Երևան, 20.Հոկտեմբեր.2017,
--
:
--
,

Պաշտոնական այցով Հայաստանում է ՌԴ կրթության և գիտության նախարարը

 

 Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-26-ը պաշտոնական այցով գտնվում է Երևանում: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 25-ին ՌԴ պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Վերջինիս խոսքով` ՌԴ պատվիրակության այցը ևս մեկ հնարավորություն է` անդրադառնալ կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությանը: «ՌԴ ԿԳ նախարարի հետ հանդիպմանն արծարծվել են հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտի վերաբերյալ  բազմաթիվ հարցեր. ժամանակն է, որ երկու երկրների միջև համագործակցությունը խորանա նաև գիտության ուղղությամբ: Այս իմաստով մեր քաղաքականությունն է` Հայաստանում ձևավորել ինժեներատեխնիկական և բնական գիտությունների հզոր կլաստերներ, որի հարցում ՌԴ համապատասխան կենտրոնների աջակցության կարիքն ունենք: Նախատեսվում է խորացնել հարաբերությունները Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ, ինչպես նաև իրականացնել միջուկային ֆիզիկայի և ինժեներական մասնագիտությունների ուղղությամբ մի շարք ծրագրեր: Կարևորվել է նաև երկու երկրների մանկավարժական համակազմերի միջև համագործակցությունը»,-նշել է Լևոն Մկչտչյանը` ընդգծելով, որ հայկական կողմին հետաքրքիր է փոքր կոմպլեկտավորում ունեցող դպրոցների կառավարման մեթոդոլոգիայի ռուսական փորձը: «Ռուսաստանի Դաշնությունում ևս շատ մեծ թիվ են կազմում 100-ից պակաս աշակերտական թվաքանակ ունեցող դպրոցները, որոնց կառավարման մեթոդիկան կփորձենք օգտագործել: Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, ապա նշեմ, որ Հայաստանում գործում են Ռուս-հայկական /Սլավոնական/ համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի և մի շարք այլ ՌԴ բուհերի մասնաճյուղեր, հետևաբար պետք է կարողանանք առավել նպատակային ծրագրեր ներդնել ինչպես այս, այնպես էլ ՌԴ բուհեր գործուղվող հայ ուսանողների հարցում, որպեսզի վերջիններս վերադառնան և իրենց գիտելիքները ներդնեն մեր երկրում` համապատասխան գիտական ուղղություններով: Կարևոր է նաև ՀՀ-ում գործող ռուսական կազմակերպությունների կողմից աշխատատեղերի տրամադրման հարցը, որպեսզի հատկապես ՌԴ տեխնիկական բուհերում սովորած մեր երիտասարդները հայրենիք վերադառնալիս ապահովվեն աշխատանքով»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը:

Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան իր հերթին նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հետ քննարկվել են երկու երկրների մանկավարժների փոխանակման, ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորման բարձրացման և մի շարք այլ հարցեր: Ըստ ՌԴ կրթության և գիտության նախարարի` ՀՀ-ում գործող ռուսական բուհերի մասնաճյուղերում ընդհանուր առմամբ սովորում է ավելի քան 3500 ուսանող: «Այս փաստն իրենց հանդիպման ընթացքում ընդգծել են նաև մեր երկու երկրների նախագահները: Պետք է անել հնարավորը, որ այս թիվը գնալով աճի»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ Հայաստանը հետաքրքրված է  ինժեներական և ՏՏ ոլորտի կադրերի հարցով, քանի որ Ռուսաստանում առկա է վերոնշյալ  մասնագետների պատրաստման մեծ փորձ: «Ռուսական բուհերում պետք է վերանայենք ՀՀ ուսանողներին տրամադրվող այն քվոտաները, որոնք առավել պահանջված են հայկական կողմի համար և մեծացնենք ՀՀ ուսանողների թիվը ՌԴ տեխնիկական բուհերում: Առհասարակ, հայ երիտասարդները մեծ հաջողություններ են արձանագրում վերոնշյալ ոլորտներում, օրինակ, վերջերս հայ պատանիների մաթեմատիկայի թիմն աշխարհում գրավել է 6-րդ տեղը, «Շախմատ» առարկայի ուսուցումը ևս ՀՀ դպրոցներում տալիս է  մեծ արդյունք»,-նշել է Օլգա Վասիլևան` ընդգծելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արևելագիտության և հնագիտության ոլորտների կարևորությունը և վերոնշյալ ուղղություններով ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում երկու երկրների երիտասարդների ուսանելու հնարավորությունը: Ճեպազրույցի ավարտին երկու երկրների կրթության պատասխանատուները հույս են հայտնել, որ քննարկումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները տեսանելի կլինեն մոտ ապագայում:

Նշենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

loading...
Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը մեկնարկում է Թեհրանում կայացել է Հայաստանի պատմության և Իրանի ազգային թանգարանների համատեղ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը Կաթնամթերքը փչանում է, թափում ենք. իրացման խնդիր Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհանյանի տանը Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Հայաստանի համար նոր տարբերակ է մշակվել, որը չստորագրելու ընդամենը մեկ պատճառ կա Հերոսական մեկ օր մեր պատմությունից. Դովեղը և Վլադիմիր Մովսիսյանը Այս տարի հինգ ընտանիք է հեռացել. վիճակագրություն դատարկվող գյուղերից Ծառերը հատեք, փող սարքեք 1984–ին Վլադիմիր Մովսիսյանին թուրքերն առևանգեցին սահմանին, արդյունքում նա 14000 հեկտար հող խլեց Ադրբեջանից 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը 100 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ երգչուհի Դանիել Դարիյոն. AFP Մեկ շաբաթում Հայաստանի տարածքում գրանցվել է երեք երկրաշարժ Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախկին առաջնորդն իր թեկնածությունը առաջադրելու է 2018-ի նախագահական ընտրություններում Ավստրալիան երկար տարիներ սատարել է ԵԱՀԿ ՄԽ խաղաղ ջանքերին ԼՂ հակամարտության հարցում. ավստրալացի պատգամավոր Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է միջազգային նորմերին և ԽՍՀՄ Սահմանադրությանը համապատասխան. Շարմազանով Նախագահը մասնակցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի և ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամի աշխատաժողովին նվիրված գալա ընթրիքին Իրանը կարագացնի բալիստիկ հրթիռների մշակումը Թուրքիան «ցանկացած պահի» կարող Է փակել Իրաքյան Քրդստանի հետ սահմանը. Էրդողան Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի ինքնավարության կասեցման գործընթաց կսկսի Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել
Այսօր Այս շաբաթ Այս ամիս
website by Sargssyan