Երևան, 17.Դեկտեմբեր.2017,
--
:
--
,

Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ դրսևորելու անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոր վարկերի ներգրավման առումով պահպանողական վարքագիծ որդեգրելու անհրաժեշտություն է տեսնում: Սեպտեմբերի 25-ին կայացած ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը նախարարն ընդգծեց, որ ՀՀ կառավարությունն ունի բազմաթիվ վարկային ծրագրեր, որոնք բանակցման գործընթացում են և փորձել է այդ գործընթացն ավելի պահպանողական դարձնել: «Ես չեմ ցանկանում տվյալ դեպքում օգտագործել կասեցնել բառը, որովհետև մենք ունենք արդեն ստորագրված համաձայնագրեր, որոնք ենթադրում են շուրջ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով գումարի ներդրում մեր տնտեսության մեջ առաջիկա 7-8 տարիների ընթացքում: Ի լրումն սրա, որպեսզի մենք կարողանանք արդյունավետ կերպով ավելացնել այդ 1.7 միլիարդի պաշարը, պետք է ունենանք պահպանողական վարքագիծ»,- նշեց Արամյանը:

Նախարարը հավելեց, որ մի կողմից կառավարությունն ունի պարտքի կայունացման խնդիր, մյուս կողմից տնտեսական աճն ուժեղացնելու և հենքերն ավելացնելու խնդիր: «Այս խնդիրները պետք է միմյանց հետ բալանսավորվեն: Դրա համար, որպեսզի մենք ապագա տարիներին խնդիրներ չունենանք, պետք է ունենանք խիստ պահպանողական վարքագիծ և նոր վարկերը վերցնենք կանոններով: Կանոններից մեկն այն է, որ անհրաժեշտ է նախապատվություն տալ այն վարկային ծրագրերին, որոնք ենթավարկով տրամադրվում են տնտեսավարողին, և հետագայում դա մեր հարկատուների միջոցների հաշվին չի փակվելու: Այսինքն, պետությունը որպես միջնորդ կարողանում է վարկն արտոնյալ պայմաններով վերցնել և տալ տնտեսավարողներին, տնտեսավարողները կարողանում են ապահովել տնտեսական ակտիվություն և աճ ու իրենց կանխիկ հոսքերի հաշվին հետ են մարում, իսկ մենք հետ ենք մարում մեր դոնորներին»,- պարզաբանեց Վարդան Արամյանը:

Նա նաև հավելեց, որ պետք է առաջնայնություն տրվի այն ծրագրերին, որոնք կարող են որևէ ոլորտի արտադրողականությունն անմիջապես էականորեն բարձրացնել: «Երրորդ ուղղությունն այն է, որ մենք պետք է ավելի մեծ շեշտադրում կատարենք տարածաշրջանային ծրագրերի վրա: Այսինքն, մենք վտանգավոր ենք համարում այն հանգամանքը, որ մեր ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսը ձևավորվում է Երևանում և նրան հարակից հատվածներում: Մենք պետք է այնպես անենք, որ մյուս տարածքներում ևս տնտեսությունն ակտիվանա: Սրանք են այն կրիտերիաները, որոնցով մենք առաջնորդվելու ենք վարկեր ներգրավելու պարագայում: Եթե կլինեն խիստ անհրաժեշտ ծրագրեր, նոր մենք կգնանք բանակցությունների»,- մանրամասնեց Վարդան Արամյանը:

loading...
Քննարկման է դրվել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Վենեսուելայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն հունվարից Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Ներկայացվել է «Պեկին-2022» ձմեռային Օլիմպիական խաղերի լոգոտիպը Ղազախստանում նշում են Անկախության տոնը Յավա կղզում երկրաշարժի հետևանքով կան զոհեր Զավեն Անդրիասյանը կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում 14-րդն է Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքար ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Արարատի մարզում մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 64,7%–ը Ինչպե՞ս են համայնքներն ամփոփում գյուղատնտեսական տարին Զարթոնքի բնակիչները վարչապետի պատասխանին են սպասում Անհեթեթ է վախճանաբանական ըմբռնումները կապել Եվրոպայի հետ Տեսահոլովակի պրեմիերա. Հարութ Փամբուկչյան՝ «Իմ Կյանքը» Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Իրական քննարկո՞ւմ, թե կլոունադա Ազգային ժողովում Նախագահի ելույթը՝ նախընտրական PR Ինտրիգից այն կողմ. կարո՞ղ ենք հասնել մեկ շնչի հաշվով 10 հազար դոլար ՀՆԱ–ի Գարեգին Նժդեհ. «Մտավորականությունն է ազգի ճակատագրի դարբինը» Ռուբեն Եգանյան. «Այս տարի աշխատանքային միգրացիայի ծավալներն աճել են» Սենսացիոն ձերբակալություններ են սկսվել. ԱԱԾ–ն առայժմ այս մասին լռում է Մեզ վարկաբեկում են. թռչնակոմբինատի հիմնադիրը մեղադրում է ՍԱՊԾ–ին Իսպանիայի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկվելու վտանգի տակ է
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan