգահան Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ե. Պետրոսյանի խոսքով՝ ինքն անձամբ հանուն պետության և ազգաբնակչության պատրաստակամ է ցանկացած աշխատանք անել:

«Անկախ Ժ. Սեֆիլյանի կոչից, անընդհատ ասել ու պնդել եմ՝ պետք է քայլեր ձեռնարկել և ժողովրդին այս թնջուկից հանել: Որովհետև կուսակցությունները ամեն ինչ ապականեցին, ոչ–ոք ոչ մի հույսի նշույլ չթողեց ժողովրդի մոտ...

Իսկ պետությունը գահավիժում է: «Հոգևոր Հայաստան» նախաձեռնող խումբն արդեն մի քանի ամիս է՝ մտավորականությանը համախմբելու աշխատանքներ է տանում: Պատճառը նույնն է՝ մենք այսպես շարունակելով երկիր կկորցնենք: Մենք անմեղսունակ ձևով ապրելու իրավունք չունենք: Այնպես որ՝ Ժ. Սեֆիլյանի կոչը համահունչ է այն ամենին, ինչ ես մտածում եմ»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց երգիչ–երգահանը:

Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ էլ՝ նման ճակատ ձևավորելու քննարկումները նոր չեն:
«Նման նախաձեռնության ունենալու անհրաժեշտությունը ևս նոր չէ: Հիմա չեմ կարող ասել, թե ի՞նչ զարգացումներ կհետևեն այս հայտարարությանը: Զարգացումները կախված են հազար ու մի հանգամանքից: Օրինակ՝ ի՞նչ խնդիր կձևավորվի: Գաղափարը պարզ է, բայց ի՞նչ գործողությունների շուրջ կլինի այդ ամենը: Նշվածները մեկը մյուսից կախված են: Բայց հիմա ժամանակավրեպ է այդ հարցերին պատասխանելը»,– ասաց ազգագրագետը:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կոչն ավելի քան հասկանալի է:

«Հայրենիքը կորցնելու վտանգը և մտահոգությունը առկա է բոլորիս մոտ: Վերջնական գնահատականը Ժ. Սեֆիլյանի մատնանշած մարդաթափությունն է՝ արտագաղթը, որն արնաքամ է անում երկիրը: Ցուցակի ճնշող մեծամասնությունն իմ կողմից հարգված մարդիկ են: Եթե ինչ–որ բան լինի՝ պատրաստակամ ու համատեղ գործունեություն կծավալենք: Եթե մենք մի ապակուսակցական մարմին և պայքարելու պատրաստ ակտիվ հասարակություն ունենանք, ապա առանց արյունահեղության և զենքի հնարավոր է այդ փոփոխություններն իրականացնել»,– ընդգծեց Ա. Մարտիրոսյանը:

Իսկ հարցին, թե ցուցակում առկա անունների շրջանակներում որքանո՞վ է հնարավոր միավորումը, Ե.Պետրոսյանը պատասխանեց.

«Ազնվորեն ասած՝ ինձ համար միևնույն է, ով կմիանա, ով՝ ոչ: Յուրաքանչյուրը թող իր խղճի առաջ պատասխանատու լինի: Մենք պետք է հոգ տանենք մեր պետության համար: Մենք պարտավոր ենք քայլեր ձեռնարկել այս թնջուկից դուրս գալու, պետությունը պահպանելու և առաջընթաց ապահովելու համար: Այն, որ մենք մի օր առաջ պետք է ազատվենք մեր պետությունը սեփականաշնորհած բանդայից, այդ հարցում ես ալտերնատիվ չեմ տեսնում: Ես՝ որպես մտածող մարդ, անհանգիստ եմ ու շահագրգիռ, որ օր առաջ այս խնդիրը լուծվի»:

Հ. Խառատյանի դիտարկմամբ էլ՝ կարող է խումբ ձևավորվել հենց այդ, կամ այլ անուններով:

«Կարող է այդ մարդկանց մի մասն ուրիշ մարդկանց հե՞տ է խումբ ձևավորում: Հիմա չեմ կարող կոնկրետ ոչինչ ասել՝ կոնկրետ ոչինչ չկա, կա Ժիրայր Սեֆիլյանի կոչն ու առաջարկը: Սա դեռ քայլ է շատ հայտնի խնդրի շուրջ, որի հեռանկարների ու նույնիսկ կայացման խնդիրը դեռ առարկայական նկարագիր ու ձևավորում չունի»,– նշեց ազգագրագետը:
Դիտարկմանը, թե ցանկում կան անձինք, որոնց հարաբերությունները մեղմ ասած՝ մեկ առվով չեն հոսում, Ա. Մարտիրոսյանը նկատեց.

«Այո: Բայց ես կարծում եմ, որ որևէ միջանձնային խնդիր նույնիսկ հարյուրավոր կիլոմետրերով մոտիկ չէ այն խնդիրներին, որոնք ծառացած են պետության առաջ: Դրանք բացարձակ նշանակություն չպետք է ունենան՝ անկախ մեր մոտեցումներից: Եթե հնարավոր է ինչ–որ ձևով միասնական պայքար տանել, պետք է տանել»:

Ճշտող հարցին, այսինքն՝ նման ցանկով նախաձեռնություն կազմելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, Ա. Մարտիրոսյանն ասաց. «Չասեմ, թե հնարավորությունը տեսնում եմ: Ես ասում եմ դրա անհրաժեշտության մասին: Իսկ հնարավորության մասին չեմ կարող ասել, քանի դեռ այդ գործընթացը չի եղել»:

Աննա Բադալյան
«Փաստ» օրաթերթ

loading...
«Ադրբեջանցիները վախենում են ճշմարտությունից». սպառնալիքներ ստացող հայազգի բլոգերը տեսանյութ է հրապարակել Երևանից (տեսանյութ) 2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերվել են մի շարք չարաշահումներ և խախտումներ Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին «Դարաշրջանն» ու «Դվին 2018»-ը մշակութային Հայաստանում Պետությունը մշակույթին պիտի խանգարի, չխանգարի, օգնի, անտեսի, վերահսկի. կարծիքներ հանդիպում-քննարկումից Ճանաչեք հին Երևանը. «Քաղաք» պանդոկ «Վահանագեղձի հանգույցներ». խնդիրներն ու բուժումները Արմեն Վարժապետյանի գրքում Նախագահը ընթրիք-հանդիպում է ունեցել հայտնի կինոգործիչների հետ Արմեն Արզումանյանը նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ոչ մի բան չանեինք, կարող է՝ ավելի լավ լիներ. կրթության փորձագետը՝ բարեփոխումների վերաբերյալ Սպանություն Գեղարքունիքում. երկու անձ ձերբակալվել է Գավառ քաղաքից 21 կմ դեպի արևմուտք երկրաշարժ է գրանցվել Բելառուսական անձնագրով հայն այցելել է Ադրբեջան ու հասել ծնողների տուն. Լապշինը հրապարակել է տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ հարցաքննության կներկայանա հուլիսի 25-ից ոչ շուտ. Սողոմոնյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց Թե ինչպես Ֆիդել Կաստրոն փրկեց Ստաս Նամինին, իսկ Նամինը Կուբայի մասին ֆիլմ նկարահանեց Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին. Փաշինյանը հանդիպել է ֆուտբոլիստի հետ Փաշինյանը ներկա է գտնվել «Ոսկե Ծիրան»-ի բացման արարողությանն ու հետևել «Լեգենդների խաղ»-ին Մեր ամենակարևոր նպատակն է արտագաղթի անիվը ոչ միայն կանգնեցնելը, այլև հետ պտտելը. Նիկոլ Փաշինյան Վարդավառին միացած Դարեն Արոնոֆսկին. մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրանը»
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan